Բաղնիքը ևս խիստ վտանգավոր տեղ է փոքրիկի համար: Ուշադիր եղեք ստորև նշված առարկաների նկատմամբ:

1.    Ծորակից հոսում է ՇԱՏ ՏԱՔ ՋՈՒՐ: Փոքր երեխային բաղնիքում երբեք մենակ մի թողեք, հատկապես երբ ծորակից կարող է կամ հոսում է տաք ջուր: Հնարավորության դեպքում տաք ջուրը կարգավորեք այնպես, որ ծորակից հոսի ոչ ավելի, քան 45-55 աստիճան  C-ի ջուր: Սկզբում միշտ բացեք սառը ջրի ծորակը:

2.    Ջրով լիքը լոգարանը  նույնպես վտանգավոր է, քանի որ փոքրիկը կարող է խեղդվել դրանում:

3.    ԲԱՂՆԻՔԻ ՀԱՏԱԿԸ սալիկ է, որի վրա հեշտ է ընկնելը:

4.    ԴԵՂՈՐԱՅՔԸ, ԼՎԱՑՈՂ ԵՎ ՄԱՐՄՆԻ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ (շամպուն, օծանելիք և այլն) պետք է անհասանելի լինել փոքրիկի համար: Օգտագործեք միայն կողպվող կամ անհասանելի տեղում դրված դեղարկղիկ: Դեղորայքը պահարանից հանելուց հետո մի թողեք մատչելի տեղում: Երեխայի դեղ խմեցնելիս երբեք մի հավատացրեք, որ դա կոնֆետ է:

5.    ԿՏՐՈՂ, ԾԱԿՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ( սափրիչ, մկրատ) մի թողեք լվացարանի վրա:

6.    Միացրած ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ կարող են էլեկրտական հարվածի կամ այրվածքի պատճառ դառնալ: Ոչ մի դեպքում փոքրիկին մի թողեք մտնել բաղնիք, եթե այնտեղ միացած էլեկտատաքացուցիչ կա: Երբեք փոքրիկին մի ուղարկեք ստուգելու` ջուրը տաքացել է, թե ոչ:

7.    ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐԻՉԸ կամ ուրիշ ԷԼԵԿՐԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ միացրած վիճակում պետք է առնվազն մեկ մետր հեռու լինեն լոգարանից` էլեկտրական հարվածից խուսափելու համար: Օգտագործելուց հետո այդ սարքերը դրեք բարձր պահարանի մեջ:

8.    ԲԱՂՆԻՔԻ ԴՈՒՌԸ կարող է փակվել և փոքրիկը կմնա ներսում: Խուսափեք բաղնիքի և զուգարանի դռների ավտոմատ փակվող կողպեքներից: Բանալիով փակվող կամ այլ կողպեքները տեղադրեք այնպիսի բարձրության վրա, որ երեխայի ձեռքը չհասնի:

9.    Փոքրիկը կարող է միացնել ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՆ: Աշխատող մեքենան մի թողեք առանց հսկողության:

10.    Թույլ մի տվեք, որ փոքրիկը մենակ մտնի ԶՈՒԳԱՐԱՆ:


Impokrik.am