Ալֆրեդ Ադլերը ծնվել է 1870թ.ի փետրվարի 7-ին Ավստրիայում, Վիեննայում ոչ հարուստ հրեական ընտանիքում: Ադլերը տան 6 երեխաներից երրորդն էր: Ադլերը  մեծ դժվարությամբ պայքարում էր սեփական ֆիզիկական թուլության դեմ, նա հազիվ էր կարողանում վազել և խաղալ: Բակի երեխաների հետ խաղալիս նա կարողանում էր զգալ այն հավասարությունն ու հարգանքը, որից զրկված էր տանը: Այդ ամենը մասին նա  խոսում է նաև իր հետագա գործերում` նշելով ապրումակցման և համընդհանուր արժեքների կարևորությունը, որոնք ձևավորում են սոցիալական հետաքրքրությունը, որն էլ իր հերթին թույլ է տալսիս անձին իրականցնել ներքին պոտենցիալը և զգալ սեփական կարևորությունը հասարակության մեջ:

Ադլերը փոքր տարիքում մի քանի անգամ շատ մոտ է կանգնած եղել մահվան: Նրա երեք տարեկան եղբայրը մահացավ հենց իր կողքը` այն անկողնու մեջ, որտեղ նրանք միասին քնած էին: Բացի այդ Ադլերը երկու անգամ հազից է խուսափել մահվանից` հայտնվելով փողոցային քաշքշուկների մեջ: Հետագայում Ադլերը նորից հայտնվում է մահվան շեմին. Նա հիվանդանում է թոքախտով: Դեպքը շատ ծանր էր, նրանց ընտանեկան բժիշկը կարծում էր, որ չեն կարող փրկել Ադլերի կյանքը, բայց մեկ այլ բժիշկ կարողանում է բժշկել նրան: Այդ դեպքից հետո Ադլերը որոշում է բժիշկ դառնալ:
Երիտասարդ տարիքում նա շատ Էր սիրում ընթերցանությունը: Կարդում էր Աստվածաշունչ, հոգեբանություն, գերմանական փիլիսոփայություն և այլն:

18 տարեկանում Ադլերը ընդունվում է Վիեննայի համալսարանի բժշկական բաժինը: Համալսարանում նա սկսեց հետաքրքրվել սոցիալիզմի գաղափարներով և մասնակցեց մի քանի քաղաքական ժողովների, որոնցից մեկի ժամանակ էլ հանդիպեց իր ապագա կնոջը` Ռաիսային` ռուս ուսանողուհուն:
Համալսարանական վերջին տարիներին Ադլերն արդեն դարձել էր կայուն սոցիալ-դեմոկրատ:

1895թ.ին նա ստանում է բժշկի որոկավորում: Սկզբում նա զբաղվում էր ընդհանուր բժշկությամբ, իսկ հետագայում նրա  հետաքրքրությունը խորացավ նյարդային համակարգի ֆունկցիաների և ադապտացիայի հանդեպ, և նրա պրոֆեսիոնալ ունակությունները սկեցին իրենց պրակտիկ կիրառումը գտնել նյարդաբանության և հոգեբուժության մեջ:

1901թ ին Ադլերը իր հավանությունը տվեց Ֆրեյդի` "Երազների մեկնաբանություն" գրքին և ակտիվ կերպով սկսեց պաշտպանել Ֆրեյդի գաղափարները: Այդ ընթացքում նա և Ֆրեյդը դեռ միմյանց չէին ճանաչում, բայց Ֆրեյդը, զգացվելով Ադլերի պաշտպանությունից, նրան շնորհակալական նամակ է ուղղարկում և հրավիրում մասնակցել նորաստեղծ հոգեվերլուծական քննարկման խմբի կայանալիք հանդիպմանը:
Լինելով պրակտիկ բժիշկ` 1902թ.-ին նա արդեն ամրագրվում է Ֆրեյդի շրջապատի մեջ` չնայած նրա, որ երբեք էլ կողմնակից չի եղել Ֆրեյդի` մարդկային հոգեկանի զարգացման մեջ երեխայի սեքսուալության ունիվերսալ դերի մասին թեզիսին:

1907թ.-ին Ադլերը հրատարակում է "Օրգանների անլիարժեքության ուսումնասիրություններ" գիրքը, որտեղ նրա ձևակերպած մարդկային հոգեկանի կազմավորման մասին գաղափարները առաջացնում են Ֆրեյդի դժգոհությունը:
Ադլերը գրում էր. "հոգեվերլուծությունը չպետք է սահմանփակվի մեկ մեթոդով", որից հետո Ֆրեյդը կտրուկ արտահայտվում է "ինքնակամ, առանձին հոգեվերլուծողների" մասին:

