Բնության մեջ յուրաքանչյուր օբյեկտ ունի չափելի ռեզոնանսային տատանման հաճախականություն: Գիտության, բժշկության և մետաֆիզիկայի միջև կա համոզմունք, որ որոշակի հաճախականությամբ ալիքները կարող են կանխել հիվանդության առաջացումը, իսկ որոշներն էլ՝ բուժել/ոչնչացնել հիվանդությունը: Այս շարադրվածի հիմքում ընկած է տատանման հաճախականության և առողջության միջև կապը:
Հասկանալու համար տատանողական ռեզոնանսի կարևորությունm օրգանիզմի համար (առողջ-հիվանդ անցումը) մարդու օրգանիզմը դիտարկվում է, որպես քվանտային ֆիզիկայի իրական մեքենա, որը կազմված է նյութից, որն իր հերթին կազմված է կառուցվածքային առավել փոքր միավորներից՝ մոլեկուլներից, ատոմներից, մինչև իսկ ներկայումս տիեզերքի փոքրագույն մասնիկ համարվող քվարկներից, որոնք կազմում են էլեկտրոնների, պրոտոնների և նեյտրոնների հիմքը և ակտիվորեն մասնակցում գրավիտացիոն և էլեկտրամագնիսական փոխազդեցություններում:  Այդ փոքրագույն մասնիկների տատանողական շարժումը հանգեցնում է ամբողջ օրգանիզմի էներգիայի տատանողական հաղորդմանը: Այդպիսով, այդ կառուցվածքային մասնիկների տատանողական էներգիան, ըստ նպատակի, կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ ամբողջական օրգանիզմի էներգիայի տատանման ամպլիտուդայի վրա: 
Օրինակ (հակիրճ ներկայացված), արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումը օգնում է աջակցել բարձր տրամադրությանը, ուղեղի, էնդոկրին համակարգի գործառույթներին և քնի ցիկլերին: Արևի ճառագայթների լուսային ֆոտոնները խթանում են վիտամին D-ի առաջացումը, ինչը կանխում է քաղցկեղը, շաքարախտը, ընկճվածությունը: Ապացուցված է, որ ինֆրակարմիր ճառագայթումը կարող է արագացնել վերքերի և վնասվածքների վերականգնումը:
Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ մեր մարմնի տարբեր օրգան-համակարգերն ունեն իրենց Ձայնային ստորագրությունը: Այլ կերպ ասած, ձեր սրտի բջիջների ձայնը տարբերվում է ձեր թոքերի բջիջների ձայնից: Երբ օրգան-համակարգերի ֆունկցիաները սթրեսի են ենթարկվում, դադարում են արձակել ներդաշնակ բիոռեզոնանս, սակայն հետագայում ենթարկվում են ադապտացիոն ռեզոնանսի կամ շղթայաձև շեղվում են բնորոշ բիոռեզոնանսից և այլևս չեն արտադրում ճիշտ ձայնային ալիք: Այլ կերպ ասած, դրանք դադարում են տատանվել իրենց առաջնային (օպտիմալ) ռեզոնանսային հաճախությամբ:
Շեղված օրգան-համակարգերի բիոռեզոնանսային հաճախությունը վերականգնելու կամ վերահաշվարկելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես են ազդում ավելի ցածր և բարձր տատանումները օրգանիզմի էներգիայի և առողջության վրա:
Բուժման բազմաթիվ եղանակներում կարդում են ձեր ախտանիշները, այնուհետև ասում/ուղղորդում են ձեզ ինչ-որ հաբ ընդունել կամ վիրահատական միջամտության դիմել: Բայց ի՞նչ կլիներ, եթե կարողանայիք իրականցնել «ձայնային վիրահատություն» ձեր մարմնի յուրաքանչյուր առանձին բջջում՝ ուղարկելով բուժիչ տատանումներ (վիբրացիաներ):
