Դրիքլոր® լուծույթ


Տեղեկատվություն օգտագործողների համար

Դրիքլոր® լուծույթը հատուկ նախատեսված է գերքրտնարտադրությունը բուժելու համար: Դրիքլոր®-ը քսելուց հետո քրտնագեղձերում ձևավորվում է գելանման նյութ, որը նվազեցնում կամ դադարեցնում է քրտինքի գոյացումը: Ավելորդ հեղուկը դուրս է գալիս միզային համակարգով: Պատրաստուկի օգտագործումից մի քանի շաբաթ անց առատ քրտնարտադրությունն անհետանում է, և հիվանդը զգում է թարմություն և չորություն:

Դրիքլոր® լուծույթը նախատեսված է մաշկի բոլոր տեսակների համար: Այն կարելի է քսել մաշկի ցանկացած հատվածներում, որտեղ կա գերքրտնարտադրություն:

Բաղադրությունը` սպիրտ, ալիումինիումի քլորիդ, ջուր:

Եթե դեղամիջոցի բաղադրիչներից որևէ մեկից ալերգիա ունեք, մի օգտագործեք Դրիքլոր® լուծույթը:

Ոմանց մոտ Դրիքլոր® լուծույթը կարող է առաջացնել ժամանակավոր այրոց և գրգռվածություն: Եթե դա Ձեզ անհարմարություններ է պատճառում, դեղամիջոցի օգտագործումը որոշ ժամանակով դադարեցրեք: Դեղամիջոցի օգտագործման ժամանակ շատ կարևոր է հետևել օգտագործման ցուցումներին:

Կարևոր է հիշել, որ`

-    Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է մանրակրկիտ չորացնել մաշկի այն հատվածը, որտեղ պետք է քսել դեղամիջոցը, այլապես կարող է գրգռվածություն առաջանալ:
-    Օգտագործեք օրը մեկ անգամ, ցանկալի է գիշերը, քանզի այդ ժամանակ քրտնագեղձերն առավել ակտիվ են:
-    Առավոտյան Դրիքլոր® լուծույթի մնացորդները լվացրեք:
-    Եթե օրվա ընթացքում քրտնարտադրությունն այլևս ձեզ չանհանգստացնի, դուք կարող եք քչացնել դեղամիջոցի օգտագործման չափաքանակը/շաբաթական մեկ-երկու անգամ/:
-    Մի քսեք Դրիքլոր® լուծույթը թաց, վնասված, զգայուն և  գրգռված մաշկին, ինչպես նաև սափրվելուց հետո: Խուսափեք աչքերի հետ շփումից:
-    Դրիքլոր® լուծույթը կարող է հետքեր թողնել հագուստի վրա: Խուսափեք ոսկերչական իրերի, ինչպես նաև փայլեցված մետաղական մակերեսների հետ շփումից (դեղամիջոցը կարող է առաջացնել իրերի գույնի փոփոխություն):
-    Պահպանել 25 С-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում:

Նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:

Բոլոր հարցերով դիմել «ԳլաքսոՍմիթՔլայն» ընկերության  Հայաստանի ներկայացուցչություն`  ք. Երևան, Բաղրամյան պող.-7/3; հեռ:54-38-94; ֆաքս: 54-38-93.

Արտադրող` «Ստիֆել Լաբորատորիզ (Իռլանդիա) ՍՊԸ»,  Իռլանդիա / Stiefel Laboratories (Ireland) Ltd., Finisklin Business Park, Sligo, Ireland.