Ամփոփում ֆիզիոլոգիական խանգարումների արտահայտվածության հաճախականությունը ստամոքսի դիստալ սուբտոտալ մասնահատումներից հետո կախված ռեկոնստրուկցիայի տիպից
 

Հոդվածում ներկայացված են ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 1998-2007 թթ. ստամոքսի դիստալ հատվածի քաղցկեղի կապակցությամբ վիրահատված 190 հիվանդների մոտ գրանցված արդյունքները։ Հիվանդներն ըստ կատարված վիրահատության տեսակի բաժանվել են 3 խմբի (ըստ Բալֆուրի 37, Հոֆմեյստեր-Ֆինստերերի 76 և uncut Roux մեթոդով 77 հիվանդներ)։ Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ uncut Roux մեթոդով կատարված վիրահատություններից հետո հիվանդների ապրելիությունը չի տարբերվում մյուս 2 մեթոդներով վիրահատված հիվանդների ապրելիության ցուցանիշներից, սակայն uncut Roux-ի դեպքում զգալիորեն նվազել է հիվանդների մոտ հետվիրահատական շրջանում մարսողական խանգարումների հաճախությունը, ինչի հիման վրա էլ հոդվածի հեղինակը խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ վիրահատական այս եղանակին։ 

 

Ստամոքսի դիստալ սուբտոտալ մասնահատումներից հետո ռեկոնստրուկցիան ըստ uncut Roux-en-Y մեթոդի 

Գալստյան Հ.Մ. Համբարձումյան Գ.Ա. Վարդանյան Հ.Ս., ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոն

 

Հոդվածում ներկայացված են ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 1998-2007 թթ. ստամոքսի դիստալ հատվածի քաղցկեղի կապակցությամբ վիրահատված 190 հիվանդների մոտ գրանցված արդյունքները։ Հիվանդներն ըստ կատարված վիրահատության տեսակի բաժանվել են 3 խմբի (ըստ Բալֆուրի 37, Հոֆմեյստեր-Ֆինստերերի 76 և uncut Roux մեթոդով 77 հիվանդներ)։ Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ uncut Roux մեթոդով կատարված վիրահատություններից հետո հիվանդների ապրելիությունը չի տարբերվում մյուս 2 մեթոդներով վիրահատված հիվանդների ապրելիության ցուցանիշներից, սակայն uncut Roux-ի դեպքում զգալիորեն նվազել է հիվանդների մոտ հետվիրահատական շրջանում մարսողական խանգարումների հաճախությունը, ինչի հիման վրա էլ հոդվածի հեղինակը խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ վիրահատական այս եղանակին։ 

 

 Հիպերպրոլակտինեմիայի համախտանիշի և վահանաձև գեղձի հիվանդությունների ասոցիացիան

Գոգյան Ն.Վ.

 

Ուսումնասիրել են հիպերպրոլակտինեմիայի համախտանիշի և վահանաձև գեղձի հիվանդությունների միջև հնարավոր կապը։ Հիպերպրոլակտինեմիայի համախտանիշով հիվանդներից 40.8% -ի մոտ հայտնաբերվել են թիրեոիդային տարբեր հիվանդություններ։ Հաստատվել է հիպերպրոլակտինեմիայի համախտանիշի և աուտոիմուն թիրեոիդիտի միջև ասոցիացիան։ Փոխադարձ կապ չի հայտնաբերվել հիպերպրոլակտինեմիայի և Գրեյվսի հիվանդության միջև։

 

Ջրի համաճարակային անվտանգությունը` կրիպտոսպորիդիոզ, լյամբլիոզ

Մեյմարյան Մ.Ա., Մուրադյան Ա.Ե.

 

Giardia-ն և Cryptosporidium-ը պրոտոզային մակաբույծեր են, որոնք հայտնաբերվում են համնականում կոնտամինացված ¥աղտոտված¤ ջրում։

 

Giardia-ն առավել հաճախակի մակաբուծում է մարդու, շների օրգանիզմում և առաջացնում աղիքային հիվանդություն` Giardiasis։ Cryptosporidium-ով հարուցված հիվանդությունը կոչվում է Cryptosporidiosis։

 

Giardia և Cryptosporidium մակաբույծերը արտադրում են ցիստեր, որոնք եի ինվազիոն ¥վարակիչ¤ են մարդու համար։ Հետազոտությունները ցույց են տվել, որ անգամ մի քանի ցիստի կլանումը մարդու կողմից կարող է առաջացնել հիվանդություն։

 

Ջրի համաճարակաբանական նշանակությունը

Մեյմարյան Մ.Ա., Մուրադյան Ա.Ե.

 

Ջուրը կյանք է։ Եթե այն մաքու չք և չի համապատասխանում սանիտարա-հիգիենիկ չափանիշներին, այն վտանգավոր է դառնում կյանքի համար։ «Նոր» հիվանդությունները, այդ թվում, ջրային գործոնով պայմանավորված, պարբերաբար վերադառնում են և դրանց նշանակությունը մեծանում է։ Վերջիններս պայմանավորված են միկրոորգանիզմների զարգացմամբ ¥էվոլյուցիայով¤, դրանց ուսումնասիրման փոփոխմամբ, ջրային ռեսուրսների աղտոտմամբ։

 

Եզրակացություն

 

Գլխուղեղի գործունեության հիմնարար սկզբունքները առ այսօր մնում են լիովին չհետազոտված։ Կարելի է ասել, որ ուղեղի վերաբերյալ ներկայումս գոյություն ունեցող ուսմունքները ի վիճակի չեն տրամաբանորեն բացատրել ուղեղի բարձրագույն ֆունկցիաները։ Այս ուսմունքները վերանայելու հարցը մեկ անգան չէ, որ բարձրացվել է։ Հիմնվելով երկարատև գիտապրակտիկ աշխատանքի փորձի վրա և տրամաբանական դատողությունների միջոցով սույն աշխատանքում քննադատվում է ժամանակակից նեյրոգիտության մի քանի սխալ տեսակետներ և առաջարկվում դրանց ճշգրտված տարբերակները։ 

 

Մեր կարծիքով էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի ժամանակ գրանցվում են ենթակեղևի միջբջջային տարածության պոտենցիալները։ Կեղևը այս դեպքում հանդես է գալիս որպես էլեկտրամեկուսիչ շերտ։ Ցանցանման համակարգի ենթակեղևային կորիզների բջջիջները էլեկտրականության կենսական կուտակիչներ են։ Կմաղքային մկանները հանդիսանում են էլեկտրականության գեներատորներ։ Քնի ժամանակ դրանց մկանային իլիկները արտադրում են էլեկտրական էներգիա, որն օգտագործվում է նյարդային համակարգի կողմից արթուն ժամանակ։ Ուղեղի այս կամ այն մասի ակտիվացումը կամ արգելակումը իրականացվում է արյունամատակարարման ծավալների փոփոխություններով։ Կեղևի և ենթակեղևի համահունչ արյունամատակարարման կարգավորողը հանդիսանում է ներգանգային ճնշումը։ Ներգանգային ճնշման աստիճանով է որոշվում նյարդային համակարգի քնի կամ արթուն վիճակը։ 

 

Ներկայացված հիպոթեզները մանրակրկիտ հետազոտվում են և հնարավոր է, որ դրա արդյունքում աստիճանաբար կձևավորվի ուղեղի վերաբերյալ նոր ուսմունք։

 

Ճանաչողության գործընթացը ընթանում է երեք հիմնական փուլով` տրամաբանության, ենթադրությունների և հիպոթեզների փուլ, դիտարկումների և փորձարկումների փուլ և վերջինը` ստատիստիկ ուսումնասիրության փուլ, որի արդյունքում հետազոտվող նյութը հաստատվում է կամ հերքվում։

 

Ներկա աշխատանքը գտնվում է գործընթացի առաջին` տրամաբանության, ենթադրությունների և հիպոթեզների փուլում։ Այս էտապում աշխատանքը չի կանգնի։ Սպասվում են երկարատև ուսումնասիրություններ և գիտական գնահատականներ։ 

 

Կոնքի հատակի արտանկման վիրահատական բուժման նոր հնարավորություններ` Prolift™ համակարգի կիրառման առաջին փորձը

Օկոև Գ.Գ.,Պողոսյան Ա.Պ.,Ղուկասյան Ն.Ն 

 

Կոնքի հատակի արտանկման և ստրեսային անմիզապահության դեպքում կոնքի հատակի ռեկոնստրուկցիայի նպատակով մեր կողմից կիրառվել է Prolift™ համակարգը` TVM տեխնոլոգիայով։ Համեմատական գնահատում իրականաց¬նելով կոնքի հատակի արտանկման և ստրեսային անմիզապահության բուժման այլ մեթոդների հետ, մեր կողմից առանձնացվել են Prolift™ համա¬կարգի TVM տեխնոլոգիայի կիրառման առավելությունները, որոնցից հիմնականներն են` բարձր արդյունավետությունը, փոքր տրամավատիզմը, կոսմետիկ նշանա¬կութ¬յունը, վիրահատության իրա¬կա¬նա-ցումը սպինալ կամ էպիդուրալ անզգայացման պայմաններում։ Հետվիրահատական շրջանում հիվանդների մոտակա և հեռակա դիտարկումների արդյունքները ցույց տվեցին կոնքի հատակի արտա¬նկ¬ման դեպքում ախտածնական բուժման բարձր արդյունավետությունը, ռեցիդիվների բացակայությունը։

 

Մակերիկամի ինցիդենտալոմա

Հովհաննիսյան Ս.Ս., Ընդհանուր վիրաբուժության կլիիկա, «Արմենիա» ՀԲԿ, Երևան, Էնդոսկոպիկ վիրաբուժությայան ամբիոն, ՄՊԲՍՀ, «Ցենտրոսոյուզի հիվանդանոց», ՌԴ, Մոսկվա

 

Երկար տարիների ընթացքում նյութեր են ի հայտ եկել առանց հորմոնալ ակտիվության նշանների մակերիկամներում նորագոյացությունների հայտնաբերման, այսպես կոչված ինցիդենտալոմաների մասին, հիմնված գլխավորապես աուտոպսիայի տվյալների վրա։ Այսպիսով ինցիդենտալոման դա անկախ հորմոնալ ակտիվությունից մակերկամներում հանկարծակի հայտնաբերված նորագոյացություն է։

 

Ինցիդենտալոմայի բուժումը և նրանց ընթացքի հետևումը առաջնահերթ կախված է ուռուցքի չափսից և վիզուալիզացիայի մեթոդներով հայտնաբերված սեմիոտիկ տվյալներից։

 

Ինցիդենտալոմաների ժամանակ դինամիկ հսկողությունը և բազմաթիվ հետազոտությունների հնարավորությունը դա ճառագայթային ախտորոշիչ մեթոդների առավելությունն է։

 

Մակերիկամների ուռուցքների բուժման նոր տեխնոլոգիաները

Հովհաննիսյան Ս.Ս., Ընդհանուր վիրաբուժության կլիիկա, «Արմենիա» ՀԲԿ, Երևան, Էնդոսկոպիկ վիրաբուժությայան ամբիոն, ՄՊԲՍՀ, «Ցենտրոսոյուզի հիվանդանոց», ՌԴ, Մոսկվա

 

Աշխատանքը հիմնված է մակերիկամների նորագոյացություններով 147 հիվանդների բուժման վրա, որոնք 1994-2009թթ. բուժվել են «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնում (ք. Երևան) և ՌԴ «Ցենտրասոյուզի» հիվանդանոցում (ք. Մոսկվա)։ Համեմատության համար ստեծվել են խմբեր` I (հիմնական) – 75 հիվանդներ, որոնց կատարվել է լապարասկոպիկ ադրենալէկտոմիա և II (հսկիչ) – 72 հիվանդներ, որոնք վիրահատվել են «ավանդական» վիրահատական եղանակով։

 

Լապարասկոպիկ ադրենալէկտոմիան համարվում է մինչև 5 սմ չափսի ուռուցքների ընտրողական վիրահատություն, ինչպես նաև ապահովում է բարձր էֆեկտիվություն համեմատ լապարատոմիկ մուտքով կատարված վիրահատությունների, որը թույլ է տալիս նվազեցնել վիրահատական միջամտությունների հետ կապված բարդությունների քանակը և նկատելիորեն իջեցնել մահճակալ-օրերի ցուցանիշը։

 

Ֆենոտիպ-գենոտիպային կորելյացիաների աղդեցությունը կոլխիցինոթերապիայի վրա պարբերական հիվանդությամբ տառապող երեխաների մոտ 

Ռ.Ա. Պետրոսյան 

 

Սույն հետազոտության նպատակն է եղել պարզել ֆենետիպ-գենոտիպային առանձնահատկությունների ազդեցությունը կոլխիցինի դեղաչափերի վրա պարբերական հիվանդությամբ տառապող երեխաների մոտ; Հետազոտության խումբ են հանդիսացել ՊՀ-ով տառապող 110 երեխա, որոնք գտնվել են կանոնավոր դիսպանսեր հսկողության ներքո ՀՀ Հանրապետական մանկական կենտրոնում և ք.Մարունու պոլիկլինիկայի դիսպանսեր կաբինետում։

 

Կոլխիցինի արդյունավետությունը պարզելու նպատակով կիրառվել են Ֆիզիկալ և լաբորատոր քննության մեթոդներ։ Հաշվի առնելով որ արյան ընդհանուր քննության ցուցանիշները տարբերվում են տարբեր տարիքային խմբերում, մենք բաժանել ենք երեխաներին երեք տարիքային խմբերի։ Ստացված տվյալների տարբերությունների հավաստիությունը ստուգելու համար կիրառվել է Ստյւդենտի ստատիստիկ քննությունը։ 

 