Էլեկտրամագնիսական դաշտերի օգտագործումը վերջին տարիներին համարվում է օժանդակ թերապիա քաղցկեղի բուժման համար, ավելին, որոշ արդյունքներ ցույց են տվել, որ քաղցկեղային բջիջների էլեկտրամագնիսական ալիքներով ճառագայթահարումը դանդաղեցրել է հիվանդության զարգացումը՝ առանց էական կողմնակի բարդությունների (մինչդեռ քիմիոթերամիան, ճառագայթային թերապիան ունեն բավական լուրջ կողմնակի բարդություններ): Ուսումնասիրությունների արդյունքները ստիպել են ենթադրել, որ քաղցկեղային բջիջները ճառագայթվում են էլեկտրամագնիսական ալիքների այն հաճախականություններով, որոնք շատ մոտ են սեփական բջջաթաղանթների արձակած ալիքների բնական ռեզոնանսի հաճախականություններին՝ առաջացնելով այնպիսի բիոռեզոնանսային երևույթ, որը պետք է դրդի անցուղիների ալֆա պարույրների տեղափոխումը, ուժեղացնելով իոնների հոսքը նույն անցուղիով՝ համաձայն Օհմի 2-րդ օրենքի:
Հաստատված է, որ յուրաքանչյուր օրգան-համակարգ ունի սեփական տատանման հաճախականությունը, իսկ ամբողջական օրգանիզմը՝ էլեկտրամագնիսական և ձայնային ալիքների սեփական սպեկտորը:  Այսինքն, մարդու օրգանիզմը ձայնային սիմֆոնիա է, որտեղ յուրաքանչյուր օրգան, հյուսվածք, բջիջ ունի իր սեփական բիոռեզոնանսային հաճախությունը, սեփական ձայնը: Առողջ մարդու օրգանիզմի բիոռեզոնանսային հաճախականությունը սովորաբար տատանվում է 62-78Հց (Հերց) տիրույթում, սակայն այդ հաճախականությունը հաստատուն չէ և կարող է տատանվել  կախված այնպիսի պարամետրերից, ինչպիսիք են շրջապատող անմիջական բնական և ֆիզիկական միջավայրերը, աշխատանքի միջավայրը և այլն: Այդ բազմաթիվ պարամետրերի ներգործությամբ մարմնի օրգան-համակարգերը որոշակի տիրույթում փոխում են իրենց տատանման հաճախականությունները: Այս հաճախականությունը կարևոր դեր է խաղում մարդու մարմնում իրական խնդիրը հայտնաբերելու համար:
Դեռևս հին դարերում հաշվարկվել է օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերին բնորոշ տատանողական հաճախականությունը վերականգնող ձայնային ալիքների հաճախականությունները՝ Սոլֆեջիոյի հաճախականությունները, որի 6 տոներից կազմված սանդղակի վերծանման համար օգտագործվել է Պյութագորասի տեսությունը:
Սոլֆեջիոյի հաճախականությունները ընդգրկում են 6 տոներից կազմված սանդղակ՝ բաղկացած վեց նոտայից: Դրանք առաջին անգամ օգտագործվել են XI դարի կրոնական երաժշտության մոտիվներով՝ Գրեգորյան երաժշտություն: Թեև այդ հաճախականությունների ապացույցները գոյություն ունեն դեռ աստվածաշնչյան վաղ ժամանակներից: 
Սոլֆեջիոյի վեց հիմնական հաճախականություններն են. 
396 Հց – ազատագրում մեղքից և վախից:
417 Հց - իրավիճակների չեղյալ հայտարարում և փոփոխությունների դյուրինացում:
528 Հց - փոխակերպում և հրաշքներ (ԴՆԹ-ի վերականգնում): Խորը բուժիչ էներգիա:
639 Հց - կապակցող / փոխհարաբերություններ:
741 Հց - արտահայտություն / լուծումներ, մաքրում տոքսիններից:
852 Հց - վերադարձ հոգևոր կարգին:

Հավելյալ հաճախականություններ՝

174 Հց - ամենացածր տոնը, ազդում է մեզ վրա ամենացածր հարթության մեջ, մասնավորապես, մեր ֆիզիկական մարմնի և էներգիայի վրա: Դա բնական անզգայացնող միջոց է:

285 Հց - նույնիսկ ավելի հեռու է անցնում մարմնի բուժումից, ապահովում է իմունային համակարգը:

963 Հց - կապում է տիեզերքի կատարելության հետ` մեզ թույլ տալով թակել դեպի Միասնություն, որը ներթափանցում է այն ամենի մեջ ինչ կա և կլինի:

Երբ օրգանիզմի բիոռեզոնանսային հաճախականությունն ընկնում է, իմունային համակարգը խախտվում է, և կարող է հանգեցնել հիվանդության առաջացման: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարմինը բուժելու համար, այն վերադարձնելն է իր օպտիմալ հաճախականությանը: 
Օրգանիզմի իմունային պատասխանը որոշակի արտաքին ազդակների, ինչպես օրինակ վիրուսների, թույների հանդեպ, դրսևորվում է կենսաքիմիական ռեակցիաներով, որոնք որոշակի տատանողական ալիքներ են և ձգտում են վերականգնել օրգանիզմի տատնողական հաճախականության հարմոնիան՝ միաժամանակ պայքարելով արտաքին ազդակի դեմ:
Երաժշտությունը, որպես ձայն, որը մեր վրա ազդում է մեր զգայական ապարատի միջոցով և ստացող ազդանշանների մեր մեկնաբանությամբ, դիտարկվում է տատանման տիրույթում որպես փոխադրելի էներգիա, որն ազդում է մեր մարմնի և զգայարանների վրա: Ակուստիկայի տեսանկյունից, երաժշտությունն էներգիա է, որը բաբախում է միջավայրի միջով և երկայնքով. դրա կառուցվածքային մեկնաբանությունը և էսթետիկ հայեցակարգը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ձայնը վերամշակվում, վերծանվում և մեկնաբանվում է մեր նյարդային համակարգում: Ավելին, այս տատանողական էներգիան չի սահմանափակվում լսողությամբ. այն ակտիվացնում է ոչ միայն լսողական ապարատը, այլև հպումը և ներքին ականջի վեստիբուլյար ապարատը: Ստացվում է, որ կարելի է մշակել որոշակի ռեզոնանսային տատանումների հաճախականություն՝ հաճելի երաժշտական հարմոնիայի ձևով, որը կուժեղացնի իմունային համակարգը՝ ապահովելով օրգանիզմի կայունությունը պաթոգեն ազդակների հանդեպ: Սա թերևս ամենաանվտանգ, մատչելի և ինչու չէ հաճելի կանխարգելիչ թերապիան կլինի: Ներկայումս աշխարհը պայքարում է COVID-19 (իր ուրույն ռեզոնանսով) անվամբ մի կենդանի օրգանիզմի դեմ, որը, ինչպես վկայում է վիճակագրությունը, առավել բացասական ազդեցություն է ունենում արդեն իսկ խնդիր ունեցող հիվանդների մոտ, որոնց իմունային համակարգը չի կարողանում պայքարել վիրուսի դեմ: Եթե վիրուսը մնում է օրգանիզմում, ապա զարգանում է կամ քրոնիզացիա, կամ մահ, իսկ վերջինս զարգանում է իմունիտետի թուլությունից: Ցանկացած պաթոգեն օրգանիզմի դեպքում լավացում դիտվում է բարձր իմունիտետի պարագայում, ինչը հնարավոր է օրգանիզմի օպտիմալ բիոռեզոնանսային հաճախականության պահպանման պարագայում:

Առաջարկում եմ մշակել և ստեղծել այնպիսի ձայնային սարք, որի ընտրված հաճախականությունները կնպաստեն արտաքին ախտածին ազդակների (մասնավորապես՝ վիրուսների, օրինակ COVID-19) ներգործության կանխմանը կամ նվազմանը՝ բարձրացնելով մարդու օրգանիզմի իմունիտետը:

Եթե բժիշկը կարողանում է գտնել պայքարի ուղին բնածին ազդակների դեմ, ապա առավել հեշտությամբ կպայքարի մարդածին ազդակների դեմ: