Բոտուլինոտոքսին A-ն վերջին ժամանակաշրջանում լայնորեն սկսել է օգտագործվել թերապևտիկ նպատակով: Doctors.am-ը բոտուլինոտոքսին A-ի ներարկումների միջոցով միգրենի նոպաների կանխարգելման մասին զրուցեց «Էրեբունի բժշկական կենտրոնի, պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայության, «Դա Վինչի կլինիկայի» պլաստիկ վիրաբույժ բ.գ.թ. Սեթ Ղազարյանի հետ:

-Բժիշկ Ղազարյան, ինչպիսի՞ կիրառություն ունեն բոտուլինոտոքսին A-ի ներարկումները: Ե՞րբ և ինչպե՞ս է սկսել կիրառվել՝որպես միգրենի նոպաների կանխարգելման միջոց:

- Բժշկության մեջ վերջին ժամանակաշրջանում բոտուլինոտոքսին A-ի կիրառման շրջանակը բավականին լայնացել է: Դրանցից մեկը միգրեն հիվանդության ժամանակ բոտուլինոտոքսին A-ի միջոցով միգրենի նոպաների կանխարգելումն է:
Միգրենը նևրոլոգիական հիվանդություն է, որն ուղեկցվում է ցավային նոպաներով: Այս հիվանդությամբ տառապում է երկրագնդի բնակչության մոտ 10 տոկոսը: Միգրեն հիվանդությամբ ավելի շատ տառապում են կանայք:
1990-ական թվականններին պլաստիկ վիրաբույժներն ու մաշկաբան-կոսմետոլոգները նկատեցին, որ բոտուլինոտոքսին A-ով դեմքի կնճիռների հարթեցման ժամանակ միգրենով տառապող այցելուների մոտ նկատվեց նոպաների նվազում ընդհուպ մինչև վերացում: Դրան հաջորդեցին լայնածավալ հետազոտությունները, և 2010 թվականին ԱՄՆ-ում թույլ տվեցին, որ այն ընդունվի որպես մեթոդ՝ միգրեն հիվանդությւան ոչ թե բուժման, այլ նոպաների կանխարգելման համար: 2013 թվականին մեթոդն ընդունվեց Մեծ Բրիտանիայի կողմից, ապա Եվրոպայի և այլ երկրների: Հայաստանում այս մեթոդը լայն կիրառում ստացավ վերջին 5 տարիներերի ընթացքում «Դա Վինչի» կլինիկայում:

- Որքանո՞վ են արդյունավետ բոտուլինոտոքսին A ներարկումները միգրենի նոպաների կանխարգելման ժամանակ: Որքա՞ն է պահպանվում արդյունքը:

-Որպես կանոն բոտուլինոտոքսին A ներերակումների միջոցով միգրենի կանխարգելումն ունի մոտ 90 տոկոսից ավելի արդյունավետություն: Միգրենի նոպայաձև ցավերն ուղեկցվում են հետևյալ ախտանշաններով՝ սրտխառնոց, փսխում, լուսավախություն, ստամոքսի շրջանում ծանրության զգացում և այլն: Հիվանդները խուսափում են աղմուկից, խմիչքից,
հատկապես՝ գարեջրի, կարմիր գինու կամ շամպայնի 50 գրամը կարող է ուժեղ նոպայի առաջացման պատճառ դառնալ: Բոտուլինոտոքսին A ներարկումից հետո փոխվում է հիվանդի կյանքի որակը՝ դարձնեով այն առանց սահմանափակումների: Սկզբնական շրջանում, առաջին ներարկումից 14 օր անց: Սպասվող նոպանները վերանում են, կամ անգամ լինելու դեպքում ցավային համախտանիշը լինում է անհամեմատ ավելի ցածր, որը շատ ոգևորում և ուրախացնում է նման քրոնիկ ցավով տառապող հիվանդներին: Բոտուլինոտոքսին A ներարկումների ազդեցությունը պահպանվում է 6-ից 8 ամիս, որից հետո գործողությունը անհրաժեշտ է կրկնել: Գոյություն ունի տեսակետ, որ Բոտուլինոտոքսին A ներարկումների քանակը սահմանափակ է կյանքի տևողության ընթացքում:

Նշեմ, որ դա թյուր կարծիք է: Բոտուլինոտոքսին A-ի ներարկումների կրկնությունը սահմանափակ չէ, սակայն այն չի կարելի կրկնել ավելի վաղ, քան 6 ամիսը:

-Ինչպե՞ս են իրականացվում Բոտուլինոտոքսին A-ի ներարկումները:

- Բոտուլինոտոքսին A-ի ազդեցության մեխանիզմը հանդիսանում է գլխի հարթ մկանների ժամանակավոր պարալիզ, որի  արդյունքում ցավային սինդրոմը պակասում է, ընհուպ մինչև վերացում: Ներարկման զոնաներն են հանդիսանում ճակատը, միջհոնքային և քունքային շրջանները, որոշ դեպքերում նաև պարանոցն ու սեղանարդաձև մկանները:
Ներարկումները գրեթե անցավ են: Իրականացվում է 18 տարեկանից բարձր բոլոր հիվանդներին: Մեթոդը ոչ միայն կանխարգելում է նոպաները, այլ նաև հարթեցնում է դեմքի մաշկի կնճիռները:

- Որո՞նք են Դա Վինչի կլինիկայում կիրառվող մեթոդի առավելությունները:

- Միգրենը գրեթե անբուժելի հիվանդություն է, բոլոր դեղորայքային բուժումները ուղղված են նոպայաձև ցավերի մեղմացմանը:
Դեղորայքի հաճախակի օգտագործումը որպես կանոն հանգեցնում է շշմածության, սրտխառնոցի, առօրյա կյանքի
սահմանափուկների (մեքենայի վարում, ալկոհոլի օգտագործում և այլ): Դա Վինչի կլինիկայի կողմից կիրառվող մեթոդը ազատում է հիվանդին նման սահմանափակումներից, գործողությունը կատավում
է 1-2 անգամ, տևում է ընդհամենը 30 րոպե: Շատ կարևոր է, որպեսզի ներարկումները կատարվեն համապատասխան որակավորում ունեցող կենտրոններում և պրոֆեսիոնալ մասնագետի կողմից: Ինչպես միշտ Դա Վինչի կլինիկայում կիրառվող մեթոդը ոչ միայն բուժում այլ նաև պարգևում է գեղեցկություն և երիտասարդացում:

- Ինչպիսի՞ հակացուցումներ գոյություն ունեն:

Հակացուցումներն են հղի և կերարկող կանայք, քրոնիկ հիվանդությունների սուր շրջանը, ալերգիաները և այլն:

- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողին:

- Եվս մեկ անգամ կրկնեմ, որ դիմեն միայն ձորձառում մասնագետներին և կենտրոններին:

Եղե՛ք առողջ և գեղեցիկ:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
30 հունվար, 2018