Ընդունված կարծիք է, որ բարձր ճնշումը վնասակար է առողջությանը: Սակայն հիպերտոնիան կարող է ունենալ նաև դրական կողմ՝ թուլամտության զարգացման հավանականության նվազեցում, գրում է The Daily Mail պարբերականը: Ինչքան բարձր է ճնշումը, այնքան փոքր է ռիսկը: Խնդիրը կայանում է հետևյալում. եթե միջին տարիքում մարդու մոտ կա բարձր ճնշում, ապա մեծանում է Ալցեյմերի հիվանդության և թուլամտության այլ տեսակների զարգացման հավանականությունը: Սակայն ծերունական տարիքում այդ ազդեցությունն անհետանում է:

Այս բացահայտումն արել են Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները: Նրանք ուսումնասիրել են 90 –ից բարձր տարիքի մարդկանց, ովքեր թուլամտությամբ չեն տառապում: Ընդհանուր առմամբ հետազոտությանը մասնակցել են 625 թոշակառուներ: Նրանք հետազոտվել են 10 տարի շարունակ կիսամյակային կտրվածքով: Եթե կամավորի մոտ զարգանում էր հիպերտոնիա 80-89 տարիքում, ապա թուլամտության զարգացման ռիսկը նվազում էր նորմալ զարկերակային ճնշում ունեցողների համեմատ: Իսկ եթե զարկերակային հիպերտոնիան զարգանում էր 90 տարեկանից հետո, ապա ռիսկն է՛լ ավելի էր նվազում: Ի դեպ, հակահիպերտենզիվ դեղորայքի կիրառումն այդ էֆեկտի վրա չէր ազդում:

Չնայած հետևությունները միանշանակ են, սակայն գիտնականները կոչ են անում չհրաժարվել հիպերտոնիայի բուժումից: Ավելին, վաղ կատարված հետազոտությունները, ընդհակառակը, ապացուցել են, որ հակահիպերտենզիվ դեղորայքը նվազեցնում է տարիքային հիշողության կորստի զարգացման ռիսկը: Մոտ 800 տարեցներ, որոնցից 610-ն ունեին հիպերտոնիա, մասնակցել են այդ հետազոտությանը: Դեղորայքի խումբն այդքան էլ էական չէր: Ամեն դեպքում, բուժումը կրճատում էր գլխուղեղային անոմալիայի զարգացումը: Հատկապես լավ ազդեցություն ունեին բետա-պաշարիչները: Դրանք արդյունավետորեն պաշտպանում էին ուղեղը չորացումից:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ www.dailymail.co.uk