Տղամարդու հանդեպ կնոջ առավելությունը դրսևորվում է այն ոլորտներում, որտեղ մարդկանց հետ հաղորդակցվելն անհրաժեշտություն է:

Կանայք առավել դյուրին ու հասանելի են ներկայացնում իրենց զգացմունքները, որոնք հաղորդվում են դեմքի արտահայտությամբ, մարմնի շարժումներով և ձայնային ելևէջների աննկատելի փոփոխություններով: Կանայք տղամարդկանցից ավելի լավ են կարդում մտքերը, այսինքն ավելի լավ են ըմբռնում դիմացինի մտադրությունը:

Կանայք առավել վարժ են տիրապեոտւմ լեզվին, խոսում են ավելի բնական ու պարզ, ավելի արագ ու ներդաշնակ:

Տարբեր են նաև կանանց և տղամարդկանց կողմից քննարկվող թեմաները:Կանայք քննարկումների ընթացքում ավելի քաղաքավարի են (թեպետ կարող են այդպիսին թվալ) և սովորաբար հիշատակում են այն մարդկանց անունները, որոնք նշանակալից դեր են ունեցել իրենց կյանքում:

Մինչդեռ տղամարդկանց ավելի շատ հետաքրքրում են սոցիալական կարգավիճակի, աշխատանքի, դրամի և սպորտի հետ կապված խնդիրները:

Կանայք բնական ճանապարհով կարողանում են ստեղծել իրենց սոցիալական հարաբերությունների դաշտը` ընդգրկելով ընտանիքը, ընկերներին, աշխատակիցներին: Վերջիններիս մասին փորձում են որքան հնարավոր է ավելի շատ բան իմանալ և այդ օգտագործել նրանց հետ հարաբերվելիս:

Երբեմն կանայք իրենց գիտելիքներն օգտագործում են իրենց ցանկություններն իրագործելու, զուգընկեր գտնելու կամ գործնական շահավետ առաջարկ ստանալու, ինչպես նաև հնարավոր մրցակցուհիներին զերծ պահելու համար:Տղամարդիկ ավելի արագ են կողմնորոշվում տարածության մեջ և ավելի դյուրությամբ ղեկավարում սարքավորումները: Կանայք կողմնորոշվում և ղեկավարում են համապատասխան ազդանշաններով, իսկ տղամարդիկ, ընդհակառակը, երկրաչափական սեփական զգացողությամբ:

Տղամարդիկ որոշ բաների մասին մտածում են նույնանման, նույնկերպ խոխհարաբերվում միմյանց հետ, նույն միջոցներով փոխազդում միմյանց վրա:

Տղամարդկանց չի կարելի համարել զգայական էակներ. նրանք կարողանում են անքակտելի փոխհարաբերություններ հաստատել:

Կանայք առանձնանում են իրենց զգայականությամբ, և մարդկանց հետ փոխհարաբերության համար զգալի ժամանակ ու էներգիա են ծախսում: Մտերմիկ զրույցները սովորաբար սահմանափակվում են 1-2 ընկերուհիներով: Տղամարդկանց դուր է գալիս բազմաքանակությունը:

Երկսեռ հարաբերություններ կարողանում են հաստատել ավելի քիչ ջանք թափելով: Տղամարդկանց հատուկ է նաև մրցակցության ոգին, օրինակ` սպորտում կամ պատերազմում: Տղամարդիկ հակված են լիդերության համար մրցել միմյանց հետ, հասնել իրենց նպատակներին և ղեկավարել:

Տղամարդու և կնոջ տարբերությունը ցանկացած հարաբերության մեջ է`ընտանիք, աշխատանք, հասարակություն և այլուր:

Պարզվել է, որ աղջիկների ուշադրությունը ավելի երկար մարդկանց դեմքերի վրա է, իսկ տղաներինը` շարժվող առարկաների:

Տղամարդու և կնոջ տարբերությունը կախված է ոչ թե դաստիարակությունից կամ հասարակության ազդեցությունից, այլ յուրաքանչյուրին տրված է ի ծնե:

Տղամարդու մեջ ի սկզբանե նստած է «աշխարհը նվաճելու» բնազդը, իսկ դրանով նա սահման է գծում իր և աշխարհի միջև: Ցանկացած տղամարդ ի սկզբանե միայնակ է իր ներաշխարհով, իսկ արտաքին աշխարհ դուրս է գալիս միայն «գործերով», այսինքն, որպեսզի ինչ-որ մի բան անի, գործի, նվաճի և նորից վերադառնա ինքն իր մեջ` բոլորի համար փակ տարածություն:

Այդ պատճառով տղամարդկանց համար դժվար է գործել մեկ ուրիշի պլանի համաձայն, փոխել իրենը, համաձայնել ուրիշի հետ, կամ ընդհանրապես` մեկ այլ մարդու համար փոխել իր կյանքը:

Իհարկե, նույնը չի կարելի ասել կանանց մասին: Աղջիկներին ավելի շատ հետաքրքրում է մարդկանց դեմքը: Դա նշանակում է` աշխարհից, բույսերից, կենդանիներից ու ամենից առավել՝ կանանց համար կարևոր են ուրիշ մարդիկ: Այսինքն, կանանց հայացքն ու ուշադրությունը միշտ ուղղված է շրջապատի մարդկանց կյանքին:Կանայք ավելի շատ մտածում են ուրիշների, նույնիսկ օտարների մասին: Կինը նաև միշտ պատրաստ է համագործակցության ու փոխզիջման:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am