4Ստամոքսում ավելորդ թթվի անջատման պրոցեսի պատճառ է հանդիսանում սթրեսը, անհանգստությունը, ոչ ճիշտ սնունդը և աղեստամոքսային տրակտի որոշ հիվանդությունները: Հաճախ նաև հղիության ժամանակ կանայք տառապում են մարսողության խանգարմամբ` հղիության սկզբում սրտխառնոց, փսխումներ, ստամոքսի փքվածություն, ավելի ուշ շրջանում` այրոց և ստամոքսի թթվային պարունակության արտանետում կերակրափող: Դրա պատճառներն են` աճող պտղի ճնշումը ստամոքսի վրա, ինչպես նաև հորմոնալ և ֆերմենտային խանգարումները:

Վերջին ժամանակներում գիտնականները ամբողջ աշխարհում քննարկում են Al(OH)3 պարունակող պրեպարատների երկարատև օգտագործումից առաջացած կողմնակի էֆեկտները: Շվեդիայի առողջապահության ինստիտուտը ներկայացրեց խորհրդատվություն անտացիդային միջոցների օգտագործման մասին և ապացուցեց, որ այդ պրեպարատները ցանկալի չեն օգտագործել 8 շաբաթից ավել, որովհետև ստամոքսը անտացիդային միջոցներ երկարատև ընդունելուց հետո անջատում է ավելի շատ թթու, քան անհրաժեշտ է մարսողության նորմալ պրոցեսի համար:

Ստամոքսահյութը պետք է մնա թթու, դա անհրաժեշտ է մարսողական ֆերմենտների ճիշտ աշխատանքի համար, մտնող սննդի ճեղքման և պաթոգեն միկրոբների բազմացման կանխման համար, հակառակ դեպքում առաջանում են մարսողական խանգարումներ: Անտացիդները օգնում են հանել տհաճ նախանշանները կարճ ժամանակվա համար, իսկ երկարատև ընդունումը խնդիրը միայն խորացնում է:

“New Nordic” ֆիրման ավստրալիական WAGNER PRO-BIOTICS ընկերության հետ համատեղ ստեղծել է նոր միջոց` Frutin` ստամոքսի թթվայնության իջեցման, ռեֆլյուքսի սիմտոմների, գղտոցների անցկացման համար:

Պրեպարատը չի պարունակում ալյումին, սոդա, շաքար, դրոժներ, սինթետիկ ներկանյութեր և համեմունքներ: Նրա բաղադրությունը բնական է, պարունակում է 400 մգ դոլոմիտային կալցիում և 200 մգ պեկտին: Frutin-ը արագ ազդող միջոց է, նրա ազդեցությունը առաջանում է վայրկյանական` հենց որ այն շփվում է ստամոքսաթթվի հետ, ստամոքսի վերին մասում առաջացնում է փրփուրային շերտ, որը արգելում է թթվի հոսքը դեպի կերակրափող: Այդ փրփուրը պաշտպանում է ստամոքսի լորձաթաղանթը թթվի գրգռիչ ազդեցությունից, որի արդյունքում թուլանում կամ ընդհանրապես անհետանում է այրոցի զգացողությունը: Փրփրանման շերտը ստամոքսի վերին մասում պահպանվում է երկար ժամանակ: Նույնիսկ 3 ժամ անց շերտի 50 %-ը դեռ ակտիվ պաշտպանում է ստամոքսի լորձաթաղանթը և միայն մոտ 5 ժամ անց բնական մարսողական պրոցեսի արդյունքում մանրաթելերի շերտը անհետանում է և դեղի ազդեցությունը ամբողջությամբ դադարում է:

Frutin-ը չի խառնվում ստամոքսաթթվի հետ և դրա համար չի իջեցնում ստամոքսահյութի թթվայնությունը, ունի հաճելի անանուխի համ, որը պրեպարատի ընդունման պրոցեսը դարձնում է ավելի հաճելի, ինչպես նաև թարմացնում է շնչառությունը:

Frutin-ը օգտագործվում է օրը 1-2 հաբ հաց ուտելուց հետո կամ անհրաժեշտության դեպքում այդ պահին` ծամելով: Քանի որ Frutin-ը թե բաղադրությամբ, թե ֆարմակոկինետիկայով անվնաս է, ցուցված է հղիներին և երեխաներին: