«Ջուզեպպե Մոսկատի. բուժող սեր»

Մեր հնգյակում 1-ին հորիզոնականը զբաղեցնում է Ջակոմո Կամպիոտիի «Ջուզեպպե Մոսկատի. բուժող սեր» ֆիլմը: 2007 թ. էկրանավորված այս կինոժապավենի սյուժեի հիմքում 19-20-րդ դդ. ապրած իտալացի բժիշկ Ջուզեպպե Մոսկատիի կենսագրությունն է: Բժիշկ, ով զոհաբերեց իր կյանքը՝ մարդկանց փրկելու համար: «Մարդկանց ցավը վերապրելն ավելի շատ է օգնում, քան դեղը», - ասում էր նեապոլիտացի հումանիստը:
Մահվանից երեք տարի անց՝ 1930 թվականի նոյեմբերի 16-ին, Մոսկատիի աճյունը վերահուղարկավորեցին նեապոլիտանական Ջեզու Նուովո եկեղեցում:
1975 թվականի նոյեմբերի 16-ին եկեղեցին Մոսկատիին դասեց երանելիների շարքին: Երբ պապական եկեղեցու հանձնախումբը ուսումնասիրում էր Մոսկատիի կյանքը, արձանագրեց, որ նա հրաշքով բժշկել է նեապոլիտանացի Ջուզեպպե Ֆուսկոյին, ով տառապում էր քաղցկեղից:
Դրանից հետո սկսվեց կանոնականացման գործընթացի, քանի որ, ըստ Հռոմի կաթոլիկ եկեղեցու, սրբերի շարքին կարող են դասվել այն մարդիկ, ովքեր հրաշքով բուժումներ են կատարել:


«Սերը երբեք չի մեռնում, այն միշտ վերադառնում է մեզ...» սա է ֆիլմի և Ջուզեպպե Մոսկատի բժիշկ մարդասերի գլխավոր պատգամը: Մեկ անգամ ֆիլմը դիտելուց հետո այս միտքը, կարծում ենք, երբեք չի լքի Ձեզ: 

Գլխավոր դերերում նկարահանվել են Բեպպե Ֆիորելլոն, Էթթորե Բասսին, Կասիա Սմուտնյակը, Անտոնելլա Ստեֆանուչչին, Պաոլո Կասելլան և ուրիշներ:

«Բացիկներ հրաշքի համար»

2-րդ հորիզոնականը զբաղեցնում է «Բացիկներ հրաշքի համար» կինոժապավենը: Զարմանահրաշ մի պատմություն՝ մահվան շեմին կանգնած փոքրիկի սիրո և հավատքի մասին: Քրեյգ Շերգոլտը 8-ամյա տղա է: Տառապելով արյան քաղցկեղով՝ նա բուժման կուրս է անցնում: Փոքրիկին խիստ ապշեցնում է իրեն հասցեագրված բացիկների քանակը, որը համաշխարհային ռեկորդ է սահմանում. թվով շուրջ 1.3 մլն բացիկ՝ աշխարհի բոլոր ծայրերից: Դրանք կոչված էին ոգեշնչելու հիվանդ տղային: Հերթական նման երկու բացիկներում էլ հենց տղայի բուժման գործին լծված բժիշկների մասին առաջարկներն են լինում: Այս ֆիլմը մարդու չնահանջող, հավերժ ելքեր փնտրող տեսակի և մինչև վերջ բժշկի խոստմանը հավատարիմ լինելու մասին է: Եվ հենց հանուն կյանքի, ապրելու մեծագուն ձգտումն է, որ այս փոքրիկ պատմությունը վերածում է մեծ ու իրական հրաշքի: 
Ֆիլմի ռեժիսորն է Մարկ Գրիֆիթսը: Դերերում նկարահանվել են Քիրք Քամերոնը, Կարին Կոնավալը, Քեթրին Օքսենբերգը, Թոմաս Բրոդի Սենգսթերը:


Աղբյուրը՝ Doctors.am