Ստացված արդյունքների շնորհիվ պարզվել է, որ կոլխիցինի օրաչափը չի տարբերվում տարբեր տարիքային խմբերում։ Յուրաքանչյուր տարիքային խումբը տրոհելիս ըստ ՊՀ առաջացնող մուտացիաների, դառնում է ակնհայտ, որ փոքր տարիքային խմբի հոմզիգոտ-աղջիկները պահանջում են ավելի բարձր դեղաչափերով կոլխիցին` համեմատած նույն տարիքի տղաների կամ այլ տարիքային խմբերի տղաների և աղջիկների հետ։ Կլինիկական ցուցանիշներից միայն հոդային ախտահարման առկայություննէ, որ ազդում է կոլխիցինի դեզաչափի վրա։ Այսպիսով կարելի է ենթադրել որ MEFV-ից բացի առկա են այլ գործոններ, որոնք մոդիֆիկացնում են հիվանդության ընթացքը և փոխում զգայունությունը կոլխիցինի հանդեպ։

 

MEFV ալլելային վիճակի ազդեցությունը T –լիմֆոցիտների b2-ադրեներգիկ ընկալիչների զգայունության վրա պարբերական հիվանդությամբ ՊՀ տառապող երեխաների մոտ

Ռ.Ա. Պետրոսյան 

 

Հաշվի առնելով պիրինի և TLRs-ի, որոնց թվին են պատկանում նաև b2-ադրեներգիկ ընկալիչները, ֆունկցիոնալ կապը կատարվել է հետազոտություն, որի նպատակն է եղել MEFV ալլելային վիճակի ազդեցության ուսումնասիրությունը T –լիմֆոցիտների 2-ադրեներգիկ ընկալիչների զգայունության վրա պարբերական հիվանդությամբ ՊՀ երեխաների մոտ։ Հետազոտությունը կատարվել են հիվանդության նոպայի, միջնոպայական շրջանի, ինչպես նաև կոլխիցինով բուժման ժամանակ։

 

Սալբուտամոլի ազդեցության սդտիճանը գնահատվել է ըստ Ե-վարդակագոյացման ընկճման` սալբուտամոլի 10-5М և 10-9М լուծույթների հետ T-բջիջների ինկուբացումից հետո։ Ստացված տվյալները ցույց են տալիս, որ սալբուտամոլի ազդեցությունը T-բջիջների Ե-վարդակագոյացման վրա կախված է MEFV ալլելային վիճակից, քանի որ առկա է Ե-վարդակագոյացման ընկճման տարբերություն հոմոզիգոտ և հետերոզիգոտ հիվանդների մոտ հիվանդության բոլոր փուլերում և բուժման ֆոնի վրա։ Ստացված արդյունքները խոսում են այն մասին, որ MEFV երկրորդ մուտացիայիան թեթևացնում է պիրինի ֆունկցիայի դեֆիցիտը; 

 

Էպրոսարտանի արդյունավետությունը իզոլացված զարկերակային հիպերտենզիայով հիվանդների մոտ  սրտամկանի ինֆարկտից հետո

Թոսունյան Ս.Մ.

 

Հոդվածի նպատակն է գնահատել էպրոսարտանի արդյունավետությունը իզոլացված զարկերակային հիպերտենզիայով և ձախ փորոքային անբավարարության պայմաններում, սրտամկանի վնասված հատվածները գնահատվել են կենսունակ, երեսուն հիվանդ են ընդգրկվել ուսումնասիրության մեջ և 3 ամիս անց բոլորի մոտ գնահատվել է ձախ փորոքի ֆրակցիայի բարձրացում (382.7 մինչև 496.7% p0.001) ձախ նախասրտի և փորոքի չափերի նվազում, զարկերակային ճնշման կարգավորում։

 

Վահանաձև գեղձի պաթոլոգիան 2 տիպի շաքարային դիաբետով հիվանդների մոտ

Կարապետյան Կ. Ա.

 

2 տիպի շաքարային դիաբետով հիվանդների մոտ հետազոտվել են վահանաձև գեղձի հիվանդությունների կազմը (ստրուկտուրան) և հանդիպման հաճախականությունը։ 2 տիպի շաքարային դիաբետով հիվանդների 14,4% -ի մոտ հայտնաբերվել են վահանաձև գեղձի տարբեր հիվանդություններ։ 2 տիպի շաքարային դիաբետով և վահանաձև գեղձի պաթոլոգիայով հիվանդների 45,4%-ի մոտ բացահայտվել է հիպոթիրեոզ, և միայն 7,34% -ի մոտ` հիպերթիրեոզ։ 2 տիպի շաքարային դիաբետով հիվանդների մոտ վահանաձև գեղձի օջախային ախտահարումների կազմի մեջ առավել հաճախ հանդիպում է հանգուցավոր կոլոիդ խպիպը, այնուհետև ըստ հերթականության` ֆոլլիկուլյար ադենոման, վահանաձև գեղձի քաղցկեղը և կիստան։ 

 

 

 

 

Հեղինակ :  Գալստյան Հ.Մ. Համբարձումյան Գ.Ա. Վարդանյան Հ.Ս.. ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոն
Աղբյուր :  Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010
   
   
Ներկայացնող`  Doctors.am