Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է (World Health Day):

Հետեւելով օրվա խորհրդին, Doctors.am-ը ներկայացնում է 25 հետաքրքիր փաստ մարդու օրգանիզմի եւ առողջության վերաբերյալ, որոնք կփոխեն ձեր պատկերացումները:

1. Նորածին երեխան մոտ 300 ոսկոր ունի, իսկ հասուն տարիքում ոսկորների թիվը կազմում է 206:
2. Մինչեւ յոթ ամսականը երեխան շնչում եւ կուլ է տալիս միաժամանակ:
3. Նորածին երեխան նորմայում օրական 14-17 ժամ պետք է քնի: Սակայն այս ցուցանիշը միանշանակ չէ, եւ շատ նորածիններ կարող են օրվա մեջ ընդամենը 11 ժամ քնել, մինչդեռ մյուսները՝ 19 ժամ:
4. Նորածին երեխաներն օրական ժպտում են միջինը 200 անգամ: 
Համեմատության համար նշենք, որ կանայք օրական միջինը 62 անգամ են ժպտում, իսկ տղամարդիկ՝ 8 անգամ:
5. Մարդու ամենաերկար ոսկորն ազդրոսկրն է: Այն զբաղեցնում է մարմնի ¼ -ը եւ ունակ է դիմակայելու մինչեւ 1500 կգ ծանրության ճնշման:
6. Մարդու ամենափխրուն ոսկորները կողոսկրերն են:
7. Հասուն մարդն ունի 24 կողոսկր (12 զույգ), սակայն որոշ մարդկանց մոտ կարող է մեկ զույգ ավել կողոսկր լինել: 
Ի դեպ, տղամարդկանց մոտ այդ անատոմիական առանձնահատկությունը երեք անգամ ավելի շատ է հանդիպում, քան կանանց:
8. Ատամը մարդու օրգանիզմի միակ հատվածն է, որն ընդունակ չէ ինքնուրույն վերականգնվել:
9. Ատամներում է գտնվում մարդու օրգանիզմի ամբողջ կալցիումի 99 տոկոսը:
10. Ատամի էմալն օրգանիզմի ամենապինդ հյուսվածքն է:
11. Աջլիկները սննդի մեծ մասը ծամում են ծնոտի աջ կողմով, իսկ ձախլիկները՝ ձախ: 
12. Աջլիկները միջինում ինն անգամ ավելի երկար են ապրում, քան ձախլիկները:
13. Աշխարհում մարդկության 7%-ը ձախլիկներն են:
14. Համբույրի ժամանակ մի մարդուց մյուսին է անցնում տարբեր տեսակի՝ թվով 278 բակտերիաներ:
15. Կանայք թարթում են երկու անգամ ավելի շատ, քան տղամարդիկ: 
16. Կանանց սիրտն ավելի արագ է բաբախում, քան տղամարդկանցը:
17. Ամբողջ կյանքի ընթացքում մարդու սիրտը 182 միլիոն լիտր արյուն է մղում դեպի արյունատար անոթներ:
18. Մարդու օրգանիզմում արյունատար անոթների ընդհանուր երկարությունը մոտավորապես 100 հազար կիլոմետր է:
19. Հասուն մարդու սիրտը կշռում է 220–260 գրամ:
20. Մարդու ամենաուժեղ մկանը լեզուն է:
21. Մարդիկ բնության միակ էակներն են, որոնք կարողանում են քնել մեջքի վրա:
22. Մարդը կարող է ապրել 200 տարուց ավելի…
Գիտնականները հաշվարկել են, որ մեր օրգանիզմն իր ամրությունը կարող է պահել մինչեւ 210 տարի: Սակայն աշխարհում 2 միլիարդ մարդուց միայն մեկն է, որ հատում է 116 տարեկանի սահմանը:
23. Նորմալ մարդը կմահանա տասն օր չքնելու արդյունքում, մինչդեռ քաղցած լինելու դեպքում՝ մի քանի շաբաթ անց միայն:
24. Հնարավոր չէ փռշտալ բաց աչքերով:
25. Կյանքի ընթացքում մարդու մաշկը փոխվում է մոտ 1000 անգամ:



Աղբյուրը՝ Doctors.am