Ձուկը օգտակար մթերք է, որը փոքրիկին կապահովի անհրաժեշտ հանքանյութերով, A խմբի վիտամիններով, երկաթով և այլ հանքանյութերով, որոնք օրգանիզմը յուրացնում է  93-99 տոկոսով:

Մանկիկի սննդացանկում ձուկ կարելի է ներառել 9-12 ամսական հասակում:
Ավելի վաղ հասակում չի կարելի, քանի որ փոքրիկի մարսողական համակարգը դեռ պատրաստ չէ նման սննդին: Սկսել հարկավոր է դյուրամարս ու ոչ յուղալի ձկնատեսակներից, ընդ որում պետք է ուշադիր լինել, որ հանկարծ երեխային ձկան փուշ չտաք, նաև այն մանրակրկիտ մանրացրեք:  Կարելի է փոքրիկին տալ խաշած ձուկ` 0,5 թեյի գդալ, օրական երկու անգամ` աստիճանաբար ավելացնելով ծավալները:

Տապակած, ապխտած, մարինացված ձուկ երեխային տալ չի կարելի: Արգելված է երեխային տալ նաև ձկնից բացի այլ ծովամթերքներ, դրանք կարող են ալերգիայի ու անգամ թունավորման պատճառ դառնալ:


impoqrik.am