Գարնան արևը օժտված է տրամադրությունը, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող հատկությամբ:   
Սակայն այն նպաստում է նաև մաշկի վրա պիգմենտային բծերի առաջացմանը: Ինչպե՞ս կարելի է պայքարել դրանց դեմ:   
       
Արևը մեր բարեկա՞մն է, թե՞ թշնամին:
   
Այս հարցը հատկապես շատ կտրուկ է դրվում գարնան սւմիսներին, երբ դեմքը արևի "հոգատար" ճառագայթներին դեմ տալու և մաշկը նուրբ արևայրուքով "ոսկեզօծելու"   այնքան մեծ ցանկություն ենք ունենում: Այնինչ բոլորին չէ, որ թույլսւտրելի է այդ հաճելի արարողությունը: Ոմանց համար նման լիցքաթափումը կարող է պիգմենտային   բծերի առաջացման պատճառ դառնալ: Մերինինով հարուստ, մուգ մաշկ ունեցող մարդկսւնց մոտ, որպես կանոն, բացառվում է պիգմենտային բծերի առաջացումը: Դրանք հաճախ հայտնվում են թափանցիկ, բաց գույնի մաշկերի վրա՝ բազմաթիվ տհաճություններ պատճառելով դրանց տերերին:          
 

Արևի վնասակար ազդեցությունը   
  Եթե մտադիր չեք հաշտվել պեպենների գոյության հետ, հաշվի առեք, որ ավելի հեշտ է կանխել դրանց առաջացումը, քան ազատվել արդեն հայտված գունավորումներից: Դրանք կանխելու համար հետևեք մի քանի պարզ կանոնների.
  
- Եթե տանից հարկավոր է դուրս գալ արևի առաջին ճառագայթները հայտնվելուն պես, ապա դեմքին նախապես ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող SPF պարունակող քսուք քսեք: Գարնանը բավական է պաշտպանության 10 աստիճան ունեցող քսուքը:   
Ամռանը խորհուրդ է տրվում այն փոխարինել պաշտպանության 20 աստիճանով:   
Իսկ եթե պատրաստվում եք մեկնել ծովափնյա կամ լեռնային վայրեր, ձեզ հետ վերցրեք SPF 30 պարունակող միջոց:   
       
- Մաշկը արևի վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար ձեր սննդակարգի մեջ պետք է բավարար չափով  վիտամին С և Е ներառեք: Այդ առումով   պոլիվիտամիններն ուղղակի անհրաժեշտություն են: Ձեր սեղանից միշտ պետք է անպակաս լինեն մասուրի հյութը, ցիտրուսայիններից՝ կիտրոնը,՛ թուրինջը, նարինջը, սպիտակագլուխ կաղամբը, կանաչ սոխը, պոմիդորը, հազարը, սիսեռը, սպանախը, մաղադանոսը, ձուն, կաթը, տավարի լյարդը:   
       
Զգուշացեք       
       
Հաճախ մաշկի վրա մուգ բծերի առաջացման պատճառ կարող են դառնալ քնաբերները, հակաբիոտիկները և սուլֆանիլամիդային միջոցները, որոնք մաշկը դարձնում են ավելի զգայուն արևի ճառագայթների նկատմամբ:       
       
Ձեր պարանոցը կարող է "զարդարվել" գերպիգմենտային բծերով, եթե ամռան արևոտ և շոգ եղանակներին օգտվեք օծանելիքից կամ էլ այնպիսի եթերայուղեր պարունակող կոսմետիկ միջոցներից, որոնք    ավելի են ուժեղացնում լույսի կլանումը մաշկի բջիջների կողմից (օրինակ՝ կոճապղպեղը կամ ցիտրուսները):       
       
Նման տհաճ գոյացություններից խուսափելու համար պահպանեք անվտանգության հետևյալ կանոնները.   
       
- եթե խմել եք որևէ ղեղամիջոց, խորհուրդ չի տրվում արևային լոգանք ընդունել, ինչպես նաև օգտվել սոլյարիից:   
       
- Ամռան ընթացքում հրաժարվեք եթերայուղեր պարունակող բոլոր կոսմետիկ միջոցների օգտագործումից:   
       
- Մաշկի վերին շերտերում մելանինի կուտակումները վերացնելու համար օգտագործեք սպիտակեցնող միջոցներ, որոնք կարողանում են ճնշել մելանինի զտման գործընթացը: Այդ միջոցները ձեզ կարող է խորհուրդ տալ մաշկաբանը:    

 

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am