Հողաթափեր կրելը հարմարվետ է: Սակայն հողաթափերը վնասում են ոտքերը,  երբ մարդիկ դրանք կրում են ոչ թե լողափում, այլ քաղաքում, տեղեկացնում են Topical BioMedics-ի բժիշկները: Այդ տիպի կոշիկները հիմնականում չեն կարող պահել ոտնաթաթի դիրքը, ձկնամկանները ձգվում են, իսկ աքիլեսյան ջիլը՝ լարվում: Այս ամենը հանգեցնում է ծնկի հոդերի, կոնքի և մեջքի պրոբլեմների, գրում է Our Windsor պարբերականը:


Հողաթափերի ներբանը սովորաբար բարակ է. այդ իսկ պատճառով ոտքը ավելի ուժեղ է հփվում գետնին: Դա անվտանգ չէ ոսկրերի և հոդերի համար: Բացի այդ, հետնամասի բացակայության պատճառով ավելի մեծ ուժ է գործադրվում հողաթափը ոտքի վրա պահելու համար: Արդյունքում հնարավոր է հավասարակշռության կորուստ: Հողաթափերը խորացնում են ոտքի բութ մատի կոճեր և ներբանային ֆասցիտ ունեցող հիվանդների վիճակը: Ավելորդ է խոսել վարակներով պայմանավորված բորբոքումների մասին:

Հաճախ կոշիկի այս տեսակի սիրահարների մոտ հանդիպում են կտրվածքներ, քանի որ հողաթափերը ոտքերը թողնում են բոլորովին անպաշտպան վիճակում: Իսկ ռետինե ներբանները դառնում են սնկերի և բակտերիաների բազմացման համար իդեալական վայր: Ընդհանուր առմամբ, վտանգավորության աստիճանով հողաթափերի հետ կարող են համեմատվել բալետկաները: Սպորտային կոշիկները կարելի է կրել միայն գուլպաներով, այլապես ինֆեկցիան անխուսափելի է: Իսկ հողաթափերը երկարատև կրելուց պետք է առհասարակ հրաժարվել:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ meddaily.ru