Միշտ էլ դժվար է հասկանալ երեխան հիվա՞նդ է, թե՞ առողջ, մանավանդ երբ նա ծնողների առաջնեկն է։ Երբ փոքրիկն ուրախ է ու լավ ուտում է, հավանաբար առողջ է։ Բայց նորածինների հիվանդություններն սկսվում են հանկարծակի, իսկ ցանկացած վարակ վտանգավոր է։ Դրա համար առաջին ամիսներին ռիսկի դիմելու հարկ չկա. պետք է շատ զգույշ լինել ու առաջին իսկ կասկածների դեպքում դիմել բժշկի։ Երեխաներր ծնվում են տարբեր հիվանդությունների նկատմամբ վարակի անընկալունությամբ (իմունիտետ), քանի որ մոր արյունից պտուղին են անցնում մանրէներն ու վարակն սպանող հակամարմիններ։ Երեխայի՝ վարակի նկատմամբ անընկալունությունր պահպանվում է մոտավորապես 6 ամիս, և այդ րնթացքում որևէ հիվանդությամբ նրա վարակվելը քիչ հավանական է։

Վտանգավոր ախտանշաններ

Պետք է անհապաղ շտապօգնություն կանչել, եթե՝

- Երեխան, փսխում է և փսխածը կանաչ գույնի է։

- Երեխան 39 աստիճանից բարձր ջերմություն ունի։

- Երեխան գոռում է, ինչպես կգոռար ուժեղ ցավից։

- Երեխան աղմուկով հաճախակի և դժվար է շնչում։

- Գաղտունն ուռչում է։

- Երեխան ցավից ճչում է ու սփրթնում։

- Երեխայի կղկղանքի մեջ կա արյուն ու լորձ, որը նման է հաղարջի դոնդողի։

Բժշկական օգնություն

Հարկավոր է շտապ բժիշկ հրավիրել, եթե երեխան անառողջ տեսք ունի կամ՝

- Սովորականից շատ է չաչիս, իսկ չացը սովորականի նման չէ, անրնդմեջ շարունակվում է մեկ ժամից ավել։

- Սովորականից ավելի լուռ է, թույլ ու անտարբեր։

- Բաց է թողել երկու կերակրում և ուտելու ցանկություն չունի 6 ժամից ավել կամ չի խմում։

- Չափից ավելի գրգռված է ու անհանգիստ։

Ախորժակի կորուստ

Եթե երեխան չի ուտում, բայց առույգ է ու լավ տրամադրություն ունի, անհանգստանալու պատճառ չկա։ Բայց եթե նա սննդից հրաժարվում է երկու անգամ անրնդմեջ կամ 6 ժամի րնթացքում ուտելու ցանկություն չունի անհրաժեշտ է շտապ բժիշկ կանչել:

Լացը

Եթե երեխայի լացր ժամից ավել չի հաջողվում կտրել կամ ինչ-որ տարօրինակ լաց է, անհապաղ պետք է բժիշկ հրավիրել։ Եթե նա անմխիթար լալիս է 2-3 ժամ՝ ամեն օր նույն ժամին, և ուրիշ ախտանիշներ չկան, հավանաբար խիթեր ունի։ Դրանք կարող են շարունակվել մի քանի շաբաթ, բայց բուժում չեն պահանջում։

Քաշի դանդաղ աճ

Եթե երեխայի քաշը չի ավելանում նորմային համապատասխան, հարկավոր է խորհրդակցել բժշկի կամ բուժքրոջ հետ։ Երբեմն քաշի դանդաղ աճր թաքնված հիվանդության հետևանք է։

Խալեր եվ ցան

Շատ երեխաների մաշկի վրա լինում է կարճատև ցան, անհանգստանալու պատճառ չկա, քանի դրանք հիվանդության ախտանիշներ չեն։ Ավելի հաճախադեպ է, որ նորածինների մոտ հայտնվում է որոշակի տիպի ցան, որր կյանքի առաջին շաբաթում անհետանում է։

