Կառլ Յունգը ծնվել է 1875թ.ի հուլիսի 26-ին փոքր շվեյցարական քաղաքում` Կեսվիլում, քահանայի ընտանքիում: Նրա հայրը մեծ նշանակություն էր տալիս Յունգի կրթությանը և չնայած, որ ընտանքիը աղքատ էր, նա Յունգին կրթության է տալիս շվեցարական ամենալավ գիմնազիաներից մեկում:
Հայրը հաճախ էր Յունգի հետ զրուցում Աստծո, հավատի, կրոնի մասին: Նա շատ էր ցնականում, որ Յունգը քահանա դառնա, սակայն, որքան նա մեծանում էր, անքան հասկանում, որ քահանայի կյանքը իր համար չէ: Յունգը սկսում է ուսումնասիրել բժշկությունը (նրա հորական պապը նույնպես բժիշկ էր) և ընդունվում Բազելեի բժշկական համալսարան: Համալսարանական տարիներին Յնուգը հետաքրքրությամբ ուսումնասիրում էր նաև փիլիսոփայությունը, իսկ ավելի խորությամբ հոգեբուժությունը:

1900թվականից - 1906թվականը Յունգը աշխատում է Ցյուրիխի հոգեբուժական հիվանդանոցում հայտնի հոգեբույժ է. Բլեյերի օգնական: 1902 թվականին նա գրում է իր դոկտորական դեսերտացիան:
1903 թվականին Յունգը ամուսնանում է Էմմա Ռաուշենբախի 20ամյա աղջկա հետ. որի հետ նա ապրում է 50 տարի: Էմման նրան 4 աղջիկ և մեկ որդի է պարգևում:

1907 թ.ին նա հանդիպում է իր ճակատագրի վրա ամենամեծ ազդեցություն թողած անձնավորությանը` Զիգմունդ Ֆրեյդին: Ֆրեյդի գաղփարները առաջին հայացքից ոգեշնչում և գրավում են Ֆրեյդին: Նա դառնում է հոգեվերլուծության ամենահավատարիմ    հետևորդներից մեկը, սակայն հետագյում Յնունգը սկսում է հրաժարվել հոգեվերլուծական գաղափարներից և մեթոդներից, հրաժարվում է ագրեսիան և սեռական իմպուլսները համարել կյանքի էներգիա:

1911թ.ին Յունգը դուրս է գաիս Միջազգային հոգեվերլուծական ասոցիացիայից:
1912թ.ին գրում է "Լիբիդոյի սիմվոլներ և ձևափոխում" գիրքը, որտեղ զետեղված գաղափարները լրիվ հակասում էին Ֆրեյդի հայացքներին: Ֆրեյդը դատական գործ է հարուցում Յունգի դեմ, որ նա փոխի իր մեթոդների անունը և այլևս չգործածի "հոգեվերլուծություն" կամ "լիբիդո" տերմիններն իր աշխատություններում: Յունգը կատարում է Ֆրեյդի պահանջը և ստեղծում սեփական ուղղությունը, որը կոչում է անալիտիկ հոգեբանություն:

1912թ.ին Յունգը դժվար հոգեբանական ճգնաժամ է ապրում: Հենց իսկ բառերով ասած` նա շատ մոտ էր կանգնած խենթությանը: Նա իր երազներում տեսնում էր իր իսկ ստեղծած կոլեկտիվ անգիտակցականի սիմվոլները, տեսում էր արյան հեղեղներ, որոնք թափվում են Եվրոպայի վրա և ալն: Այդ բոլոր տեսիլքները վերանում են միայն 1914 թ.ին, երբ սկսվում է 2 համաշխարային պատերազմը և այդ չարաբաստիկ պատկերները վերածվում են իրականության: Յունգի հետագա ողջ կյանքն արդեն վերաբեում է կոլեկտիվ անգիտակցականի կերպարների ստեղծմանը և արքետիպերի ուսումնասիրությանը: Նա շատ էր ճանապարհորդում, ուսումնասիրում տարբեր ազգերի մշակույթները, փորձում կապ տեսնել դրանց մեջ:

1935թ.ին Յունգը նշանակվում է շվեցարական պոլիտեխնիկ դպրոցի հոգեբանության պրոֆեսոր, հենց այդ ժամանակ էլ նա դառնում է կիրառական հոգեբանության հիմնադիր և նախագահ: Հայտնի է նաև, որ Յունգը համագործակցում էր նացիստական ռեժիմի հետ և նացիստների իշխանության գաու հետ մեկտեղ, նա, 1933թ.ին մտնում է նացիստական հոգեթերապևտիկ միության մեջ:

1936թ.ին "wotan" արիական առասպելաբնության մասին իր գործում, որտեղ Ֆյուրերին նա անվանում է "կոլեկտիվ անգիտակցականի մեդիում", բարձր գնահատականի է առաջանում Հիտլերի կողմից և Յունգը միանգամից նշանակվում է գերմանական հոգեթերապևտիկ միության նախագահ:
Մինչդեռ Ֆրեյդի գրքերը հասարկայնորեն այրել են տալիս  (քանզի Ֆրեյդը հրեա էր):

1933-1942 դասավանդում է Ցյուրիխում, իսկ 1944թ.ին` Բազելեում:
1948թ.ին Ցյուրիխում հիմնադրվում է Կ. Գ. Յունգի ինստիտուտը: Նրա մեթոդների կողմնակիցները անալիտիկ հոգեբանության միություններ են ստեղծում Անգլիայում այնուհետև ԱՄՆ-ում և մի շարք եվրոպական քաղաքներում:

1946թ.ին նա թոշակի է անցնում:

1955թ.ին նա մեծ կորուստ է ունենում. մահանում է նրա կինը` Էմման:

Յունգը մահանում է իր տանը, հունսի 6-ին, 1961թ.ին, Կյունստախտում: Թաղված է տվյալ քաղաքի եկեղեցու բակի գերեզմանում:

Անձի կլասիկ հոգեվերլուծական տեսություններից է Յունգի անձի անալիտիկ տեսությունը: Բոլոր հոգեվերլուծական տեսությունները գործ ունեն անգիտակցականի հետ: Յունգը նույնպես շատ մեծ տեղ էր տալիս անգիտակցականին: Սակայն Յունգը, ի տարբերություն Ֆրեյդի, շատ մեծ տեղ էր տալիս ոչ միայն սեռական բնազդին, այլ դիտում էր անգիտակցականը որպես կոլեկտիվ անգիտակցական: Յունգը դրեց հիմքեր, որպեսզի ուսումնասիրվեն անգիտակցականի ոչ միայն կենսաբանական հիմքերը, այլեւ էթնիկական առանձնահատկությունները: Յունգը շատ էրուդիտ էր, նա ուսումնասիրում էր էթնոսների պատմությունը: Նա չի մերժում մարդու կենսաբանական անգիտակցականը, այլ ըստ նրա, մարդ ի ծնե իր վրա կրում է ամբողջ մարդկության փորձը, ինչպես նաև տվյալ ժողովրդի փորձը: Հենց սա է կոչվում կոլեկտիվ անգիտակցական: Մարդիկ իրար նման են համամարդկային առանձնահատկություններով, բայց և տարբերվում են իրարից ազգային որակներով:

Կոլեկտիվ անգիտակցականը բաղկացած է արքետիպներից: Սրանք ձեւեր են առանց բովանդակության: Արքետիպների բովանդակությունը զգայական է, այլ ոչ թե տրամաբանական: Դրանք նման են հետքերի մեր հիշողության մեջ:
Մեզ մեր նախնիներից անցնում են նրանց զգայական ռեակցիաները: Օր.՝ Աստծո արքետիպը դա նախնադարյան մարդու տպավորությունն է արևից:

Բոլոր արքետիպները դրսևորվում են սիմվոլների՝ հեքիաթների, առասպելների, էպոսների ձեւերով: Ազգի որոշակի ձեռքբերումներ ուղղված են արքետիպների ճանաչմանը հենց այդ սիմվոլների միջոցով: Ինչքան ավելի լավ են սիմվոլները առաջացնում զգայական ռեակցիաներ, այնքան ուրեմն դրանք լավ են արտահայտում տվյալ արքետիպը: Պարզ է, որ այս արքետիպները գիտակցական չեն: Մենք ամեն անգամ նորից ու նորից ենք բացահայտում ինչ է, օր.՝ սերը, մոր գաղափարը և այլն: Եվ Յունգը կարևորում է մեր անգիտակցական բնազդը, ուղղված դեպի այդ արքետիպների բացահայտումը:

Մեր բոլոր հույզերն ու զգացմունքները ունեցել են նաև մեր նախնիները: Իհարկե, շրջակա միջավայրի ազդեցության տակ փոխվում է, շտկվում է մեր կոլեկտիվ անգիտակցականը: Շատ հաճախ մեր արքետիպները խանգարում են մեզ, դրանք ձևեր են, որոնք մենք չենք կարող հաղթահարել: Օր.՝ նախապաշարումները. մեծ սերունդները շատ սուր ռեակցիաներ են տալիս որոշ արքետիպների ժամանակակից փոփոխություններին՝ ազատ գաղափարներին:

Ընդհանրապես, արքետիպները փոխվում են, երբ կա կոնֆլիկտ, երբ մարդ չի ընդունում տվյալ արքետիպը:

Շատ կարևոր է, որ այդ սիմվոլները՝ հեքիաթները, առասպելները և այլն, բացահայտվեն, որպեսզի չլինի կոնֆլիկտ ես-ի և այդ արքետիպի միջև: Ի տարբերություն Ֆրեյդի, որը պայքարը տեսնում էր իդի և գեր-եսի միջև, Յունգը այն տեսնում է անգիտակցական արքետիպի և ես-ի միջև:

Հոգեկանի մյուս մակարդակը Յունգը անվանում է անձնական անգիտակցական: Սա արդեն այն բովանդակությունն է, որը ստանում է մարդը ծննդյան օրից. սա յուրաքանչյուր մարդու անձնական պատմությունն է, փորձը: Սակայն այս անձնական անգիտակցականում շատ կարևոր է կոլեկտիվ անգիտակցականի դերը: Մեր անձնական անգիտակցականը պայմանավորված է այն ընտանեկան արքետիպներով, որոնք եկել են կոլեկտիվ անգիտակցականից: Բախումներ կարող են տեղի ունենալ մեր անձնական անգիտակցականի և իրական կյանքի, իրականության միջև:

Անձնական անգիտակցականը բաղկացած է էգոկոմպլեքսներից: Յունգը կոմպլեքսը չի դիտում որպես լոկ բարդույթ: Դա վարքի որոշակի ձև է, որն ունի միջուկ, որը խորքային է և իրենից ներկայացնում է որոշակի արքետիպների զգացողություններ: Կոմպլեքսն ունի նաև արտաքին շերտ, այսինքն՝ մեր վարքի ձևերը, մտքերը, զգացմունքները, հիշողությունները, որոնք կարող են գիտակցվել: Իսկ միջուկը շատ խորքային է և այն դժվար է գիտակցել: Սակայն ինչքան մենք գիտակցում ենք մեր արտաքին վարքի ձևերը, այնքան ավելի լավ ենք ճանաչում մեր միջուկը:

Միջուկը կարող է շատ հզոր լինել և մեր հոգեկան բոլոր վիճակները ձգել դեպի իրեն: Օր.՝ երբ մարդու մոտ շատ ուժեղ է տիրելու, իշխելու արքետիպը և այն շատ մեծ տեղ է գրավում անձնական անգիտակցականում, մարդն սկսում է անել ամեն ինչ՝ իր այդ արքետիպը իրականացնելու և այդպիսով կյանքից բավականություն ստանալու համար: Այստեղ, կարելի է ասել, մարդու մեջ ձեւավորվում է նոր, երկրորդ անձը: Երբ մի բարդույթ գերիշխում է անձնական անգիտակցականում, այն դառնում է էգոյի բովանդակություն:

Յունգը հատուկ առանձնացնում է մոր բարդույթը, երբ մարդը իր բոլոր փոխհարաբերություններում փնտրում է մորը: Ընդհանրապես, կնոջ արքետիպը իր մեջ ներառում է ոչ միայն մոր, այլև սիրուհու, ընկերուհու, քրոջ և այլ դերեր, այսինքն՝ կնոջ բոլոր տեսակները: Կախված նրանից, թե ինչ կին է մեզ իրականում հանդիպում, մեր մեջ որոշակի արքետիպ է ամրանում, այսինքն՝ զարգանում է կնոջ արքետիպի ինչ-որ մի կողմը:

Գոյություն ունի նաև հոր՝ տղամարդու արքետիպ, որի մեջ է մտնում տղամարդու բոլոր տեսակները: Կան նաև խառը արքետիպներ, օր.՝ թագավորի արքետիպը իր մեջ ներառում է հերոսի և իմաստունի գաղափարներ:

Կան մի քանի արքետիպներ, որոնք ավելի կառուցվածքային են՝ ունեն որոշակի կառուցվածք, անջատվում են մյուսներից և կազմում են մեր անձի կառուցվածքը:

Սրանք մեր հոգեկանի մակարդակներն են:

Գիտակցականի վերին շերտում գտնվում է մի հատված, որը Յունգը անվանել է պերսոնա՝ մարդ, որը իր վրա կրում է որոշակի դերեր (Ֆրեյդի մոտ՝ գեր-ես):

Էգոն գիտակցականի և անձնական անգիտակցականի արանքում է, հանդես է գալիս որպես այդ երկուսի միջնորդ:

Էգոյի այն կողմը, որը մենք չենք ընդունում, մենք տանում ենք դեպի մեր անձնական անգիտակցականի վերին մաս՝ մեր ստվերը (Ֆրեյդի մոտ՝ իդ): Ստվերը մեր մանկական կողմն է, ֆանտազիաների, երեւակայությունների աղբյուրը: Ինչքան էգոն ժխտում է ստվերը, այնքանով էգոն հավասարակշիռ չի լինում: Եթե ստվերը դուրս մղվի, կխախտվի անգիտակցականի և էգոյի բալանսը: Եթե այս բոլոր մակարդակների փոխհարաբերությունները կայուն, հավասարակշիռ չլինեն, պերսոնան չի թույլատրի ստվերի դրսևորումները:

Անիման դա կնոջ պատկերացնում է տղամարդու մոտ, անիմուսը՝ տղամարդու պատկերացումը կնոջ մոտ: Այլ կերպ ասած՝ անիման կինն է տղամարդու մեջ, իսկ անիմուսը՝ տղամարդը կնոջ մեջ: Օր.՝ տղամարդը միշտ փնտրում է այն կնոջը, որն իր անիման է: Եթե նրա մեջ գերիշխում է մոր արքետիպը, նա կընտրի մորը նման կին:

Ամենակենտրոնական արքետիպը մեր ինքնությունն է, մեր էության կենտրոնն է, որը գտնվում է կոլեկտիվ անգիտակցականի և անձնական անգիտակցականի սահմանագծին:

Սոցիալական կյանքում մենք ձգտում ենք ցույց տալ մեր պերսոնան, իսկ մեր հոգեկանում մենք ուղղված ենք դեպի մեր ինքնության բացահայտումը: Մեր ինքնության արքետիպի բարձրագույն սիմվոլն Աստվածն է: Ինքնությանը հասնելը տեղի է ունենում մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Յունգը ասում է, որ մարդկանց միջին տարիքի կրիզիսը կապված է ինքնության ճանաչման ձգտման հետ, այսինքն՝ գալիս է մի պահ, երբ մարդ ոչ թե արդեն առաջ է նայում, դեպի ապագան, ինչպես, օր.՝ դեռահասները, այլ փորձում է պարզել՝ որտեղից է նա գալիս, ինչ առաքելություն նա ունի այս կյանքում և այլն: Ըստ Յունգի՝ մարդն ապրում է երկու ծնունդ՝ առաջինը մեր ֆիզիկական ծնունդն է, իսկ երկրորդը՝ միջին տարիքում, հոգևոր ծնունդը:

Յունգը առանձնացնում է նաև 4 հոգեկան ֆունկցիաներ, որոնք զույգեր են կազմում:
Դրանք են

1. մտածողություն եւ զգացմունք, որոնք Յունգը համարում էր ռացիոնալ ֆունկցիաներ

2. զգայություն եւ ինտուիցիա` իռացիոնալ ֆունկցիաներ:

Ինչո՞ւ են սրանք կազմում զույգեր: Զգայությունը և ինտուցիան ընկալման երեւույթներ են, իսկ մտածողության և զգացմունք զույգի միջոցով մենք այդ ընկալածը գնահատում ենք: Մտածողությունը որոշում է` ընկալումը ճիշտ է, թե սխալ, իսկ զգացմունքները որոշում են` մեզ դուր է գալիս թե ոչ, ընդունելի մեզ համար, թե անընդունելի և այլն: Յունգը ասում է, որ ըստ այն բանի, թե մարդու մոտ որ ֆունկցիան է գերակշռում, նա դասվում է այս կամ այն տիպին` զգացմունքային, ինտուիտիվ, զգայական, մտածող տիպ: Սակայն եթե գերակշռում է այս կամ այն ֆունկցիան, նշանակում է` ճնշվել է դրա հակառակ բևեռը: Զգայական տիպը, օրինակ, կենտրոնացած է զգայական ազդակների վրա, այսինքն` մինչև չտեսվի, չլսի, չի հավատա, չի ընկալի, իսկ ինտուիտիվ տիպը առանց տեսնելու որոշակի ենթադրություններ է անում:

Այսինքն՝ ինչքան զարգացած է զգայությունը, նշանակում է այնքան ճնշված է ինտուիցիան: Իսկ զգացմունքների զարգացման դեպքում չի զարգանում մտածողությունը:

Յունգը առանձնացնում է տրանսցենդենտալ ֆունկցիան, որի շնորհիվ ֆունկցիաների հակասությունները միաձուլվում են: Յունգը ասում է, որ միայն օգտագործելով բոլոր չորս ֆունկցիաները, մենք կարող ենք հասնել մեր ինքնությանը, ինչի շնորհիվ ինդիվիդուացիան (ճանապարհը դեպի ինքություն) դառնում է հնարավոր:

Յունգը նշում է, որ արեւմտյան մարդկանց բնորոշ են մտածողությունը և զգացմունքը, իսկ արևելյանին` ինտուիցիան եւ զգայությունը:

Յունգը ըստ այս 4 հոգեկան ֆունկցիաների եւ 2 դիրքորոշումների (ինտրավերսիա և էքստրավերսիա) առանձնացնում է 8 տիպ`

1. էքստրավերտ մտածող

2. էքստրավերտ զգայական

3. էքստրավերտ զգացմունքային

4. էքստրավերտ ինտուիտիվ

5. ինտրավերտ մտածող

6. ինտրավերտ զգայական

7. ինտրավերտ զգացմունքային

8. ինտրավերտ ինտուիտիվ

Յունգը էգոյի զարգացումը տեսնում է սպիրալաձև` մարդ անընդհատ վերադառնում է նույն խնդիրներին, սակայն ամեն հաջորդ անգամ նա մի մակարդակ ավելի բարձր է: Այս սպիրալի վրա մեկ պտույտի ժամանակ մարդն անցնում է 4 փուլեր`

1. Առաջին փուլում մեր էգոն դեռ անջատված չի կոլեկտիվ անգիտակցականից, և այս փուլը Յունգը անվանել է միստիկ փուլ: 

2. Երկրորդ փուլը մատրիարխատի փուլն է, երբ մարդու հոգեկանում մշակվում է կանացի սկիզբը` զգացմունքայնությունը, քնքշությունը, պաշտպանվածություն (այստեղ կարելի է զուգահեռներ անցկացնել Ֆրեյդի` մինչև Էդիպյան բարդույթի տարիքի հետ)

3. Երրորդ փուլը պատրիարխատն է, որը կապված է լոգոսի գաղափարի հետ, երբ մարդու մոտ սկսվում է մշակվել տղամարդու սկիզնը` ռացիոնալությունը, պարտաճանաչությունը, դիսցիպլինան:

4. Եվ վերջին փուլը ինտեգրացիայի փուլն է` կանացի սկզբի և տղամարդու սկզբի:

Այս փուլերը կրկնվում են սպիրալի ամեն պտույտի ժամանակ, բայց ամեն անգամ ավելի բարձր մակարդակի վրա: