Հայաստանի բժշկական հասարակությունը պատրաստվում է հյուրընկալել Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարը, որը տեղի կունենա 2015 թվականի հուլիսի 2-ից 4-ը Երևանում: Համագումարի ծրագրի  շրջանակում նախատեսվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետների և առողջապահության ոլորտի մասնագետների, ինչպես նաև աշխարհասփյուռ հայ բժիշկների եւ բուժքույրերի մասնակցությունը:
 
Այս համագումարը կլուսաբանի ընդհանուր բժշկության, ատամնաբուժության, դեղաբանության, բուժքույրական, առողջապահական կրթական, էթիկայի, այլընտրանքային բժշկության ոլորտներում առաջխաղացումները, ինչպես նաև հարակից բազմաթիվ բժշկական ոլորտներում արդի այլ խնդիրներ:
 
Հաշվի առնելով Հայաստանում անցկացված միջազգային բժշկական համագումարների հաջողությունները՝ Հայաստանի Առողջապահության նախարարության եւ AMIC-ի (Հայկական բժշկական միջազգային կոմիտեի) բարձր հովանու ներքո 2015 թվականին կայանալիք համագումարը կանդրադառնա մեր օրերում առողջապահությանն առնչվող կարևոր հիմնախնդիրներին:  Հիմնական բանախոսները և քննարկման մասնակիցները կկենտրոնանան համապատասխան թեմաների ավելի լայն շրջանակի վրա՝ ներառելով ՀՀ և ԼՂՀ առողջապահությանն առնչվող բարդ խնդիրները, քաղցկեղի եւ վերարտադրողական առողջության ոլորտի նորագույն ձեռքբերումները, տեխնոլոգիական առաջընթացները, որոնք արմատապես հեղաշրջում են առողջապահական ոլորտը, այդ թվում նաև թերի եւ գերսնուցման համընդհանուր պարադոքսը:
 
Սաթելիտային սիմպոզիւմները կկազմակերպվեն հուլիսի 1-ին` միջազգային համագործակցության միջև կամուրջներ հիմնելու, ինչպես նաև մարզային բժիշկներին փոխանցելու ոլորտի նորագույն մոտեցումները: Մարզային բժիշկները առանձին կհրավիրվեն մասնակցելու սիմպոզիումներին` առանց գրանցման վճարի:
 
Կոնգրեսի երրորդ օրը ամբողջությամբ կնվիրվի Հայաստան-Սփյուռք ծրագրերի և ապագա համագործակցության ռազմավարությանը:
 
Հիանալի սոցիալական ծրագիր կառաջարկվի համագումարի մասնակիցներին և նրանց ընտանիքներին:
 
Համագումարի պաշտոնական լեզուներն են հայերենը և անգլերենը:

Աղբյուրը՝ Doctors.am
Տեղեկատվությունը՝ 4imca.am
15 Հունիսի, 2015