Ինչպես հաստատում են շատ ինտերնետ կայքեր Ճապոնական դիետան մշակվել է <<Յաեքս>> կլինիկայի մասնագետների կողմից: Այստեղից էլ իր անվանումը, չնայած այս դիետան ոչ մի ընդհանուր բան չունի ավանդական ճապոնական մթերքների հետ:

Դիետայի հեղինակները ասում են, որ այս դիետայի հիմնական էությունն այն չէ, որ նիհարենք <<այժմ և հիմա>> այլ օրգանիզմի նյութափոխանակության լրիվ վերակառուցումն է, ինչի շնորհիվ կայուն Էֆֆեկտը կպահպանվի առնվազն 2-3 տարի, հետագայում առանց որևէ ջանք գործադրելու:

Առաջին հերթին պետք է ասել, որ ճապոնական դիետան ոչ բոլորին է համապատասխանում: Դա հիմնականում կապված է այն բանի հետ, որ այդ դիետայում անհրաժեշտ է օրվա ընթացքում խմել մեծ քանակությամբ սև սուրճ: Հետևաբար, ստացվում է, որ ճապոնական դիետան հակացուցված է հիպերտոնիկներին, սրտայիններին, անքնությամբ տառապողներին և այլ շատ հիվանդությունների դեպքում:

Ճապոնական դիետայի սննդակարգը իր մեջ վիտամինների շատ քիչ քանակ է պարունակում (մասնավորապես` վիտամին С և Е, ֆոլաթթու և այլն) և ամենագլխավոր միկրոէլեմենտների (կալիում, մագնեզիում, կալցիում և երկաթ): Երկու շաբաթվա ընթացքում, չօգտագործելով այս կարևոր բաղադրամասերը, դուք ձեր առողջությանը լուրջ վնաս կհասցնեք: Կարծում եմ, որ դրանից կարելի է խուսափել, ընդունելով լավ պոլիվիտամիններ դիետայի ընթացքում և դրանից հետո: Ամեն դեպքում, ոչ մի տեղ նշված չէ, որ այս դիետայի կիրառման ընթացքում արգելվում է վիտամինների ընդունումը:

Ճաոնական դիետան շատ ցածր կալորիականություն ունի և որոշ օրեր կալորիականության չափը ընկնում է մինչև 700 կկալ: Սակայն դրա հետ մեկտեղ խորհուրդ է տրվում ընդունել մեծ քանակությամբ յուղեր (օրաբաժնի ընդհանուր քանակի 60%-ի չափով), ինչպես նաև սպիտակուցներ և քիչ քանակությամբ ածխաջրեր (որոշակի օրերին օրական 15 գրամից քիչ) Այս սննդակարգի կիրառման դեպքում պետք է պատրաստ լինել հիպոգլիկեմիայի ախտանշանների առաջացմանը. թուլություն, գլխապտույտ, հոգնածություն, քաղցի մշտական զգացողություն: Շատ քիչ մարդիկ կան, ովքեր հաստատել են այս դիետայի արդյունավետությունը:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am