Բաժակից խմելու համար երեխան պետք է ձեռք բերի միանգամայն նոր հմտություն: Շատ երեխաներ մինչև մեկ տարեկանը չեն կարողանում բաժակը պինդ սեղմել շրթունքներով, որն էլ առաջ է բերում անհարմարություններ: Սկզբնական շրջանում երեխային պետք է հատուկ մանկական բաժակ տալ, այն պետք է ունենա երկու բռնակ, որ երեխան կարողանա բռնել երկու ձեռքով, ինչպես նաև անհրաժեշտ է բաժակը կիսով չափ լցնել:
5-6 ամսական երեխաներին հնարավոր է վարժեցնել բաժակին: Սակայն այդ ամենը պետք է անել զգուշությամբ, անհրաժեշտ է բաժակի եզրը հպել փոքրիկ շուրթերին, 1-2 կաթ կաթեցնել բերանում և սպասել, որ փոքրիկը կուլ տա:
Խորհուրդ է տրվում երեխային շշով չկերակրել, այլ կրծքից անմիջապես անցնել բաժակին: Եթե երեխան համառում է բաժակից օգտվել, պետք է նրան որպես խաղալիք պլաստմասե բաժակ տալ և ցույց տալ, թե մեծերը ինչ հաճույքով են խմում բաժակից: