Ֆեմինիզմը   լայն իմաստով ձգտումն է տղամարդկանց հետ կանանց հավասարությանը կյանքի բոլոր ոլորտներում, իսկ նեղ իմաստով՝ սոցիալ-փիլիսոփայական շարժում, որի նպատակն է կանանց շահագործմանը վերջ դնել և նրանց համար տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ապահովել։

Սակայն ֆեմինիզմի կողմնակիցները պայքարում են ոչ միայն կանանց իրավունքների պաշտպանության համար, այլ նաև տղամարդկանց և ցանկացած մարդու իրավուքների և ազատությունների ապահովման և իրականացման գաղափարների համար։ Ներկայումս ֆեմինիզմը հանդես է գալիս որպես սոցիալ-մշակութային զարգացման այլընտրանքային փիլիսոփայական կոնցեպցիա։

Երկար ժամանակ այն գոյություն է ունեցել որպես կանանց և տղամարդկանց հավասարության և հավասար իրավունքներ ունենալու գաղափարախոսություն և որպես սոցիալ-քաղաքական ուղղություն։ 

Ֆեմինիզմի ներակայացուցիչները ձգտում են կանաց և բոլոր մարդկանց էմանսիպացիային (հայրական իշխանությունից ազատագրվել)։

Այստեղից էլ առաջ է եկել այս տերմինի ընդհանուր նշանակությունը՝ ազատագրում կախվածությունից և սահամափակումից։ Այստեղից էլ կանանց էմանսիպացիան ենթադրում է, որ նախապես մարդկային անհատները հավասար էին միմյանց հետ և որ սեռերի անհավասարությունը իր ծագումով պարտական է կանանց բռնի ենթարկմանը տղամարդկանց։

 Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am