Այն հնարավորություն է տալիս հակառակ ուղղությամբ տանել հիվանդության զարգացումը, գրում է The Daily Mail-ը: Պարզվել է, որ մարդու օրգանիզմում արտադրվող FGF1 սպիտակուցը կարողացել է մկներին բուժել շաքարախտից: Ըստ մասնագետների` նույնատիպ ազդեցություն կգրանցվի նաև մարդկանց վրա: Ընդ որում, դրա համար չի պահանջվում ստեղծել թանկարժեք դեղամիջոցներ:

FGF1-ը կարևոր է օրգանիզմի բջիջների աճի և հյուսվածքների վերականգնման համար: Սովորաբար այն չի ներթափանցում արյան մեջ: Սակայն, երբ այս սպիտակուցը մտցվել է մկանի մեջ և այն շփվել է արյան հետ, ապա արյան մեջ կտրուկ նվազել է շաքարի կոնցենտրացիան: Բացի այդ, սպիտակուցը  պայքարում է 2-րդ տիպի շաքարախտի բուն պատճառի հետ` ստիպելով նյութափոխանակության համակարգին հակազդեն ինսուլինին այն ժամանակ, երբ այն արդեն իսկ կորցրել էր այդ հատկությունը: Սպիտակուցի ընդամենը մեկ ներարկումը նորմայի է բերել շաքարի մակարդակը: Այդ արդյունքը պահպանվել է ավելի քան երկու օր: Բուժումը շարունակելու դեպքում ինսուլինային տոլերանտությունն անհետացել է:

Ըստ Սոլկովյան ինստիտուտի պրոֆեսոր Ռոնալդ Էվանսի` բուժումը պարզ է և արդյունավետ: Այն գործում է ոչ որպես ժամանակակից դեղերը, որոնք պայքարում են ինսուլինային տոլերանտության դեմ` փոխելով գեների ակտիվությունը:  Ստանդարտ բուժումը նպաստում է բազմաթիվ կողմնակի ազդեցությունների առաջացմանը: Օրինակ` այդ սպառնալիքներից են շաքարի մակարդակի նվազումը մինչև մահացու վտանգ ներկայացնող մակարդակ, քաշի ավելացումը, սրտի և լյարդի հիվանդությունները:

Երբ գիտնականները մկների օրգանիզմից հեռացրեցին սպիտակուցը, ապա յուղային մթերք օգտագործելիս նրանց մոտ արագ զարգացավ շաքարախտը: Իսկ սպիտակուցի ներարկումը շաքարախտ ունեցող մկներին` նվազեցրեց շաքարի մակարդակը: Ուշագրավն այն է, որ գիտնականներն առաջին անգամ չէ որ ներարկում են այս սպիտակուցը: Սակայն նախկինում որևէ էֆեկտ չի հայտնաբերվել:  Բանը նրանում է, որ նախկինում օգտագործվել են առողջ մկները, իսկ այս անգամ` հիվանդները:

Թարգմանված նյութի սկզնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ dailymail.co.uk