Որոշ մանկաբույժներ գտնում են, որ երեխան պետք է կոշիկ հագնի 15 ամսականից ոչ շուտ: Մյուսները կարծում են, որ երեխան պետք է կոշիկ հագնի, նախքան քայլելը: Խորհուրդ չի տրվում նորածին երեխային կոշիկ հագցնել, քանի որ այն վնասում է երեխայի ոտքերի մկանները, որն էլ ազդում է ոտքերի զարգացմանը: Գնեք Ձեր երեխայի համար կոշիկ այն ժամանակ, երբ փոքրիկը սկսում է քայլել:

Եթե Ձեր երեխան քայլում է տանը` գորգի վրա, ապա կարիք չկա, որ նա հագնի կոշիկ: Նաև խորհուրդ չի տրվում փոքրիկի կոշիկները երկար ժամանակ ոտքին պահել: Կոշիկի փոխարեն նա կարող է հագնել հաստ գուլպաներ, որպեսզի ոտքերը
չսառչի և չվնասվի: Անհրաժեշտ է, որ երեխան կոշիկ հագնի սառը հողի, ավազի կամ ցեմենտի վրա քայլելիս:

Փոքրիկի համար կոշիկ գնելիս ուշադրություն դարձրեք, որպեսզի կոշիկը չսեղմի փոքրիկի ոտքերը, այլ հակառակը` այն պետք է լինի մի քիչ մեծ, որպեսզի երեխան կարողանա շարժել մատները: Գնեք այնպիսի կոշիկ, որ կարված է փափուկ կաշվից: Պետք է ընտրել այնպիսի կոշիկ, որը կօգնի Ձեր երեխային ազատ քայլել և վազվզել:

Babycare.am