Իտալացի գիտանականները հաստատել են, որ հեծանվավարությունը տղամարդկանց մոտ կարող է հանգեցնել սեքսուալ խնդիրների առաջացմանը:
Գիտնականները վերլուծության են ենթարկել ուրոլոգիական խնդիրները տղամարդ-հեծանվորդների մոտ՝ կապված անկումների և շեքի շրջանում ուժեղ հարվածների հետ:
Ուրոլոգ Ալդո Ֆրանկո դե Ռոզեն պարզաբանել է, որ ուժեղ հարվածը կարող է տղամարդու մոտ հանգեցնել խորշիկավոր զարկերակի պատռվածքի՝ հանգեցնելով սեռական օրգանի խորշիկավոր մարմնի արյունազեղմանը: Այդպիսի խանգարումը կարող է նպաստել շարունակական ցավոտ էրեկցիայի առաջացմանը:
 

Հեծանվի նստատեղի միջոցով հասցվող փոքր վնասվածքները կարող են հանգեցնել էրեկտիլ դիսֆունկցիայի: Այս ախտահարումը դիտվում է պրոֆեսիոնալ հեծանվորդների մոտ երկարատև մրցումներից հետո, գրում է Inopressa-ն:
Ալդո դե Ռոզեն նաև ընդգծել է, որ պետք է վերանայել հեծանվի անվտանգությանը վերաբերող հարցը, քանի որ հածանվորդների մոտ արդեն երկար ժամանակ է, ինչ նկատվում են այնպիսի խանգարումներ, ինչպիսիք են՝ ուրետրիտը, արյունամիզությունը, ամորձիների ոլորումը և առնանդամի զգայունության անբավարարությունը:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ doctors.am
Նյութը՝ health.passion.ru, webmd.com