Հոկտեմբերի 16-ին նշվում է անեսթեզիոլոգի մասնագիտական օրը:
Doctors.am  կայքը շնորհավորում է բոլոր անեսթեզիոլոգներին:
 
Անեսթեզիան նյարդերի զգայունության կորուստն է: Արհեստական անեսթեզիան կիրառվում է ցավազրկման, անզգայացման համար՝ վիրահատական միջամտությունների ժամանակ, ատամները բուժելիս, վնասվածքների դեպքում և բժշկական շատ այլ ուղղություններում:
 
Բժշկության այս ոլորտի պատմությունը սկիզբ է առնում 19-րդ դարից: 1846 թվականի հոկտեմբերի 16-ին ամերիկացի ատամնաբույժ Թոմաս Մորթոնն առաջին անգամ վիրահատությունն իրականացրեց եթերային անզգայացմամբ:
Այսպես առաջին անգամ հանրությանը ներկայացվեց ընդհանուր անզգայացման անեսթեզիայի հաջող փորձը: Այս պատճառով հոկտեմբերի 16-ն ընդունված է համարել անեսթեզիոլոգի համաշխարհային օր:
 
Չնայած պարզ է, որ ցավազրկող միջոցները գոյություն են ունեցել դեռ վաղ ժամանակներից: Օրինակ՝ հին հնդկացիների շատ ցեղեր որպես զգայունությունը նվազեցնող միջոց օգտագործում էին տարբեր բույսերից պատրաստված քամուկներ: Հայտնի է նաև հին հույն բժիշկ և փիլիսոփա Դիոսկորիդը, ով հռոմեական բանակի հետ ճանապարհորդելով Ներոն կայսեր օրոք, ուշադրություն էր դարձրել, որ մարդախոտից (мандрагора)  պատրաստված հանգստացնող դեղամիջոցներն օգնում էին ավելի հաջող իրականացնել վիրահատությունները և փրկել զինվորների կյանքեր: Ի դեպ, հենց նա առաջին անգամ ընդունեց «անեսթեզիա»՝ այսօր արդեն հայտնի տերմինը:
 
Աղբյուրը՝ Doctors.am