Սխալ է կարծել թե ձմռանը մաշկը խոնավության     կարիք չի զգում: Միշտ հակառակը: Երբ մենք ցուրտ դրսից մտնում ենք տուն, տաքի և սառի հակադրությունը հաղթահարելու համար բջիջները զգալի քանակությամբ խոնավաթյուն են ծախսում: Նշանակում է՝ մաշկը մշտապես պետք է խոնավեցնել՝ օգտագործել    խոնավացուցիչ բաղադրիչներով քսուքներ:   
       
Այդ սուր-հիդրատանտներն անհրաժեշտ են բոլոր տեսակների մաշկերին. յուղոտ մաշկը խոնավությւսն պակաս այնքան չունի, որքան չոր մաշկը: Եթե ջերմաչափը ցույց է տալիս գրոյից ցածր ջերմաստիճան, խոնավացնող քսուքը դեմքին պետք է քսել տնից դուրս գալուց ոչ ուշ,   
քան կես ժամ առաջ: Այլապես կարող է    առաջանալ հակառակ երևույթը. ձեր դեմքը կարող է, թեփոտվել կամ ծածկվել բծերով: Դա ալերգիկ երևույթ չէ. պարզապես     քսուքի խոնավեցնող բաղադրիչը ցուրտ  փողոցում սառչում է, և այդ դեպքում մաշկի վրա նրա ներգործությունը կարող է ոչ թե օգուտ, այլ վնաս բերել:   
       
Ձմռանը պարտադիր կարգով պետք է խոնավեցնող հիմքի վրա բարակ շերտով    քսել յուղոտ սնուցող քսուք կամ դեկորատիվ որևէ երանգ: Դա մաշկը հուսալիորեն    պաշտպանում է սառը քամուց, ձյունից, ցրտից: Եթե դուք գերադասում եք քսուքը,    ապա թողեք, որ այն լավ ներծծվի, մնացորդները հեռացրեք անձեռոցիկով և որպեսզի մաշկը չփայլի, թեթև դիմափոշի   
արեք:       
       
Տոնային քսուք-դիմափոշի օգւոագործելու կանոնները նույնն են. տնից    դուրս գալուց 20-30 րոպե առաջ դեմքը պատեք խոնավեցնող քսուքով, իսկ հետո դիմահարդարման սպունգի օգնությամբ քսեք պաշտպանիչ երանգը: Փնտրեք հայտնի ընկերությունների տոնային քսուքները, որոնց բաղադրությունն առավելագույնս մոտեցված է «յուղը՝ ջրի մեջ» էմուլսիային: Դրանք ապահովում են մշտական թեթև պիլլինգ (մաշկի մաքրում), մաշկի մեռած մասերը հեռացնում են ոչ թե մեխանիկական ճանապարհով, այլ աննկատ լուծում են դրանք: Երեկոյան հեռացնելով երանգ պաշտպանությունը՝ դուք միաժամանակ մաքրում եք մաշկը:       
       
Ճիշտ չէ մտածել, թե ամռանը մաշկը պետք է ավելի հաճախ մաքրել, քան ձմռւսնը: Ընդհակառւսկը, շոգին մենք ավելի շատ ենք քրտնում, և խոնավությունը, դուրս գալով       
ծակոտիներից, լավ    մաքրում է մաշկը:       
Ցրտերն սկսվելուն    պես ճարպային գեղձերն աշխատում են ավելի ինտենսիվ՝       
կատարելով պաշտպանական ֆունկցիա, ուստի և արտազատում են ավելի շատ մաշկային ճարպ՝ սեբիա:   
   
Քրտնագեղձերի դերը, ընդհակսաակը,    նվազում է: Եթե մաշկը (հատկապես ճարպոտ) կանոնավորապես չմաքրվի, կարող էառաջանալ գեղձերի խցանում, և որպես    հետևանք՝ մաշկի անհւսրթություն, պալարներ ու մանր փոսեր:   
       
ճարպոտ մաշկի դեպքում չպետք է չարաշահել սպիրտ պարունակող լոսյոնները, հակառակ դեպքում մաշկը բոլորովին կդադարի նորմալ աշխատել, և ճարպագեղձերն ավելի շատ ճարպ կարտադրեն: Նման իրավիճակում լավագույն միջոցը բնական հիմքով մաքրող լոսյոնն է, որը նորմալեցնում է ճարպագեղձերի աշխատանքը:       
       
Եվ, վերջապես, ձմռան սկզբին հարկավոր է զբաղվել պիգմենտային բծերով, որոնք հւսյտնվում    են մաշկին ամառւսյին արձակուրդներից հետո: Չշտապեք դրանք ինքնուրույն հեռացնել:       
Անպայման խորհրդակցեք բժիշկ-մաշկաբանի հետ. որոշ դեպքերում պիգմենտային բծերի հայտնվելը կարող է լուրջ հիվանդություն սկսվելու     նշան փնել: Իսկ հաջորդ ամառ հետևեցեք    խորհրդին. արևահարվեք միայն դեմքի հատուկ քսուքներով ու լոսյոններով, որոնց բաղադրության մեջ կա արևապաշտպան ֆիլտր: Եթե դուք ամեն    տարի արձակուրդն անցկացնում եք ծովափին և չեք օգտվում արևապաշտպան ֆիլտրերով օժտված կոսմետիկայից, դուք վտանգի եք ենթարկում ձեր մաշկը. 35-40 տարեկանում այն անխուսափելիորեն կծածկվի պիգմենտային բծերով:    

 

 

Աղբյուրը` doctors.am