Թեև աչքի շատ հիվանդություններ արագ բուժվում են, բայց դրանց նկատմամբ պետք է լուրջ վերաբերել։ Աչքի վարակներր խիստ փոխանցիկ են, ուստի, երեխան պետք է ունենա իր առանձին երեսսրբիչը։ Հետևեք, որ երեխայի ձեռքերր մաքուր լինեն, որ նա ձեռքերով աչքերր չտրորի, դա թույլ կտա կանխել վարակումը կամ արդեն բերված վարակի տարածումը։
Բլեֆարիտ
Բլեֆարիտը կոպերի եզրերի բորբոքում է, որր սովորաբար ախտահարում է երկու աչքն էլ։
Ախտանիշները՝
- Քոր և կարմրություն կոպերի եզրերին։
Բժշկական օգնություն
Շտապ բժշկի դիմեք, եթե՝
- Երեխայի աչքերը կպչում են,
- տևական բուժումից հետո ոչ մի բարելավում չի նկատվում։
Ի՞նչ կարելի է անել
1. Մեկ թեյի գդալ աղը կամ սոդան լուծեք մեկ բաժակ եռացած տաք ջրի մեջ և լվացեք երեխայի կոպերն ու թարթիչները: Ամեն աչքի համար օգտագործեք նոր թրջոց։ Լվացումը կատարեցեք օրական երկու անգամ՝ ամեն անգամ պատրաստելով թարմ լուծույթ։
2. Եթե երեխայի գլխի վրա թեփ կամ էկզեմա կա, ապա գլուխը լվացեք բուժական օճառահեղուկով։
Ի՞նչ կարող լ անել բժիշկը
Բժիշկը կարող է համապատասխան քսուք նշանակել։
Կոնյունկտիվիտ
Կոնյունկտիվիտը՝ աչքի լորձաթաղանթի և կոպերի բորբոքումը, հարուցում են վիրոաները կամ բակտերիաները։ Եթե զարթնելիս երեխայի թարթիչները թարախի պատճառով կպած լինեն, ապա ավելի հավանական է, որ դա ոչ թե վիրուսային, այլ բակտերիական կոնյունկտիվիտ է։
Ախտանիշները՝
- աչքի կարմրում
- աչքի մեջ ծակոց է զգացվում
- աչքից թարախային արտադրության կա
- թարթիչները կպած են
Բժշկական օգնություն
Շտապ բժշկի դիմեք, եթե կասկածում եք, որ երեխան վարակվել է կոնյունկտիվիտով, կամ եթե երեխայի աչքը բորբոքված է, կարմրել և ցավում է։
Ի՞նչ կարելի է անել
1. Ստուգեցեք, թե ախտանիշները այլ պատճառների, օրինակ՝ ալերգիայի կամ խոտատենդի արդյունք չե՞ն։ Ալերգիայի դեպքում աչքերը կարող են արցունքոտվել, բորբոքվել և կարմրել, քոր է առաջանում։ Կամ հնարավոր է, որ աչքերի մեջ պարզապես փոշի կամ թարթիչ ընկած լինի։
2. Եթե դուք կասկածում եք, թե կոնյունկտիվիտ է. պատրաստեք թեյի մուգ լուծույթ։ Այդ լուծույթի մեջ թրջված բամբակի մի կտորով լվացեք նախ մի աչքր, ապա մի այլ կտորով՝ մյուս աչքը։ Սկսեք առողջ աչքից՝ սրբելով դրսի անկյունից դեպի ներս։ Այս գործողությունից առաջ և հետո լվացեք ձեր ձեռքերը։
Ի՞նչ կարող է անել բժիշկը
Բժիշկը կնշանակի համապատասխան կաթիլներ կամ քսուք, այդ միջոցները անպայման պետք է արագորեն օգնեն։
Գարեհատ
Գարեհատր վերևի կամ ներքևի կոպի թարթիչի մազային հանգույցի թարախակալում է։ Երբեմն չորանում է, բայց ավելի հաճախ կոպի վրա թարախային գնդիկ է գոյանում, որը մի շաբաթից պայթում է։ Գարեհատը շատ լուրջ հիվանդություն չէ, և ինքներդ կարող եք բուժել։
Ախտանիշները՝
- Կարմիր ցավոտ ուռածություն կոպի վրա
- ուոածության վրա աոաջացել է թարախային բշտիկ
Բժշկական օգնություն
Շտապ բժշկի դիմեք, եթե՝
- մի շաբաթ հետո գարեհատը չի անցել կամ չի փոքրացել, - աչքի շուրջը մաշկը կարմրել է,
- երեխան՝ ունի նաև բլեֆարիտ։
Ի՞նչ կարելի է անել
1. Բամբակյա թրջոցը թրջեք տաք ջրով, քամեք և 2-3 րոպե պահեք երեխայի աչքի վրա. այս դեպքում գարեհատի գլխիկը ավելի արագ կհասունանա։ Այս գործողությունը կատարեք օրական 2-3 անգամ, մինչև գարեհատը պայթի։
2. Երբ գարեհատը ծակվի, ցավը կթեթևանա։ Եռացած տաք ջրի մեջ թրջած բամբակով զգուշորեն մաքրեք թարախը։
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am