Ախտանիշները

Կարմիր խալեր՝ կետի պես վառ կենտրոնով, ցանը հայտնվում է փոքրիկի մարմնի տարբեր մասերում և մի քանի օրից անհետանում։

Բժշկական օգնություն

Հարկավոր է շտապ բժիշկ կանչել, եթե խալերր համաչափ մուգ կարմիր կամ ծիրանագույն են (կետային արյունազեղումներ)։ Անհապաղ բժիշկ պետք է կանչել, եթե՝

- Խալի կենտրոնում թարախապալարիկներ են հայտնվել

- Թվում է ցանը վարակիչ է։

Շեքի դերմատիտ (շեքաբորբ)

Շեքի դերմատիտը երեխայի շեքի մաշկի բորբոքումն է։ Սովորաբար դրա պատճառը կեղտոտ տակաշորերի մեջ երեխայի երկար մնալն է։ Մյուս հնարավոր պատճառը տակաշորերը լվանալու ժամանակ օգտագործած փոշին է։

Ի՞նչ կարելի է անել

1. Տակաշորերը փոխելիս բորբոքված տեղերին քսել դերմատիտի դեմ քսուք կամ այն, ինչ խորհուրդ կտա բժիշկը։

2. Տակաշորերն ավելի հաճախակի փոխել՝ երեխայի մաշկը խնամքով լվանալուց ու չորացնելուց հետո։ Կտորե տակաշորերը (ոտնալաթեր) պետք է խոնավությունը լավ ծծող կտորից լինեն։

3. Պետք է մեծացնել օդային վաննաների ժամանակը. որպեսզի օդը չորացնի երեխայի մաշկը Մինչև ցանի անցնելը չի կարելի պլաստիկ (արհեստական) մանկական վարտիքներ օգտագործել դրանք խանգարում են օդի մուտքին։

4. Երեխայի տակաշորերր չի կարելի լվանալ կենսանյութեր պարունակող դեղափոշիներով, դրանք կարող են ալերգիա առաջացնել։ Պետք է լավ պարզաջրել երեխայի տակաշորերը։

Ախտանիշները

- Բորբոքում ու կարմրություն շեքում։

- Երեխայի տակաշորերից ամոնիակի հոտ է գալիս։

Բժշկական օգնություն

Անհրաժեշտ է շտապ բժիշկ կանչել, եթե՝

- Ցանը մաշկի վրա մնում է 2 օրից ավել։

Ի՞նչ կարող է անել բժիշկը

Բժիշկը կնշանակի համապատասխան բուժում։

Գլխի մաշկախտ (էկզեմա)

Մաշկախտը դեղնավուն կամ շագանակագույն կեղև է երեխայի գլխի վրա։ Երբեմն ախտահարումը կարող է տարածվել երեխայի դեմքի ու մարմնի մաշկի վրա կարմիր թեփոտ ցանի տեսքով։ Սովորաբար դա երեխային չի անհանգստացնում, չնայած տհաճ տեսք ունի։

Բժշկական օգնություն

Անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի, եթե ցանի տարածվելը՝

- Երեխային բացահայտ անհանգստացնում է։

- Բորբոքվում է կամ թաց տեսք ունի։

- 5 օրում չի անցնում։

Ի՞նչ կարելի է անել

1. Երեխայի գլխի ցանի կեղևին պետք է ձեթ քսել, որպեսզի փափկի, ձեթը չպետք է մաքրել 3-ից մինչև 24 ժամ։ Դրանից հետո պետք է զգուշորեն սանրել, որ թեփը թափվի, ու երեխայի գլուխը լվանալ։ Թեփի զգալի մասը կթափվի։

2. Եթե ցանը տարածվում է, պետք է հետևել, որ մաշկի ախտահադված մասերը չոր ու մաքուր լինեն։

Բժիշկն ի՞նչ կարող է անել

Եթե վիճակի բարելավում չկա, ցանը բորբոքված տեսք ունի կամ սկսում է թրջվել, բժիշկր կնշանակի համապատասխան բուժում։

Գերսառեցում

Ինչու՞ է վտանգավոր

Կյանքի առաջին շաբաթներում երեխան չի կարողանում կարգավորել իր մարմնի ջերմությունը։ Երբ փոքրիկը մրսում է. մարմնի ջերմաստիճանն ընկնում է, իսկ դա շատ վտանգավոր է հատկապես վաղածին երեխաների համար։

Ախտանիշները՝

- Երեխան լալիս է ու անհանգիստ է։

- Ձեռքերի թաթիկներն ու ոտքերի ներբանները սառն են։

Ի՞նչ կարելի է անել

1. Եթե երեխան մրսել է, նրան պետք է տեղափոխե լտաք սենյակ, կերակրել ու չբավարարվել միայն լրացուցիչ հագուստով կամ ծածկոցով։

2. Չափել երեխայի ջերմությունը։ Եթե երեխայի ջերմությունը 36 աստիճանից ցածր է, անհապաղ պետք է դիմել բժշկի դա շատ վտանգավոր է։

Բժշկական օգնություն

Անհրաժեշտ է անհապաղ բժիշկ կանչել, եթե՝

- Նկատվում եճ սառեցման նշաններ։ - Երեխայի մարմնի ջերմություԱր 36 աստիճանից ցածր է։

Ինչպե՞ս կանխել սառեցումը

Այն սենյակում, որտեղ քնում է երեխան, օդի ջերմաստիճանը պետք է լինի 16-21 աստիճան, բայց երեխային հագցնելիս կամ լողացնելիս ջերմաստիճանն ավելի բարձր պիտի լինի։ Երեխայի հետ ցուրտ եղանակին դուրս գնալիս պետք է զգույշ լինել՝ երկար չզբոսնել, տաք հագցնել։ Ցուրտ եղանակին փոքրիկին պետք է կոմբինիզոն հագցնել կամ հագուստի վրայից փաթաթել ծածկոցով, տաք կոշիկներն ու ձեռնոցները չմոռանաք։

Չափից շատ տաքացնելը

Ինչո՞ւ է վտանգավոր

Շատ տաքացնելը նույնքան վտանգավոր է, որքան մրսեցնելը, հատկապես երբ երեխան վատառողջ է և բարձր ջերմություն ունի։ Ենթադրվում է, որ գիշերը երեխային շատ փաթաթելը կարող է մանկան հանկարծամահության պատճառ դառնալ։

Ախտանիշները՝

- Երեխան անհանգիստ է։

- Մաշկը տաք է ու քրտնքոտ։

- Բարձր ջերմություն։

Բժշկական օգնություն

Եթե երեխայի ջեբմությունր 39 աստիճանից բարձր է, պետք է անհապաղ դիմել բժշկի։

Ի՞նչ կարելի է անել

1. Երեխային տեղափոխել ավելի հով տեղ ու հանել վերնազգեստը։

2. Չափել ջերմությունը։ Եթե բարձր է, երեխայի մարմինը շփել գոլ ջրով (կարելի է ավելացնել օղի)։

Ինչպես կանխել շատ տաքացնելը

Երեխային պետք է հագցնել եղանակին համապատասխան։ Շատ տաք օրերին նա կարող է քնել թեթև կոմբինեզոնով։ Չի կարելի երեխային թողնել արևի տակ. նրա նուրբ մաշկն արագ է այրվում։ Երեխային պետք է տեղավորել ստվերոտ տեղում և հետևել արևի տեղաշարժվելուն։

Փսխում

Փոքրիկներն ինչո՞ւ են փսխում

Նորածիններր կերակրելու րնթացքում կամ հետո մի քիչ կաթ են փսխում, և դա բնական է. երեխան հիվանդ չէ, բայց ծնողները երբեմն մտածում են՝ երեխան փսխում է։ Իսկական փսխման ժամանակ երեխայի ստամոքսը լրիվ դատարկվում է։ Կուրծք ծծող երեխաների հետ դա չի լինում։ Հաճախակի փսխումներ ունենում են արհեստական սնունդ ուտող երեխաները, հատկապես լուծի ժամանակ փսխման պատճառը կարող է լինել գաստրոէնտերիտը՝ ստամոքսի ու ագիների բորբոքումը։ Դա շատ վտանգավոր է, քանի որ երեխայի օրգանիզմն արագ ջրազրկվում է։

Ուժեղ փսխում

Երբեմն փսխումն այնքան ուժեղ է, որ փսխածը տարածվում է շուրջբոլորը։ Եթե այդ պատկերը կրկնվի երկու կերակրումից հետո անընդմեջ, պետք է անհապաղ դիմել բժշկի։
Ամենահավանական պատճառը երեխայի շատ օդ ներծծելն է կաթի հետ, ու օդը ործկալու ժամանակ դուրս է հրում սնունդ։ Անհապաղ դիմեք բժշկի։ Ուստի կերակրելուց հետո անհրաժեշտ է երեխային մոտ 15-20 րոպե պահել ուղղահայաց՝ հենելով մեջքը ձեր կրծքին, մինչև օդը ործկալը։

Ախտանիշները՝

Անհրաժեշտ է շտապ բժիշկ կանչել, եթե՝

- 8 ժամվա ընթացքում ամեն մի կերակրումից հետո երեխան փսխում է։

- Բերանը չորանում է։

- Աչքերը փոս են ընկել։

- Գաղտունը փոս է ընկել։

- Տակաշորերը 6 ժամից ավել չոր են։

Բժշկական օգնություն

Անհրաժեշտ է անհապաղ բժիշկ հրավիրել. եթե՝

- Երեխան փսխում է. կան նաև հիվանդության ուրիշ ախտանշաններ։

- Երկու կերակրումից հետո երեխան տսխեչ է ամբողջ կերածը։

Ի՞նչ կարող է անել բժիշկը

Բժիշկը, հավանաբար, կնշանակի ռեգիդրոն, որը պետք է լուծել ջրի մեջ։ Եթե երեխայի օրգանիզմը շատ է ջրազրկված, նրան կարող են հիվանդանոց տեղափոխել։

Ի՞նչ կարելի է անել

1. Կրծքով սնվող երեխային պետք է կերակրել ըստ պահանջի՝ նրա ցանկության չափով։

2. Պոլիկլինիկայում կարելի է ստանալ ռեգիդրոն՝ ջրազրկման դեմ։

3. Արհեստական կերով սնվող երեխային պետք է խմեցնել նաև եռացրած, սառեցրած ջուր։

4. Արհեստական խառնուրդը տալ կրկնակի նոսրացրած։

5. Հաջորդ 3 օրը կերակրել ավելի ջրալի կերակրային խառնուրդով։

Ինչպե՞ս կանխել ստամոքսի խանգարումը

Առաջին հերթին պետք է միշտ ձեռքերը լվանալ։ Կուրծք ծծող երեխայի ստամոքսը հազվադեպ է խանգարվում։ Եթե երեխան արհեստական սննդով է կերակրվում, պետք է ուշադիր մանրէազերծել կերի պատրաստման ժամանակ օգտագործվող ամանները, իսկ մնացորդները պետք է թափել։ Կերակրային խառնուրդը պատրաստելուց անմիջապես հետո պետք է սառեցնել ծորակի տակ և դնել սառնարանը։

Լուծ

Քանի դեռ երեխան պինդ սնունդ չի ուտում, օրվա րնթացքում մի քանի անգամ է կղկղում, իսկ կղկղանքը բավական ջրալի է։ Լուծի ժամանակ կղկղանքը դառնում է հեղուկ, կանաչավուն և հաճախակի։ Փոքրիկի համար դա շատ լուրջ վտանգ է, քանի որ նրա օրգանիզմը ջրազրկվում է։