1910թ.-ին Ադլերը ընտրվում է Վիեննայի հոգեվերլուծական միության նախագահ: Այդ ժամանակ Ֆրեյդի և Ադլերի հարաբերությունները խիստ սրվում են: Չնայած նրա, որ սույն թվականի նոյեմբերին Յունգին ուղղված նամակում Ֆրեյդը Ադլերի մասին գրել էր, որ նա բավականին խելացի և  բարեկիրթ անձնավորություն է, արդեն տարվա վերջին նրան անվանեց "պարանոյիկ", իսկ նրա գաղափարներն ու տեսությունը "անհասկանալի":
Ֆրեյդը հաճախ էր իր թշնամիներին անվանում "պարանոյիկներ", քանի որ նա կարծում էր, որ պարանոյայի պատճառը հոմոսեքսուալ ցանկությունների ճնշումն է:

1911թ.-ի փետրվարի 8-ին Վիեննայի հոգեվերլուծական հասարակության հերթական ժողովի ժամանակ Ֆրեյդը խիստ քննադատության է ենթարկում Ադլերի գաղափարները, և Ադլերը հոգեվերլուծական միության փոխնախագահ Շտեկլերի հետ միասին, որը նույնպես նրա գաղափարների կոմնակիցն էր, հրաժարական են տալիս:
Հունիսն Ադլերը լքում է Վիեննայի հոգեվերլուծական միությունը: Հոկտեմբերին Ադլերն արդեն ընտրում է այն տարածքը, որտեղ պետք ձևավորվեր նոր միությունը: Նրան հետևում և միանում են նաև միության ևս 10 անդամներ. Ի վերջո կազմավորվում է "Անհատական հոգեբանության ասոցիացիան", իսկ Ֆրեյդը Յունգին ուղղված նամակում գրում է, որ շատ ուրախ է, որ ազատվեց Ադլերից և նրա բանդային: Ֆրեյդի որոշմամբ արգելվեց Ադլերի շրջապատի և Վիեննայի հոգեվերլուծական միության միջև ցանկացած շփում:

1912թ.-ին Ադլերը հրատարակեց "Նյարդային խառնվածքի մասին" աշխատությունը, որն ընդհանրացնում էր անհատական հոգեբանության գաղափարները: Սույն թվականին Ադլերը հիմնադրեց "Անհատական հոգեբանության լրագիրը", որի թողարկումը դադարեցվեց Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով:
Երկու տարի ռուսական սահմանում որպես ռազմական բժիշկ ծառայելուց հետո` Ադլերը 1916թ.-ին վերադարձավ հայրենիք և սկսեց ղեկավարել ռազմական հիվանդնոցը:

1916թ.-ին Ադլերը, Վիեննայի կառավարության աջակցությամբ, հիմնեց երեխաների վերականգնողական կլինիկան: Մի քանի տարի հետո Վիեննայում արդեն գործում էին երեսունից ավելի այդպիսի կլինիկաներ, որոնցում աշխատում էին Ադլերի աշակերտները: Յուրաքանչյուր կլինիկայի անձնակազմը պարտադիր ներառում էր, բժիշկ, հոգեբան և սոցաշխատող: Ադլերի գործունեությունը համաշխարհային ճանաչում է ստանում: Նման կենտրոններ նաև սկսվում են բացվել Գերմանիայում, Հոլանդիայում , ԱՄՆ-ում:

1922թ.-ին նախկինում պատերազմի պատճառով ընդհատված լրագիրը արդեն վերանվանված ձևով սկսում է նորից տպվել: Այն Ադլերն անվանում է "Անհատական հոգեբանության միջազգային լրագիր":

1935թ.-ին Ադլերի ղեկավարությամբ լրագիրը սկսվում է թողարկվել անգլերեն լեզվով ("Journal of Individual Psychology").

1926թ.-ին Ադլերին հրավիրում են Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում պրոֆեսորի պաշտոնը ստանձնելու:

1928թ.-ին նա  մեկնում է ԱՄՆ և դասախոսություններ է կարդում Նյու Յորքի սոցիալական ուսումնասիրությունների դպրոցում: Դառնալով Կոլումբիական համալսարանի աշխատակիցը` նա այնտեղ անցկացնում էր ամառվա ամիսները, իսկ մնացած ժամանակ զբաղված էր իր հիվանդների բուժմամբ:
Նացիստների իշխանության գալու հետ մեկտեղ` Գերմանիայում Ադլերի հետևորդները սկսեցին ռեպրեսիաների ենթարկվել և ստիպված էին փախչել, իսկ 1931թ.-ին առաջին և ամենահայտնի փորձարարական դպրոցը` կազմավորված Օսկար Շպիլի և Ֆ. Բրինբաումի կողմից, որտեղ  դասընթացները կազմակերպվում էին անհատական հոգեբանության սկզբունքներով, փակվեց 1938թ.-ին:
Այդ ժամանակ նաև արգելվեց "Անհատական հոգեբանության միջազգային լրագրի" թողարկումը:

1946թ.ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո փորձարարական դպրոցը բացվեց, իսկ լրագրի թողարկումը նորից սկսվեց:

1933թ.-ին նա վերջնական տեղափոխվում է ԱՄՆ: Իր կյանքի վերջին տարիներին նա հիմնականում զբաղվում է դասախոսություններ կարդալով` հիմնականում հարավում:

1937թ.ին մայիսի 28-ին, գալով Աբերդին (Շոտլանդիա), դասախոսություն կարդալիս նա հանկարծակի մահանում է սրտի նոպայից: Ադլերը կյանքին հրաժեշտ է տալիս 67 տարեկանում:
Նրա չորս երեխաներից երկուսը` Ալեքսանդրն ու Կուրտը, հետևում են իրենց հորը, դառնում են հոգեբույժներ:

Ադլերը հիմք դրեց հումանիստական տեսության, որովհետեւ նա գտնում էր, որ մարդու մեջ առաջնային է սոցիալական բնազդը` սոցիալական հետաքրքրվածությունը, բնազդը գտնվել սոցիումի մեջ, լինել միասին ուրիշների հետ:

Մարդու ակտիվության դրդող ուժը Ադլերը համարում է թերարժեքության զգացումը: Նախ, նա, ուսումնասիրելով իր հիվանդներին, զարգացրել է տեսություն, ըստ որի մարդու որևէ ֆիզիկական թերությունը նրա մոտ առաջացնում է անլիարժեքության, թերարժեքության զգացում, որի հետևանքով նա իր հոգեկանը ուղղում է լրացնելու այդ թերարժեքությունը: Ավելի ուշ Ադլերը այդ նույն թերարժեքության զգացմանը վերագրեց նաև հոգեբանական դիսկոմֆորտը: Եվ մարդ, փաստորեն, իր ամբողջ կյանքի ընթացքում փորձում է կոմպենսացնել այս զգացումը:

Ադլերը առանձնացրեց այսպիսի մի հասկացություն` կեղծ ավարտ: Թերարժեքության զգացումը բերում է նրան, որ մենք դեռ փոքր հասակից մեր ապագայի մասին ունենում ենք որոշակի պատկեր, որը կարող է նաև ձևավորվել սոցիումի ազդեցության տակ, և եթե երեխան շատ խորը թերարժեքության զգացում ունի, նրա այդ պատկերացումները ավելի կեղծ են լինում: Նա ձգտում է մեծանալ և հասնել իր կեղծ ապագային` հաղթահարելու համար թերարժեքության զգացումը: Այս կեղծ ավարտը մեր ենթագիտակցության մեջ հաստատվում է մինչեւ 5-6 տարեկանը, այսինքն` ինչ է նա ուզում ապագայից, ինչ զգացողություն է նա ուզում ապրել ապագայում և այլն: Եվ ապագայի այս կեղծ պատկերացումները պայմանավորում են մեր ներկան: Իսկ դրանք կեղծ են, որովհետև օբյեկտիվ չեն, իրական չեն, անհայտ է` ինչ կլինի ապագայում:

Ըստ Ադլերի, ֆիկտիվ ֆինալիզմը պայմանավորում է մարդու վարքը, և յուրաքանչյուր վարքի դրսևորում բացատրվում է նրանով, թե ինչին է նա ուզում հասնել: Մարդիկ կարող են միևնույն վարքը ցուցաբերել՝ զբաղվել սպորտով, գիտությամբ, սակայն ֆիկտիվ նպատակը կարող է տարբեր լինել:

Ադլերն առանձնացնում է նաև մյուս զգացումը` գերազանցության զգացումը, որը բնածին է: Գերազանցության զգացումը էվոլյուցիայի տեսանկյունից կարևոր է գոյատևման համար: Գերազանցության զգացումը մեզ գոյատևելու ուժ է տալիս: Եթե մարդու մոտ զարգացած է սոցիալական բնազդը, գերազանցության զգացումը աշխատում է ի օգուտ մարդուն և ի օգուտ այլ մարդկանց, այսինքն` մարդը զարգանալով զարգացնում է նաև ուրիշներին: Եթե սոցիալական զգացումը զարգացած չի, գերազանցության զգացումը աշխատում է միայն ի օգուտ իր սեփական անձին և ի վնաս ուրիշներին: Մարդը սկսում է իշխել, մանիպուլիացիա անել ուրիշներին և այլն:

Ադլերը առանձնացնում է կոմպենսացիայի տարբեր ձևեր`

Հաջողված կոմպենսացիա, երբ կա գերազանցության զգացում և սոցիալական բնազդ:

Մասնակի կոմպենսացիա, կամ հիպերկոմպենսացիա, երբ մարդ զարգացնում է միայն մի տեղը, որտեղ ունի թուլություն, այսինքն` տեղի է ունենում միակողմանի զարգացում: Օրինակ` երբ տղա երեխան փոքր հասակում թույլիկ է լինում, և բոլորը նրան ասում են, որ դու թույլ ես և այլն, երեխան դեռահասության տարիքում սկսում է զգաղվել մարմնամարզությամբ: Այս դեպքում կոմպենսացիան տեղի է ունենում մի ուղղությամբ, մարդն ամբողջությամբ չի զարգանում:

Չհաջողված կոմպենսացիա. կա այսպիսի հասկացություն` փախուստ դեպի հիվանդություն, երբ մարդը կենտրոնանում է իր թերության, թերարժեքության վրա և, բացարձակ չունենալով գերազանցության զգացում, առաջնորդվում է կարգախոսով "այսպես եմ ուզում և վերջ, թող մյուսները բավարարեն իմ զգացմունքները":

Կոմպենսացիայի որ ձևը գերակշռումն է, ըստ այդմ էլ ծնվում է մարդու կյանքի ոճը:

Ի՞նչ պայմաններ կարող են ուժեղացնել թերարժեքության զգացումը: Ադլերը սա անվանում է զարգացման խոչընդոտներ, որոնք են` հիվանդությունը, ֆիզիկական թերությունը, երեսառածությունը, մեկուսացումը

2-րդ և 3-րդ խոչընդոտները վերաբերում են սոցիալական միջավայրին: Երեխան երես է առնում, երբ նրա համար արվում է ամեն ինչ, և կարող է տեղի ունենալ դեգրադացիա, քանի որ երեխան չի զարգանա: Իսկ մեկուսացումը թույլ չի տալիս, որ մարդու մոտ ձևավորվի սոցիալական հետաքրքրվածությունը:

Ադլերը ստեղծել էր դաստիարակման դպրոց, որտեղ ծնողներին բացատրում էր, թե ինչպես դաստիարակել երեխաներին: Նա նաև նշում էր, որ ըստ երեխաների ծնվելու հաջորդականության, նրանք տարբեր են լինում: Օրինակ` առաջնեկը ավելի տագնապալի իրավիճակներում է մեծանում, քանի որ ոչ միայն ինքն է ձգտում ամեն ինչ անել ճիշտ, ժամանակին, այլև ծնողները նույնպես երեխային են փոխանցում իրենց ճիշտ ձևերը, լարված են` սխալներ չանելու, երեխային հսկելու համար: Երկրորդ երեխայի ծնվելուն պես պայքար է առաջանում երկու երեխաների միջև, քանի որ մեծը նկատում է, որ իր ծնողները ավելի մեծ ուշադրություն են դարձնում երկրորդ երեխային: Ծնողները պետք է առաջին երեխային էլ ներգրավեն երկրորդի դաստիարակության մեջ: Երկրորդ երեխան, ի տարբերություն առաջինի, ավելի ադապտացված է մեծանում, ծնողներն էլ ավելի քիչ ցավագին են վարեբարվում նրա դաստիարակությանը, նրան շատ չեն հետևում:

Հոգեվերլության մեջ կա հոգեբանական դետերմինիզմ ՝ պատճառահետևանքային կապ հասկացությունը: Ֆրեյդի հոգեվերլուծության մեջ կա խիստ դետերմինիզմ գաղափարը, այսինքն՝ այս կամ այն արդյունքի մեջ ընկած է անպայման տվյալ պատճառը: Ադլերը առաջարկում է մի հասկացություն, որով բացատրում է պատճառահետևանքային կապի կոտրումը՝ ստեղծագործական "ես"-ը, որը կարող է կոտրել մարդու կյանքի այն ոճը, որ մանկությունից տրված է իրեն, և կառուցել իր այլ կյանքի ոճը՝ ստեղծագործական "ես"-ի զարգացման շնորհիվ: Ստեղծագործական "ես"-ի միջոցով ֆիկտիվ նպատակները դառնում են իրական: Ստեղծագործական "ես"-ը դրսևորվում է, երբ մենք կոնկրետ նպատակ ենք դնում մեր առջև, լիովին գիտակցում ենք այդ նպատակը և դրա հետևանքները, և հենց այս նպատակի իրագործումը բերում է ստեղծագործական "ես"-ին, որի հետևանքով էլ ֆիկտիվ նպատակը դառնում է իրական:

Ադլերը մեծ նշանակություն է տալիս սոցիալական բնազդին, որը հոգեբանորեն հասուն մարդու մոտ դրսևորվում է որպես համագործակցություն մարդկանց հետ: