Թայվանի գիտնականները հաստատել են, որ անքնությունը մեծացնում է ինսուլտի զարգացման ռիսկը: Ռիսկի խմբի մեջ են մինչև 40 տարեկան մարդիկ:

Հետազոտություն է կատարվել 85000 կամավորների մասնակցությամբ: Նրանցից մոտ 20000 -ը տառապում էին անքնությամբ, իսկ մնացածն այդ խնդիրը չունեին: Պարզվեց, որ քնի հետ կապված խնդիրներ ունեցողների մոտ ինսուլտի զարգացման ռիսկը բարձր է 54%-ով:

Անքնության և ինսուլտի զարգացման միջև կապը հատկապես բարձր է 18-34 տարեկան մարդկանց մոտ:

Նախկինում, Օտտավայի համալսարանի սրտաբանները ապացուցել են, որ ինսուլտի զարգացման ռիսկը բարձր է նաև ծխողների շրջանում: Ծխելու վնասակար սովորությունը արագացնում է աթերոսկլերոզային վահանիկների ձևավորումը գլխուղեղի անոթներում՝ կրկնապատկելով իշեմիկ ինսուլտի (թրոմբի պոկում) զարգացման ռիսկը և քառապատկելով հեմոռագիկ ինսուլտի (արյունազեղում անոթի պատռման հետևանքով) հավանականությունը:

Կանանց շրջանում ինսուլտը հիմնականում զարգանում է գազավորված ըմպելիքի սիրահարների մոտ: Ճապոնացի մասնագետները պարզել են, որ ամեն օր գազավորված ըմպելիք օգտագործած կանանց մոտ իշեմիկ ինսուլտի զարգացման հավանականությունը 83%-ով ավելի բարձր է
 

Թարգմանված նյութի սկզբնաղբյուր՝ doctors.am
Նյութը՝ health.passion.ru