Պավել Դանիելի Մաիլյանը 1997 թվականին ավարտել է Արխանգելսկի Պետական բժշկական ինստիտուտը` ստոմատոլոգիա մասնագիտացմամբ: Այժմ աշխատում է "Կամար" ստոմատոլոգիական կենտրոնում:
Բժշկության ոլորտում առաջին գիտական հայտնագործության հեղինակն է Հայաստանում: Իր կողմից մշակված ատամնադիմածնոտային անոմալիաների բուժման նոր մեթոդներն ու միջոցները թույլ են տալիս հասնել ծնոտի աճին տարիքային բոլոր խմբերի համար, զուգորդվելով ալվեոլյար ելունի ձևի շտկման հետ:
Սա զգալիորեն բարձրացնում է օրթոդոնտիկ բուժման արդյունավետությունն ու սահմանները:
Աճող ոսկորը բավական առաձգական է և ատամնաալվեոլյար կատարի ձևի շտկումը բավականին հեշտացնում է գործը:
Սարքերի տարաբնույթ կառուցվածքները բարձրացնում են գրեթե բոլոր ատամնածնոտային անոմալիաների բուժման մեթոդների և միջոցների ընտրության հնարավորությունները:
Կաղապարա-զսպանակավոր ապարատների կիրառումը թույլ է տալիս իրականացնել ատամների առանցքային դիրքի կորպուսային փոփոխություն` համադրվելով երկու ծնոտների ալվեոլյար ելունների աճի և ձևի շտկման հետ տարիքային բոլոր խմբերի համար: Սա ունի հետևյալ առավելությունները`
- ատամների տեղափոխման գործընթացի ինտենսիվություն բոլոր ուղղություններով,
- գրեթե ատամների հեռացման բացառում,
-օրալ-դիմային վիրաբուժության ցուցանիշների նվազեցում,
- բոլոր տարիքային խմբերի այցելուների բուժում,
- դեմքի էսթետիկ պարամետրերի բարելավում բուժումից հետո,
- բերանի խոռոչի փափուկ և կոշտ հյուսվածքների վիճակի բարելավում,
- օրթոդոնտիկ բուժման ժամնետների զգալի կրճատում,
- ռեցեդիվների կանխում օրթոդոնտիկ բուժումից հետո:Ստացել է դիպլոմ գիտական հայտնագործության համար (61), ունի տպագրված ավելի քան 110 աշխատանք, այդ թվում` 2 մենագրություն, 29 պատենտ (որոնք պատենտավորվել են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Չինաստանում և Հնդկաստանում):
Աղբյուրը` Doctors.am
Հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է Doctors.am կայքին