«Մաշկի քաղցկեղի և այրվածքների վախից ելնելով՝ շատ ծնողներ զրկում են իրենց երեխաներին արևից: Եվրոպայում նույնիսկ ի հայտ են եկել ռախիտի դեպքեր: Արևի տակ մնալը փոքր երեխաների համար պետք է իրոք լինի սահմանափակ, սակայն նրանց չպետք է ամբողջությամբ զրկել դրանից: Չէ՞ որ արևն է վիտամին D-ի հիմնական աղբյուրը, որն արևի ճառագայթների ազդեցության տակ արտադրվում է մաշկի մեջ, և որի անբավարարության արդյունքում առաջանում է ռախիտ»:    
 
Երեք տարեկանից փոքր երեխաների համար խիստ հակացուցված է մնալ արևի ուղիղ ճառագայթների տակ ամառային եղանակին և հարավային շրջաններում՝ այրվացքների և ջրազրկման առաջացման մեծ վտանգի պատճառով: Արևի ցրված ճառագայթները ցուցված են միայն առավոտյան մինչև ժամը 11:00-ը և 16:00-ից հետո՝ արևապաշտպան քսուքների պարտադիր կիրառմամբ: 
 
Ավելի բարձր տարիքային խմբերի համար նույնպես ցանկալի են նշված ժամանակահատվածները: Տարվա մյուս եղանակներին արևի տակ և մաքուր օդին լինելը պարտադիր է օրվա ընթացքում 2-4 ժամ: Բացի այդ, ռախիտի կանխարգելման նպատակով՝ անկախ տարվա եղանակից ծնողներն իրենց մինչև երկու տարեկան երեխաներին պարտադիր պետք է տան վիտամին D: 
 
 
 
 
 
 
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Meddaily.ru