Ակնեի բուժման բազմաթիվ միջոցների մեջ հեշտ է խճճվելը, սխալ գործելն ու նույնիսկ իրավիճակն ավելի բարդացնելը:
Ահա ամենահաճախ հանդիպող սխալներից մի քանիսը.
1. Ակնեի բուժման միջոցը բավարար երկար չօգտագործելը
Մաշկը դանդաղ է պատասխանում բուժմանը: Եթե նույնիսկ ակնեն արագ է առաջացել, ժամանակ է պահանջվում բուժման համար, սովորաբար 6-12 շաբաթ:
Որոշ դեպքերում բուժումը սկսելուց հետո մոտ երկու շաբաթվա ընթացքում մաշկը կարող է նույնիսկ ավելի գրգռված թվալ:
2. Միանգամից չափացանզ շատ միջոցներ օգտագործելը
Մարդիկ սովորաբար նորանոր միջոցներ են ավելացնում , երբ բուժման առաջին մի քանի օրը արդյունք չեն ստանում:
Սակայն հիշեք,ինքնաբուժությամբ կարող եք վնասել մաշկը` կորյակները ավելի մեծ դարձնել, պիգմենտավորում ու սպիեր առաջացնել:
3. Չափից շատ մաքրելը
Մաշկը շերտազատելը իրականում ավելի է վատացնում իրավիճակը, քանի որ խախտում է մաշկի պաշտպանիչ շերտն ու գրգռում այն:
Պետք է պարզապես լվալ մաշկը չգրգռող բալանսավորված pH-ով օճառներով` բորբոքումը նվազեցնելու համար:
4.Մաշկի խնամքի սխալ միջոցներ ընտրելը` կոշտ մաքրող նյութերը, ալկալիական օճառները, ալկոհոլային հիմքով խնամքի միջոցները կարող են ծանրացնել իրավիճակը: Լավ կլինի ընտրեք ոչ կոմեդոգեն, ակնեի հակված մաշկի համար միջոցներ: Ոչ կոմեդոգեն միջոցները չեն պարունակում նյութեր, որոնք խցանում են ծակոտիները:
Կոսմետիկ միջոցներում հանդիպող կոմեդոգեն նյութերն են` իզոպրոպիլ պալմիտատը, իզոպրոպիլ միրիստատը, բութիլ ստեարատը, իզոպրոպիլ իզոտեարատը, դեցիլ օլեատը, իզոտեարիլ նեոպենտանատը, իզոցետիլ ստերարտը, միրիստիլ միրիստատը, կակաոյի յուղը, ացետիլացված լանոլինը, D և C կարմիր ներկերը, յուղերը:
5. Կորյակները սեղմելը
Կորյակները սեղմելն ու պոկելը երկարացնում է բուժման ժամանակն ու մեծացնում սպիերի առաջացման հավանականությունը: Ինֆեկցիան տարածվում է մաշկում ` հանգեցնելով այտուցի ու կարմրության:
6. Մաշկաբանին չդիմելը
Պետք է դիմել մաշկաբանի երբ ակնեն սկսում է ազդել ինքնագնահատակնին, դառնում է ցավոտ, սպիերի առաջացման պատճառ է դառնում կամ հասանելի միջոցներով բուժումն անարդյունավետ է: Մաշկաբաներն ակնեի դեմ պայքարելու ավելի շատ զենքեր ունեն:
7. Նշանակված դեղի թերօգտագործում կամ չարաշահում
Դեղի գերօգտանգործումը չի նպաստի բուժման արագացմանը, պարզապես մաշկի գրգռման ու չորության պատճառ կդառնա: Հաջողության գաղտնիքը կայունությունն է, շատերը 2 շաբաթ անց կորցնում են մոտիվացիան ու դադարացնում կամ ավելի հազվադեպ դարձնում դեղերի օգտագործումը:
8. Ակնեի անհետացումից անմիջապես հետո բուժումը դադարեցնելը
Դեղերի օգտագործումը լավ կլինի կտրուկ չդադարեցնել այլ պարզապես աստիճանաբար կրճատել: Օրինակ, եթե օգտագործում էիք օրը երկու անգամ, անցեք օրը 1 անգամին, հետո օգտագործեք դեղը օրը մեջ, որից հետո շաբաթը երկու անգամ, և դադարեցրեք:
Մաշկը կորյակներից զերծ պահելու համար մարդկանց հիմնականում անհրաժեշտ է լինում շարունակել ակնեի դեմ գոնե մեկ միջոցի օգագործումը:
Աղբյուրը՝ Doctors.am