“Աերոբիկա” բառը գալիս է հունական “aero” բառից, որը նշանակում է “օդ”: Սա ֆիզիկական վարժությունների տեսակ է, որը համատեղում է ռիթմիկ վարժությունները ձգվելու և ուժեղանալու մարմնամարզությունների հետ, որպեսզի բարելավվի մարմնի կառուցվածքը, ճկունությունը, մկանային ուժը և սրտանոթային ֆիթնեսսը:
Աերոբիկայի ժամանակ, դուք անընդհատ շարժում եք ձեր մկանները, ձեռքերը, ծնկները և գոտկատեղը: Աերոբիկան, որը նաև կոչվում է սրտանոթային ֆիթնեսս, պատկանում է սրտի, արյան անոթների և թոքերի սրտանոթային համակարգին, որպեսզի ուժ մատակարարի երկարատև ֆիզիկական գործունեության ժամանակ:
Երբ ձեր մարմինը լավ մարզված է , այն ավելի արդյունավետ է ընդունում և օգտագործում թթվածինը, որպեսզի ավելի արդյունավետ կատարվեն կրկնվող շարժումները: Ձեր շնչառությունը արագանում և խորանում է, որպեսզի արյան մեջ թթվածնի քանակը որքան հնարավոր է բարձրացնի: Ձեր սրտի յուրաքանչյուր բաբախումը ավելացնում է արյան հոսքը դեպի ձեր մկանները և ետ ` դեպի ձեր թոքերը: Մկաններին ավելի շատ թթվածին մատակարարելու համար, փոքրիկ արյունատար անոթները լայնանում են և մի կողմ են քաշում ոչ պիտանի նյութերը , ինչպիսիք են ածխածնի երկօքսիդը և խմորիչները: Ժամանակի ընթացքում ավելի շատ արյունատար անոթներ են զարգանում ձեր մկաններում:
Աերոբիկայի սիստեմատիկ վարժությունները մեղմացնում են էնդորֆենները` ձեր մարմնի բնական թույնը: Աերոբիկայի սիստեմատիկ դասընթացները կօգնեն ձեզ կանխել որոշ հիվանդությունների առաջացումը և կարգավորել մնացածներ թերությունները: Այն նաև կօգնի ձեզ բարելավվել ձեր առողջական վիճակը:
Աերոբիկայի վարժությունները կօգնեն ձեզ նվազեցնել արյան բարձր ճնշման զարգացումը:
Աերոբիկան օգնում է ձեզ կառավարել ձեր քաշը`նվազեցնելով գիրանալու հավանակությունը: Այն նաև օգնում է ակտիվացնել իմունային համակարգը և օգնում է պայքարել ինֆեկցիայի դեմ: Մարդիկ, ովքեր սիստեմատիկ մարզվում են, ավելի քիչ են ենթարկվում այնպիսի չնչին հիվանդությունների, ինչպիսիք են մրսածությունը և հարբուխը:
Շարժվելը և ճարպերի այրումը ձեր սիրելի երաժշտության ներքո, ձեր հիանալի տրամադրության պատճառը կդառնան, և մեղմ ու զգացմունքային մթնոլորտը կլինի լրացուցիչ խթան:
Goldsgym.am



