Ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանայք ավելի հակված են դեպրեսիայի այն դեպքում, երբ տղամարդկանց մոտ ղեկավար պաշտոնը նպաստում է դեպրեսիայի առաջացման վտանգի նվազմանը:
 
Այս եզրակացությանը եկավ Տեխասի համալսարանի գիտնականների մի խումբ, որն ամփոփեց 1957-ից 2004թ ԱՄՆ-ում անցկացված հետազոտության արդյունքները: Հետազոտությանը մասնակցել են 1300 տղամարդ և 1500 կին:
1993-ին, երբ մասնակիցները 54 տարեկան էին, հետազոտության հեղինակները նրանց շրջանում հարցում անցկացրին' պարզելու աշխատանքի բնույթը և զբաղեցրած պաշտոնը: Այս տվյալներն այնուհետև օգտագործվեցին 1993-2004թթ ընթացքում Մասնակիցների զբաղեցրած պաշտոնի և դեպրեսիայով հիվանդացության միջև կապն ուսումնասիրելու համար:
Գիտնականերից մեկի խոսքով, կանանց մոտ, ովքեր ղեկավարում են և կարող են մարդկանց ընդունել աշխատանքի, աշխատանքից հեռացնել, որոշում են աշխատակիղների աշխատավարձի չափը, ավելի հաճախ են նկատվում դեպրեսիայի ախտանիշեր այսպիսի իշխանությունից զրկված կանանց համեմատությամբ: Միևնույն ժամանակ ղեկավար պաշտոններ զբաղեցնող տղամարդկանց մոտ դեպրեսիայի ախտանիշերի հաճախությունը ընդհակառակը ավելի ցածր է այդպիսի պաշտոններ չզբացեղնող տղամարդկանց համեմատությամբ:
Սակայն, եթե համեմատենք դեպրեսիայի հաճախությունն ու արտայայտվածությունը ղեկավարող կանանց և  ղեկավար պաշտոններ չունեցող տղամարդկանց մոտ, ապա կստացվի, որ այս կանայք դեպրեսիայով ավելի հազվադեպ են տառապում:
 
Հետազոտության արդյունքները հետաքրքիր են, քանի որ հենց վերը նշյալ խմբի կանանց մոտ են  հոգեկան առողջության ամենամեծ ցուցանիշները, այս կանայք ունեն ավելի բարձր կրթական մակարդակ, բարձր ֆինանսական եկամուտ, ավելի հարգի աշխատանք, ավտոնոմություն և աշխատանքով բավարարվածություն: Սակայն, ամեն դեպքում, նրանց հոգեկան առողջությունն ավելի վատ է քան աշխատավայրում ավելի ցածր դիրք զբաղեցնող կանանց մոտ:
Այսպիսի արդյուքների հիմնական պատճառը հետազոտողները համարում են քրոնիկ սթրեսը:
 
Կին ղեկավարները ավելի հաճախ են առնչվում սոցիալական նախապաշարմունքների , աշխատակիցների վատ վերբերմունքի հետ:
Կին ղեկավարներին հաճախ մեղադրում են վճռականության ու ինքնավստահության պակասի մեջ և նրանց որպես լիդեր չեն տեսնում, իսկ երբ կինն ունի այդ հատկությունները, նրան շարունակում են մեղադրել, այս անգամ արդեն ոչ բավարար կանացի լինելու մեջ: Սա հանգեցնում է քրոնիկ սթրեսի:
 
Հետազոտության հեղինակները հանգում են եզրակացության, որ ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց հանդեպ նախապաշարմունքներն ու թշնամական վերաբերմունքն անհրաժեշտ է վերացնել, նրանց վրա հոգեբանական ճնշումը, հոգեկան հիվանդությունների վտանգը նվազեցնելու և աշխատանքի արդյունավետություը բարձրացնելու նպատակով:
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Սկզբնաղբյուր՝ Medspecial.ru