Եթե հղիության առաջին կեսում հղի կնոջ սննդացանկը պետք է համապատասպանի ռացիոնալ սննդի բոլոր պարամետրերին, ապա երկրորդ կեսում այն պետք է լինի ոչ միայն լիարժեք, այլ նաև հարստացված, առաջին հերթին` սպիտակուցների հաշվին. 1 կգ քաշին - 2 գր սպիտակուց, հիմնականում սպիտակուցների համալրումը սննդացանկում պետք է տեղի ունենա կաթի շնորհիվ` սկսած 0,75 մինչև 1 լիտր օրվա ընթացքում, այլ կաթնամթերքների և պանրի քաղցր տեսակների շնորհիվ:

Անհրաժեշտ է խուսափել կծու, թթու, աղի ուտեստներից, պետք է սահմանափակել այն ուտելիքները կամ ճաշատեսակները, որոնք էքստրատիվ և սինթետիկ նյութեր են պարունակում, որոնք ուղղված են ( մսի, ձկան, սնկի բուլյոնները) և մրգերից ստացված վիտամինների արագ կլանմանը օրգանիզմի կողմից:

Օրեկան 25-30 գր ձեթի օգտագործումը օգտակար է, քանի որ այն հարուստ է վիտամին Е – ով: Պետք է սահմանափակել նաև աղն ու ջուրը (4-5 բաժակ օրվա ընթացքում):

Ոգելից խմիչքները կատեգորիկ արգելված են այդ ընթացքում:

Հղիության առաջին կեսում սնունդը պետք է ընդունվի 4 անգամ օրեկան ռեժիմով, իսկ երկրորդի ընթացքում` 5-6 անգամ: