«Կրթության մասին» ՀՀ  օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Կրթական գործունեության լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը»: Բժշկական մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններն իրենց կրթական գործունեությունը ծավալում են ոլորտը կարգավորող օրենքներով և  իրավական ակտերով, իրականացնում են կրթական ծրագրեր` ապահովելով սովորողների  ուսուցումն այդ ծրագրերի պահանջներին համապատասխան: Սակայն կրթական գործունեության  թույլտվությունը (լիցենզիան) ստանում են այլ գերատեսչությունից (ՀՀ առողջապահության նախարարությունից):
 

Այդ պատճառով կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է մի նախագիծ, որով արձանագրված է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանդիսանում է ՀՀ բոլոր պետական բուհերի, այդ թվում նաև «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի» լիազոր մարմինը: Նշենք նաև, որ 2013 թվականի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությանն են հանձնվել ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող 11 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ:

Նյութը՝  araratnews.am