Ի՞նչ կարելի է անել

Ջրազրկումից կարելի է խուսափել, եթե երեխան հեղուկ շատ խմի։ Կրծքով կերակրումր պետք է հաճախացնել։ Ընդմիջումներին երեխային պետք է տալ ռեգիդրոն, իսկ եթե չի խմում, եռացրած և սառեցրած ջուր։ Արհեստական սնունդ ուտող փոքրիկներին պետք է տալ ավեփ ջրալի խառնուրդ։

Բժշկական օգնություն

Եթե լուծը շարունակվում է 3-6 ժամից ավեփ. շտապ բշկական օգնության կարիք կա։

Ախտանիշներ եվ հավանական ախտորոշումներ

Եթե մորը թվում է, թե երեխան վատառողջ է, կարող է փորձել որոշել փոքրիկի հիվանդությունը՝ հետևելով ախտորոշման ներքոհիշյալ ցանկին։ Եթե առկա են մի քանի ախտանիշներ, պետք է կողմնորոշվել ամենացայտուն արտահայտված ախտանիշով։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ թվարկված ախտանիշները միայն կողմնորոշիչ են։ Ճիշտ ախտորոշումը կարող է անել միայն բժիշկը, քանի որ ակնհայտ ախտանիշներ կարող է չլինեն։

Բարձր ջերմությունը (տենդ

Կարող է վարակիչ հիվանդության նշան լինել, դրա համար անհրաժեշտ է ստուգել մյուս ախտանիշները։ Երեխայի ջերմությունը պետք է չափել նաև կես ժամ անց, քանի որ առողջ երեխաների ջերմությունն աշխույժ խաղերից հետո կամ տաք եղանակին կարող է մի քիչ բարձրանալ։

Վարքագծի փոփոխություններ։

Հիվանդության նշաններ կարող են լինել երեխայի գրգռված վիճակր, լացկանությունը և թուլությունը։

Անսովոր գունատություն։

Եթե երեխան սովորականից գունատ է, հնարավոր է, որ հիվանդ է։

Շատ տաք դեմք, շատ վառ կարմրություն։

Տենդի հնարավոր նշան է։

Ախորժակի կորուստ։

Երեխաների ախորժակն օրվա րնթացքում կարող է փոփոխվել։ Ախորժակի հանկարծակի կորուստը հիվանդության նշան կարող է լինել։ Եթե 6 ամսականից փոքր երեխան հրաժարվում է կերակրումից 2 անգամ անընդմեջ կամ 8 ժամվա րնթացքում ուտելու ցանկություն չի հայտնում, հարկավոր է բժիշկ կանչել։ Եթե 6 և ավելի ամսական հասակի փոքրիկն օրվա ընթացքում վատ է խմում և ուտում, հարկավոր է ստուգել՝ հիվանդության ուրիշ ախտանիշներ չկա՞ն։

Հիվանդությունների առաջին նշանները

Եթե հիվանդության նշաններն անգամ ակնհայտ չեն, մայրն արագ կկռահի, որ երեխան վատառողջ է՝ եթե կորցրել է ախորժակը, գունատվում է, ձգվում դեպի մայրը, նվնվում և շատ գրգռված է։ Եթե մորը թվում է, որ երեխան վատառողջ է, պետք է ստուգի հիվանդության մյուս նշանների առկայությունը։

Բժշկական օգնություն

Պետք է հիշել՝ որքան փոքր է երեխայի տարիքը, բժիշկը այնքան շուտ պետք է զննի նրան։ Եթե մայրը դեռ կասկածում է ու չգիտի իր անելիքը, պետք է զանգահարել բժշկին, նկարարագրել հիվանդության ախտանիշներր՝ հայտնելով երեխայի տարիքը։ Բժիշկը կհուշի, թե ի՛նչ է հարկավոր անել, կորոշի՝ բժշկական օգնության կարիք կա՞, թե՞ ոչ։

Ախտանիշները՝

Երեխաների հիվանդությունների վաղ դրսևորվող ախտանիշներն են

- 38 ու ավելի բարձր աստիճանի ջերմություն։

- Լաց, գրգովածաթյուն, քնկոտություն։

- Փսխում կամ լուծ։

- Ուտելիքից կամ րմպելիքից հրաժարվելը։

- Կոկորդի ցավ կամ կարմրելը, հազ։

- Ցան։

- Վզի կամ ենթածնոտային գեղձերի այտուց։

- Ծարավի զգացում, աչքերի փոսընկնում։

Վտանգավոր ախտանիշները՝

Անհրաժեշտ է շտապօգնություն կանչել, եթե՝

- Երեխան աղմուկով, հաճախակի ու դժվարությամբ է շնչում։

- Ցնցումներ։

- Գիտակցության կորուստ ընկնելուց հետո։

- Ուժեղ ու անրնդմեջ ցավեր։

- Տենդ (ջերմ), անսովոր գրգովածաթյուն կամ քնկոտություն։

- Մուգ կարմիր կամ ծիրանագույն խափրի տեսքով ցան, մանր արյունազեղումներ։

- Արտահայտված ծարավ։

Բարձր ջերմություն

Երեխայի սովորական ջերմությունը 36-36,8 (37-37,1 նորածինների համար) աստիճանն է՝ կախված օրվա պահից։ Գիշերվա կեսին երեխայի ջերմությունը սովորաբար նվազագույնն է, իսկ կեսօրից հետո՝ ամենաբարձրը։ 38 աստիճանից բարձր ջերմությունը, որպես օրենք, հիվանդության նշան է։ Հիվանդ երեխայի ջերմությունը շատ արագ է բարձրանում։ Ջերմության աննշան բարձրացումը դեռ ոչինչ չի նշանակում։ Հիվանդ երեխաների ջերմությունը կարող է նորմալ կամ ցածր լինել, ինչպես նաև առողջ երեխան կարող է բարձր ջերմություն ունենալ։ Երբ երեխան եռանդուն վազվզում ու թռչկոտում է, մանավանդ շոգ եղանակին, նրա ջերմությունը կարող է բարձրանալ։ Բայց եթե կեսժամյա հանգստից հետո նրա ջերմությունը չի իջնում, պետք է մտածել՝ գուցե հիվա՞նդ է, և ստուգել մյուս ախտանիշների առկայությունը։

Ի՞նչ է ցույց տալիս ջերմաչափը

Մայրն իր այտով ստուգում է երեխայի ճակատը, եթե ենթադրում է, որ երեխան բարձր ջերմություն ունի։ Սառր ձեռքով չի կարելի որոշել՝ երեխան ջերմություն ունի՞, թե` ոչ. ձեռքի համեմատ երեխայի ճակատը տաք կթվա։

Ջերմի (տենդի) նշանները՝

Երեխան ջերմում է, եթե՝

- Գունատ է և մրսում է։

- Նրա դեմքն այրվում է, իսկ ճակատը տաք է։

Բժշկական օգնություն

Անհապաղ բժիշկ (բուժքույր) պետք է կանչել, եթե՝

- Երեխայի ջերմությունր 38 աստիճանից բարձր է. ու ծնողները չեն կարողանում իջեցնել ջերմությունը։

- Բարձր ջերմությունր պահպանվում է ամբողջ օրը։

Ջերմաչափի ընտրությունը

Երեխայի ջերմությունը չափում են սնդիկային ջերմաչափով կամ ջերմության ինդիկատորով։ Սովորական ջերմաչափի սնդիկը տաքանալիս բարձրանում է խողովակով՝ թվային սանդղակի ուղղությամբ։ Ջերմային ինդիկատորի վրա փակցված են ջերմազգայուն քառակուսիներ, որոնք հերթով լուսավորվում են։ Վերջին լուսավորվող քառակուսու թիվն է մարմնի ջերմությունը։

Ջերմությունը չափելը

Եթե երեխան տկար է, նրա ջերմությունը պետք է չափել օրական գոնե երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան։ Ամենից լավ է ջերմաչափը երեխայի թևատակը (անութ) դնել։ Սնդիկային ջերմաչափը չի կարելի երեխայի բերանը դնել, կարող է ջարդվել։

Սնդիկային ջերմաչափ

1. Ջերմաչափն ամուր բռնել, ձեռքի դաստակը մի քանի անգամ թափ տալ՝ սնդիկը ներքևում պահելով։

Մայրը երեխային նստեցնում է ծնկներին, բարձրացնում նրա ձեռքը և ջերմաչափը դնում թևատակը։

2. Երեխայի ձեռքը պետք է ներքև իջեցնել ու սեղմելկրծքին։ Պետք է ջերմաչափը մոտավորապես 3-5 րոպե պահել երեխայի թևատակում։ 3. Հանել ջերմաչափը և պահել այնպես, որ սնդիկի սյունը երևա։ Եթե սնդիկի սյունն անցել է 38 աստիճանի նշումից, երեխան բարձր ջերմություն ունի։ Ջերմաչափը պետք է լվանալ սառը ջրով։

Ջերմաստիճանի ինդիկատոր

Երեխայի ճակատին պետք Է դնել շերտիկը և սպասել 15 վայրկյան։ Լուսավորվող աստիճանագիծը երեխայի ջերմությունն Է ցույց տալիս։ Եթե ցուցմունքը 37 աստիճանից բարձր Է, երեխան ջերմություն ունի։

1. Եթե երեխան 38 աստիճանից բարձր ջերմություն ունի, պետք Է նրան իր տարիքին համապատասխան դեղաչափով պարացետամոլի օշարակ տալ։ Անհրաժեշտ Է երեխային ծածկել ավելի թեթև ծածկոցով, սենյակում շատ տաք չպիտի լինի։ Մինչև 3 ամսական փոքրիկներին չի կարելի պարացետամոլ տալ, ավելի լավ Է նրա մարմինը շփել գոլ ջրով թրջած սպունգով և հանել ծածկոցը։

2. Երբ ջերմությունն իջնում Է, երեխան քրտնում Է։ Այդ ժամանակ նրան շատ ըմպելիք պետք Է տալ, որպեսզի փոխհատուցվի հեղուկի կորուստը։ Երբ ջերմությունը կհասնի նորմային, պետք Է փոխել երեխայի գիշերազգեստը և անկողինը։

Ցնցումներ

Երբեմն երեխաների բարձր ջերմությունր դառնում է ցնցումների պատճառ։ Փոքրիկր կորցնում է գիտակցությունր, քիչ հետո սկսվում են ցնցումները։

Ինչ կարելի է անել

Երեխային պետք է պառկեցնել անկողնում, բայց ցնցումներր դադարեցնելու փորձեր չպետք է անել։ Նոպան ավարտվելուն պես պետք է բժիշկ կանչել։

Ինչպես կանխել ցնցումները

Եթե երեխայի բարձր ջերմությունը թեկուզ մեկ անգամ արդեն դարձել է ցնցումների պատճառ, պետք է հիշել՝ երեխայի ջերմությունը պետք է հնարավոր բոլոր միջոցներով իջեցնել։ Պետք է շփումներ անել, չթողնել, որ ջերմությունն անցնի 39 աստիճանից։ Բժիշկը կճշտի, թե ի՞նչ չափաբաժնով պարացետամոլի օշարակ կամ այլ դեղամիջոց պետք է տալ երեխային հիվանդության առաջին ախտանիշնեբի դեպքում, որպեսզի կանխվի ջերմության բարձրացումր։

Երեխայի զառանցանքը

Երբեմն բարձր ջերմություն ունեցող երեխաները սկսում են զառանցել։ Այդ վիճակում երեխան շատ դյուրագրգիռ է, զգայախաբություն (հալյուցինացիա), վախ է ունենում։ Զառանցանքի վիճակր տագնապային է, բայց երեխայի կյանքի համար վտանգավոր չէ։ Մայրը պետք է երեխայի կողքին լինի։ Հենց ջերմությունն իջնի, փոքրիկր, հավանաբար, կքնի ու կարթնանա լրիվ առողջ։

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am