Ժամանակակից աշխարհը ստեղծած է այն մարդկանց համար, ովքեր ամեն ինչ անում են աջ ձեռքով: Գրենական և խոհանոցային պարագաները, դռները և փականները, համակարգչային մկնիկները և շատ այլ բաներ ստեղծված են աջլիկների համար: Իսկ մնացածը հարմարվում են: Բարեբախտաբար, ձախլիկ դպրոցականներին այսօր չեն ստիպում գրել աջ ձեռքով, սակայն մեր օրերում էլ կան ծնողներ և մանկավարժներ, ովքեր փորձում են վերափոխել «սխալ երեխային»:

Ձախլիկների միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1992 թվականի օգոստոսի 13-ին՝ ձախլիկների բրիտանական խմբակի նախաձեռնությամբ, որը հիմնադրվել է 1990 թվականին:
 

Այսօր աշխարհի բոլոր ձախլիկները ձգտում են ապրանք արտադրողների ուշադրությունը հրավիրել իրենց կարիքները հաշվի առնելու անհրաժեշտության վրա, ինչի կապակցությամբ կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, ակցիաներ և մրցույթներ: Սակայն, Ձախլիկների խմբակի և, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի խմբակի հիմնական անհանգստությունն այն է, որ շատ դպրոցներում դեռևս շարունակում են ձախլիկ երեխաներին ստիպել աջ ձեռքով գրել, ինչն առաջացնում է հոգեբանական սթրես և իջեցնում երեխայի առաջադիմությունը:

Ռուսիայում ձախլիկներին կասկածանքով էին վերաբերվում: Նրանց նույնիսկ արգելված էր դատարանում վկայություն տալ: Համարվում էր, որ սատանան ինքը ձախլիկ է եղել: Իսկ սովետական դպրոցներում փոքրիկ ձախլիկներին պարտադիր վերափոխում էին:  Հոգեբանները գտնում են, որ ձախլիկներն օժտված են ուժեղ բնավորությամբ և հզոր ստեղծագործական ներուժով: Վիճակագրական տվյալներին համաձայն՝ Երկրի բնակչության մոտ 10%-ը ձախլիկներն են:
Տպավորիչ է այն հայտնի մարդկանց ցուցակը, ովքեր ամեն ինչ անում էին «միայն ձախով»՝ Մարկ Տվեն, Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Բեթհովեն, Սերգեյ Ռախմանինով, Պոլ Մակարտնի և Ռինգո Ստար, Մերիլին Մոնրո, Ռոբերտ դե Նիրո և այլոք: Այլ հայտնի ձախլիկներից են Հուլիոս Կեսարը և Ալեքսանդր Մակեդոնացին, Նապոլեոն Բոնապարտը և Կարլ Մեծը, Ուինստոն Չերչիլը և Ժաննա Դ’Արկը, ԱՄՆ-ի երեք նախագահները՝ Ռոնալդ Ռեյգանը, Ջորջ Բուշը, Բիլ Քլինթոնը և այլոք: Մի շարք գիտնականներ գտնում են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը թաքնված ձախլիկ է:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors .am
Նյութը՝ Calend.ru