Երեխաների հոգեկան առողջության պահպանման խնդիրներ

Երեխաների հոգեկան առողջության պահպանման համար անհրաժեշտ է բարձրացնել երեխաների հոգեկան առողջության իրազեկումը, և շատ կարևոր նախապայման է` սովորել հասկանալ այն ազդանշանները, որ երեխաներն ուղարկում են մեզ։
Սովորաբար ծնողները և ուսուցիչները առաջինն են նկատում, որ երեխան ունի հուզական կամ վարքային խնդիրներ։

Ստորև ներկայացված են մի քանի վարքագծային դրսևորումներ, որոնք էլ կարող են երեխայի մոտ բացահայտել հոգեկան կամ հուզական խնդիրների առկայությունը.
 
-փոփոխություններ քնելու կամ սնվելու սովորության մեջ, 


- հաճախակի կամ մշտական մղձավանջեր,

-երեխայի վարքագծի փոփոխություն,

-դպրոցական առաջադիմության հանկարծակի անկում կամ վատ գնահատականներ` դասերի պատրաստման ջանքերից անկախ,

- հետաքրքրության կորուստ դեպի նախկինում զվարճություն պատճառող գործունեության տեսակները,

- շփման դժվարություններ,

- մեկուսացման ձգտում,

- տխրություն, երբեմն` չնչին պատճառներով պոռթկումներ կամ լաց,

տրամադրության հաճախակի անբացատրելի փոփոխություններ,

- չափազանց անհանգիստ կամ վշտացած վիճակ` արտահայտված դպրոց գնալու, քնելու, իր տարիքում համապատասխան գործունեության մեջ մասնակցելու դժկամությամբ և մերժմամբ։
 
Երբեմն վերը նշված դժվարությունները արտահայտվում են նաև այլ ձևերով.

- հարկադրաբար կրկնվող վարքագծերը կամ գործողությունները` ինչպես, օրինակ, ձեռքերն անընդհատ լվանալը կամ ինչ-որ բան կրկին և կրկին ստուգելը,

- չափազանց ակտիվ լինելը` անտեղի վազելը կամ մագլցելը, անընդհատ շարժվելը, 


- կենտրոնացման դժվարությունը,

-  գոռալու, բողոքի պոռթկումները, անբացատրելի գրգռվածությունը կամ լացը,

-  հաճախակի անհնազանդությունը կամ ագրեսիան (երբեմն` ամիսներ տևող) և արտահայտված ընդդիմադիր կեցվածքը հեղինակությունների նկատմամբ։
 
Մանկության տարիներին առկա հոգեկան առողջության խնդիրները կարող են ավելի մեծ դժվարությունների հանգեցնել մեծ տարիքում, ինչն էլ կարող է լուրջ հետևանքներ ունենալ ապագայի առողջության և վերարտադրողականության համար։
 
Համաձայն լայնամասշտաբ համաճարակաբանական հետազոտությունների տվյալների` ամբողջ աշխարհում տարածված հիվանդությունների 12%-ը հետևանք են մտավոր և վարքագծային խանգարումների (ԱՀԿ 2001 թ.)։
 
Սոցիալական խնդիրների ազդեցության ըմբռնումը

Համաշխարհային, սոցիալական, քաղաքական և առողջական ճգնաժամերը նշանակալից ազդեցություն են թողնում երեխաների հոգեկան և ֆիզիկական առողջության վրա։
 
Երեխաների և պատանիների շրջանում դեպրեսիան լուրջ խանգարում է, և որքան էլ ցավալի է, վերելք է ապրում։ Երեխաների 2.5%-ը և պատանիների 8.3%-ը ցանկացած ժամանակ կարող են տառապել դեպրեսիայով, իսկ պատանիների միջին հաշվով 7%-ը կարող է նույնիսկ ինքնասպանություն գործել (Բիրհամեր 1996 թ., Ուեսմն 1999 թ.)։


Ամսագիր ''Ֆարմացեվտ պրակտիկ''