Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի կառավարությանն է նվիրաբերվել շտապ օգնության 200 մեքենա, այդ թվում շտապ օգնության ռեանիմոբիլներ, գծային մեքենաներ, որոնցից 49-ը այսօր ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին:

Այս մասին ֆեյսբուքյան հրապարակմամբ տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի առողջապահական բաժնի ղեկավար Կամսար Բաբինյանը:
Ըստ գրառման՝ Երևան քաղաքը 35-ի բրգադի փոխարեն կսպասարկեն շտապօգնության 42 բրիգադ: Շտապ օգնության մեքենաները հագեցած են արդի պահանջներին համապատասխանող բժշկական սարքավորումներով և պարագաներով, ինչն էլ իհարկե կնպաստի մատուցվող բժշկական ծառայությունների որակի էլ ավելի բարձրացմանը: