Հանրապետությունում առաջին ութ ամսիներին (հունվար-օգոստոս) գրանցվել է 27338 ծնունդ, որից 14657-ը Երևանում: Ընթացիկ տարում 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվն ավելացել է 920 –ով: Օգոստոսին Հայաստանում ծնվել է 4179 երեխա: Դրանցից` 2282-ը մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատ ծնունդները գրանցվել են Շիրակում, Լոռիում, Տավուշում և Կոտայքում:

 

 

 

 

 

 

 

 

 

Նյութի աղբյուրը՝ ՀՀ Առողջապահության Նախարարություն