Դեռահասության տարիքը (12-14 տ.) համարվում է մարդու կյանքի և ընդհանուր զարգացման ամենագլխավոր շրջանը, որը նաև մասնագետները անվանում են "ճգնաժամային տարիք": Այս փուլում "ճգնաժամ" է ապրում երեխայի ողջ օրգանիզմը, վերափոխվում են մարմինը և արտաքինը, մեծ փոփոխություններ են սկսվում նաև հոգեկան աշխարհում:

Դեռահասության տարիքի ամենակարևոր ընդհանուր կենսաբա­նա­կան պրո­ցե­սը սե­ռա­կան հա­սու­նա­ցումն է, որն առա­ջա­նում է սե­ռա­կան գեղ­ձե­րի գոր­ծու­նե­ու­թյան ակ­տի­վա­ցու­մից: Այն իր հեր­թին բե­րում է հո­գե­բա­նա­կան տե­ղաշ­ար­ժե­րի. պա­տա­նին իրեն զգում է տղա­մարդ, աղ­ջի­կը՝ կին: Դա է այն հիմ­նա­կան պատ­ճա­ռը, երբ հատ­կա­պես այս տա­րի­քից են ծնունդ առ­նում բազ­մա­թիվ բա­ցա­սա­կան սո­վո­րույթ­ներ՝ ծխե­լը, խմե­լը, վատ շր­ջա­պա­տը, երբ դե­ռա­հա­սը ձգ­տում է նման­վել մե­ծա­հա­սակ­նե­րին, ըն­դօ­րի­նա­կել նրանց: Ուս­տի հատ­կա­պես այս­տեղ կարևոր է ու­սու­ցիչ­նե­րի և ծնող­նե­րի նր­բան­կատ ու համ­բե­րա­տար վե­րա­բեր­մուն­քը, նրանց հո­գե­կան աջակ­ցու­թյու­նը և սփո­փան­քը:

Այս տա­րի­քում դե­ռա­հա­սի ամե­նա­ա­ռաջ­նա­յին խն­դի­րը իրեն "հաս­կա­ցող ու սր­տա­կից" մարդ գտ­նելն է, ում նա կվս­տա­հի իր բո­լոր գաղտ­նիք­նե­րը (հա­ճախ այդ մար­դը լի­նում է օտար մե­կը):

"Ես սուր կեր­պով եմ տա­նում այն ամե­նը, ինչ ասում են ծնող­ներս՝ որ­տե՞ղ էիր, ին­չո՞ւ ուշ­ա­ցար, չէ՞ որ ես ար­դեն մեծ եմ և լավ գի­տեմ, թե ինչ եմ անում...",- այս­պես է ար­տա­հայտ­վում 14-ամ­յա մի պա­տա­նի:

Դե­ռա­հա­սու­թյան տա­րի­քում հատ­կա­պես շատ են ան­հանգս­տու­թյուն պատ­ճա­ռում մաշ­կի թե­րու­թյուն­նե­րը, ավե­լորդ կշի­ռը:

Աղ­ջիկ­նե­րը իրենց ար­տա­քի­նին սկ­սում են ավե­լի մեծ նշա­նա­կու­թյուն տալ, օգ­տա­գոր­ծում են կոս­մե­տի­կա, հագ­նում են բարձ­րակ­րունկ կոշ­իկ­ներ, որը սա­կայն նա­խընտ­րե­լի չի հա­մար­վում:

Իսկ ի՞նչ պետք է անել հնա­րա­վո­րին չափ օգ­նե­լու հա­մար դե­ռա­հա­սին, զերծ պա­հե­լու նրան սխալ քայ­լե­րից ու շր­ջա­պա­տի վատ ազ­դե­ցու­թյու­նից:

Սա շատ նուրբ հարց է, և որոշ­ա­կի լու­ծում առա­ջար­կե­լը ճիշտ չի լի­նի: Պար­զա­պես ամեն մի ծնող, ու­նե­նա­լով դե­ռա­հաս երե­խա, պետք է հիշ­ի իրեն այդ տա­րի­քում ու ըստ այդմ վար­վի նրա հետ ճիշտ: Հար­կա­վոր է "շա­հել" դե­ռա­հա­սի վս­տա­հու­թյու­նը, չս­տի­պել ու չզայ­րաց­նել նրան, չկպ­չել նրա հո­գու նուրբ թե­լե­րին: Չէ՞ որ ամեն մի խոսքն ու ժես­տը շատ սուր են ըն­կալ­վում այդ շր­ջա­նում: Փոր­ձե՛ք խո­սել նրա հետ, կի­սե՛ք ձեր պրոբ­լեմ­նե­րը նրա հետ, ինչ­պես մե­ծի հետ, ցո՛ւյց տվեք, որ հար­գում եք նրա "ես"-ը:

Եր­բեք մի՛ հա­մե­մա­տեք ձեր երե­խա­յին որևէ մե­կի հետ, օրի­նակ՝ "քո ըն­կե­րը(ու­հին) այդ­պի­սին չէ... նման­վի՛ր մի քիչ եղ­բորդ" և այլն: Այս­պի­սի ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը հա­ճախ կա­րող են վատ անդ­րա­դառ­նալ դե­ռա­հա­սի ներ­քին պատ­կե­րի և ինք­նա­գնա­հա­տա­կա­նի վրա:

Կա­րո­ղա­ցե՛ք լի­նել ոչ թե ծնող, այլ լավ ըն­կեր դե­ռա­հա­սի հա­մար, խո­սե՛ք նրան հու­զող թե­մա­նե­րից, մի՛ ամա­չեք, չէ՞ որ ցան­կու­թյան դեպ­քում նա իր հար­ցի պա­տաս­խա­նը կա­րող է ստա­նալ սխալ աղբ­յուր­նե­րից:

Մի՛ մո­ռա­ցեք, որ դե­ռա­հա­սու­թյան շր­ջա­նում են սկս­վում սե­ռա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, միմ­յանց ձգ­տելն ու դուր գա­լը, այս­տե­ղից է ձևավոր­վում սի­րո հաս­կա­ցու­թյու­նը, որը հե­տա­գա­յում կա­րող է որոշ­իչ դեր ու­նե­նալ կո­ղակ­ցի ճիշտ ընտ­րու­թյան և ամուս­նու­թյան հար­ցերում: