1. Խուսափեք մրցակցությունից և որևէ կարգի արագություն պահանջող աշխատանքներից։

2. Մի՛ համեմատեք երեխային շրջապատի հետ։

3. Վստահեք երեխային, նրա հետ եղեք ազնիվ, ընդունեք այնպիսին, ինչպիսին ինքը կա։

4. Հաճախ օգտագործեք ֆիզիկական շփումը։

5. Հաճախ գովեք իրեն, բայց այնպես, որ ինքն իմանա՝ ինչի համար։

6. Հաճախ դիմեք անունով։

7. Ցուցադրեք ամեն ինչում ինքնավստահ պահվածք, օրինակ ծառայեք երեխային։

8. Իր ուժերից վեր պահանջներ մի ներկայացրեք երեխային։ Եթե որևէ ուսումնական առարկա դժվար է ընկալում երեխան, ավելի լավ է շատ օգնեք իրեն և սատարեք, իսկ նույնիսկ ամենաաննշան հաջողությունների դեպքում գովեք և խրախուսեք։

9. Հետևողական եղեք երեխայի դաստիարակության հարցում։

10. Աշխատեք, որքան հնարավոր է, քիչ դիտողություններ անել երեխային։

11. Պատիժ օգտագործեք ամենածայրահեղ դեպքերում։

12. Մի՚ նվաստացրեք երեխային նրան պատժելով։

13. Երեխայի հետ շփվելիս մյուս մեծահասակներին մի՛ հեղինակազրկեք։ Օրինակ՝ չի կարելի ասել. "Շատ է հասկանում ձեր ուսուցչուհին,դու ավելի լավ է ինձ լսիր"։

14. Օգնեք, որպեսզի ինքը գտնի իրեն հոգեհարազատ մի զբաղմունք, որում ինքն իրեն թերարժեք չի զգա։



Ա. Ալեքսանյան
Դպրոցի հոգեբանի մեթոդական ուղեցույց