Քանի որ մեղրը կարող է հեշտորեն թափանցել մաշկի ծակոտիների մեջ, նույնիսկ կոսմետիկ նպատակներով արտաքին օգտսւգործման դեպքում մեղրը ոչ միայն դրականորեն է ազդում մաշկի վրա, այլևնրա բուժիչ բաղադրատարրերը ներծծվում են ողջ օրգանիզմում:       
       
Հալեցնել 50 գ սերուցքային մարգարինը և 10 գ մոմը: Անընդհատ խառնելով՝ ավելացնել 1 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ, 1 թեյի    գդալ А վիտամինի յուդային լուծույթ U 10-ական գրամ հաղարջի, եղինջի, գայլուկի, արոսիի տերևների, մաղադանոսի, վարդի   թերթիկների թուրմը (այդ բոլորի վրա եռացրսւծ ջուր լցնել և թրմել 30 րոպե):       
       
Ստացված քսուքը դիմակի նման տարածեք դեմքի մաշկին:   
Կուրսը՝ 10 դիմակ, որը պետք    է դնել օրումեջ:       
       
Վարունգի դիմակ   
       
1 ճաշի գդալ վարունգի հյութին ավելացնել 1 ճաշի գդալ թանձր սերուցք և 1/2 ճաշի գդալ մեղր: Լավ խառնել և քսել դեմքին: 15-20 րոպեից լվացվել սառը ջրով:   
       
   
Երիտասարդացնող    հեղուկ քսուք   
       
3 կիտրոնի կեղևը մանրացնել, լցնել թերմոսի մեջ, ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 6-7 ժամ, հետո քամել, ավելացնել 1 թեյի գդալ մեղր և ձեթ, 3 կիտրոնի հյութ, 2 ճաշի գդալ սերուցք կամ կաթ, 3 ճաշի գդալ ցանկացած լոսյոն և 100 մլ վարդի կամ հասմիկի թերթիկների թուրմ:   
Քսուքն օգտագործել քնելուց 1,5-2 ժամ    առաջ, ընդ որում, քսելուց 1 ժամ անց քսուքի ավելորդ քանակությունը մաքրել կոսմետիկական անձեռոցիկով:   
       
Ձվից պատրաստված դիմակ       
       
1 ձվի դեղնուցը տրորել 1 թեյի գդալ մասուրի յուղով և 1/2 թեյի գդալ մեղրով, ավելացնել 10-ական կաթիլ A և Е վիտամինների յոդային լուծույթ, խառնել, քսել դեմքին ու պարանոցին: 20 րոպե անց լվացվել:   

Դիմակ դեմքի պիգմենտային հետքերի դեմ   
       
Մաղադասոսի հիմքով պատրաստվող դիմակները հատկապես օգտակար են 40-ն անց կանանց, երբ բացի այն, որ նրանց դեմքի մաշկի վրա պիգմենտային հետքեր են առաջանում, այն կորցնում է նաև իր    առաձգականությունը:       
       
- 50 գ մաղադանոսի վրա լցնել 0,5 լ օղի,     դնել մութ տեղում որոշ ժամանակ և քամել: Պատրաստի լոսյոնը պահել սառնարանում: Այս լոսյոնով դեմքը մսւքրել    ամեն օր՝ առավոտյան և երեկոյան:   
       
- 1 ճաշի գդալ մանրացրսւծ մաղադանոսի տերևները խառնել նույն քանակությամբ մեղրի հետ և դնել դեմքին: Թողնել 40 րոպե և լվանսւլ: Դիմակը վերացնում է պիգմենտային հետքերը և պահպանում մաշկի տոնոաը:       
       
- Մաղադանոսի հյութը խառնել հավասսւր քանակությամբ թթվսւծ կաթի (պրոստոկվսւշսւ) (յուղոտ մաշկի դեպքում) կամ էլ՝ թթվասերի (չոր մաշկի դեպքում) հետ: Դիմակը դեմքին թողնել 15 րոպե
և լվանալ տաք ջրով: Դիմակը օգտակար է կնճռոտ, թորշոմած և պիգմենտային խալերով ծածկված մաշկի համար:   
       
- Մաղադանոսից պատրաստված թանձր թուրմը խառնել հավասար քանակությամբ կիտրոնի թարմ հյութին: Այս միջոցը օգտակար է մուգ պիգմենտային հետքերի առկայության դեպքում: Ամեն օր՝ առավոտյան և երեկոյան դեմքը մաքրել այս թուրմով:   
       
- Մաղադանոսի հյութը սառեցնել սառույցի պատրաստման համար նախատեսված կաղապար ներում: Առավոտյան դեմքը մաքրել սսւռցահյութով և այդպես թողնել 15-20 րոպե: Այնուհետև դեմքը լվանալ տաք ջրով և քսել սնուցող քսուք:
Այս միջոցը արտակարգ սպիտակեցնում և թարմացնում է մաշկը:

 

 

Աղբյուրը` doctors.am