Քաշը նվազեցնել ցանկացող ամերիկացիների մոտ կեսը հաշվում է կալորիաները: Սակայն այս հաշվարկներն այնքան էլ պարզ չեն, որքան կարող է թվալ: 

Ճիշտ է, ցանկացած սննդային կալորիա համապատասխանում է նույն քանակի էներգիայի: Բայց սա չի նշանակում, որ Ձեր մարմինը նույն կերպ է արձագանքում 100 կալորիային, որը ստանում է պաղպաղակից և նույն 100 կալորիային , որը ստանում է սպիտակուցային սալիկից: Բանն այն է, որ մեր օրգանիզմում բոլոր կալորիաները նույն կերպ չեն ներծծվում:

Օրինակ` բջջանյութի բարձր պարունակությամբ սննդի միայն ¾ -ն է ներծծվում, իսկ մնացած ¼-ը դուրս է բերվում օրգանիզմից՝ որպես թափոն: Կարևոր է նաև ընդունած սննդի տեսակը, քանի որ այն կարող է ազդել հագեցմանն ու մետաբոլիկ ցուցանիշին, որոնք ազդում են քաշի կորստին: Օրինակ՝ սպիտակուցներն ունեն բարձր հագեցման ցուցանիշ, այսինքն դրանցից առաջացած հագեցման զգացումը ավելի երկարատև է: Մյուս կողմից, քաղցրավենիքը բավական ցածր հագեցման ինդեքս ունի, ահա թե ինչու ենք որևէ քաղցր բան ուտելուց հետո շատ կարճ ժամանակ անց կրկին սովի զգացողություն ունենում:

Ինչ վերաբերում է մետաբոլիկ գործակցին, սպիտակուցները կրկին առաջին տեղում են: Պատճառն այն է, որ պրոտեին պարունակող սննդի մետաբոլիզմի համար ավելի շատ էներգիա է անհրաժեշտ, որն այնուհետև խթանում է նյութափոխանակությունն ու դուք ավելի շատ էներգիա եք ծախսում:

Այսպիսով, կալորիաները վատ չափորոշիչ չեն, սակայն անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել սննդի տեսակին, որն ընդունում եք: Ահա թե ինչու է կարևոր ձեր սննդակարգը քննարկել բժիշկ-սննդաբանի հետ, ով կօգնի անել ավելին, քան կալորիաների պարզ հաշվարկն է:

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Սկզբնաղբյուր՝ Blog.zocdoc.com