ա) ՊԻԵԽ-ով սահմանված թիվ 12 իրավունքը

«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալ ախտորոշիչ կամ բուժական ծառայություններ, որոնք առավելագույնս հարմարեցված են նրա անհատական կարիքներին»:

բ) ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքը

Թեև այս իրավունքներին վերաբերող հատուկ սահմանադրական կամ օրենսդրական դրույթներ չկան, իրավաբանները պետք է նկատի ունենան` արդյոք մատչելիության իրավունքներին վերաբերող գլուխ 2-ում նշված քննարկումը վերաբերում է իրենց գործերին:

գ) Համապատասխան ենթաօրենսդրական ակտեր

Որևէ ենթաօրենսդրական ակտ այս համատեքստում կիրառելի չէ:

դ) Էթիկայի կանոնագրքի համապատախան դրույթներ

Թեև Հայաստանի Հանրապետությունը էթիակայի կանոնագիրք չի ընդունել, Համաշխարհային բժշկական ընկերակցության (ՀԲԸ)` էթիկային վերաբերող փաստաթղթերը սահմանում են երաշխիքներ բժիշկների համար (տե՛ս վերը նշված թիվ 1 իրավունքը, մաս «դ»): ՀԲԸ պացիենտի իրավունքների մասին հռչակագրի 1-ին սկզբունքի «գ» կետը սահմանոււմ է, որ պացիենտի բուժումը միշտ պետք է իրականացվի նրա լավագույն շահերին համապատասխան: Նշանակված բուժումը պետք է համապատասխանի ընդհանրապես հաստատված բժշկական սկզբունքին:

ե) Գործնական օրինակներ

1. Համապատասխանության օրինակ(ներ)

Բժիշկները խորհրդակցում են պացինենտների հետ` կապված դեղերի արդյունավետության հետ, վստահ լինելու համար, որ նրանք անհիմն չեն խոչընդոտում նրանց աշխատանքը կամ առօրյա գործունեությունը (հիպոթետիկ գործ):

2. Խախտման օրինակ(ներ)

Կողմնակի ազդեցությամբ դեղամիջոց նշանակելով, որն ազդում է պացիենտի առօրյա գործունեության վրա` խախտում է անհատական մոտեցման իրավունքը, եթե կա այլընտրանքային դեղամիջոց, որը կարող է տակ նույն կամ ավելի լավ արդյունք և չունի կողմնակի ազդեցություններ կամ այնպիսի է, որ անձի համար ազդեցություն չի ունենա կամ դա կլինի փոքր (հիպոթետիկ գործ):

3. Իրական դեպքեր (գրանցված և չգրանցված)

Քաղաքացի Ս-ն դիմել է իր բժշկին բողոքով, որ մեջքը ցավում է: Բժիշկը նշանակել է դեղեր առանց պացիենտին հետազոտելու: Որպես սխալ բուժման արդյունք` երեք օր անց պացիենտի վիճակը վատացել է և նա կրկին դիմելով բժշկին բողոքել է ստամոքսի ցավից: Բժիշկը պատասխանել է, որ նա պացիենտի համար նշանակել է ստանդարտ բուժում: Այս դեպքում պացիենտի բուժման անհատական մոտեցման իրավունքը խախտվել է, քանի որ որպես անարդյունավետ բուժման արդյունք` բժիշկը չի կարողացել ախտորոշել պացիենտի ստամոքսի հետ կապված խնդիրը, ինչն իր հերթին բուժման ընթացքում առաջացած բարդությունների արդյունք է: Պացիենտին խորհուրդ է տրվել ՀՀ առողջապահության նախարարի դեմ ունեցած բողոքը ներկայացնել առաջին ատյանի դատարան (հայտնվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից):

զ) Գործնական նշումներ (գործնական խորհուրդներ իրավաբանների համար)

• Իրավաբանները պետք է նկատի ունենան, որ նաև կարող է բարձրանալ պացիենտի տեղեկատվություն ստանալու և (կամ) ազատ ընտրության իրավունքի խախտման հարցը, երբ խախտվի պացիենտի բուժման անհատական մոտեցման իրավունքը, քանի որ դա հաճախ կապված է իր առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության վրա հիմնված պացիենտի ընտրություն կատարելու իրավունքի հետ:

• Իրավաբանները պետք է ձեռք բերեն բժշկական փորձագիտական եզրակացություն այն մասին, թե արդյոք բուժումը եղել է համարժեք կամ բխել է պացիենտի շահերից և (կամ) արդյոք առաջ են եկել կողմնակի ազդեցություններ:

• Իրավաբանները պետք է նշել այնքան շատ, որքան հնարավոր է՚ խարտիայի թույլատրելիության տեսանկյունից, ինչը նշանակում է, որ բուժանձնակազմին տրվելիք գնահատականի սահմանը կախված է համապատասխան սահմանափակումներից:

է) Համապատասխան միջազգային և տարածաշրջանային իրավունքներ

Պացիենտների իրավունքների եվրոպական խարտիա - Անհատական բուժման իրավունք

Մարդու իրավունքները պացիենտի խնամքի ոլորտում -Առողջության իրավունք, Խոշտանգումներից և դաժան, անմադրկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից ազատ լինելու իրավունք

Աղբյուրը` healthrights.am  կայք