Մարմնի ջերմաստիճանը կարևոր ցուցանիշ է: Դրան պետք է հետևել հատկապես, երբ կան հիվանդության ակնհայտ ախտանիշեր: Պրոֆիլակտիկ նպատակներով նույնպես լավ կլինի պարբերաբար հետևել, սա թույլ կտա հիվանդությունները հայտնաբերել սկզբնական փուլում:
Երեխայի ջերմությունը չափելը կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ փոքրիկին դժվար է երկար ժամանակ նույն դիրքով մնալը: Ինչպես նաև վտանգ կա, որ փոքրիկը կգցի, կկոտրի ջերմաչափն ու կթունավորվի սնդիկով: Հետևաբար, կարևոր է ընտրել կատարյալ մանկական ջերմաչափ: Մենք կպատմենք ջերմաչափի բոլոր տեսակների առավելությունների և թերությունների մասին:
Ինֆրակարմիր ջերմաչափ
Այսպիսի ջերմաչափը հարկավոր չէ պահել բերանում կամ անութափոսում: Այն մի քանի վայրկյանի ընթացքում չափում է մարմնի ջերմաստիճանը, բավական է միայն հպել երեխայի ականջին կամ ճակատին: Ջերմաստիճանը չափվում է երեխայից եկող ինֆրակարմիր ճառագայթման միջոցով:Այս սարքի թերությունը հավելյալ գլխիկներ գնելու անհրաժեշտությունն է և սխալ արդյունքը՝ օտիտի դեպքում: Ակնհայտ առավելություններն են ձայնային ազդանշանը, լուսավորվող էկրանը, հիշողությունը, ավտոմատ անջատվելը, հարվածակայունությունը:
Թվային ռեկտալ ջերմաչափ
Ինչպես պարզ է անվանվումից, այսպիսի ջերմաչափը տեղադրում եմ անալ անցքում: Ջերմությունը երևում է առանձին էկրանի վրա: Իհարկե այս մեթոդը քչերին դուր կգա, այն հարմար է միայն շատ փոքր երեխաների համար, մինչև երեք տարեկան հասակը: Առավելություններն են ճշգրիտ արդյունքներն ու ձայնային ազդանշանը, որը տեղեկացնում է չափման ավարտի մասին:
Սնդիկային մանկական ջերմաչափ
Սա սովորական սնդիկային ջերմաչափի փոքրիկ տարբերակն է: Ունի պրիզմատիկ ներդիր, որը մեծացնում է սանդղակը, թվերը հստակ տեսնելու համար: Թերությունները նույնն են, ինչ ‘’մեծահասակների’’ ջերմաչափի դեպքում. Կոտրվող է, արդյունքը երևում է 5-10 րոպեից: Իսկ ակնհայտ առավելություններն են հարմարավետ կոմպակտ կորպուսը, հնարավորությունը՝ ջերմությունը չափելու անութափոսերում, բերանում, անալ անցքում: Կարող է ծառայել շատ երկար:
Թվային ունիվերսալ ջերմաչափ
Ունի թվային սենսորային տվիչ, ջերմությունը չափելու գործընթացը տևում է մոտ 5 րոպե: Արդյուքները երևում են թվային էկրանին: Անութափոսում չափելու դեպքում՝ արդյունքը կարող է ոչ ճշգրիտ լինել. սա հիմնական թերությունն է: Սակայն ջերմությունը կարելի է չափել բերանում, արմնկափոսում, հետանցքում, աճուկային ծալքում: Կա ձայնային ազդանշան, թայմեր, հարվածներից պաշտպանություն, հիշողություն, ավտոմատ անջատման ֆունկցիա:
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Med-otzyv.ru