Քթըմպանային նշիկի գերաճն առաջատար տեղ է զբաղեցնում ԼՕՌ մասնագետներին դիմելության մեջ:

Ադենոիդներն ավելի հաճախ հանդիպում են մանկական հասակում, երբ դիմային գանգի ոսկրերը շարունակում են աճել` ձեռք բերելով մեծահասակին բնորոշ կոնֆիգուրացիա և ձևավորվում է ատամնաշարը: Հանդիպում են, իհարկե, նաև մեծահասակների շրջանում:

Ադենոիդները կարող են դառնալ քթային շնչառության կայուն խանգարման, քթի և հարքթային ծոցերի լորձաթաղանթի կանգային պրոցեսների, ինչպես նաև կայուն ռինիտների և միջին ականջաբորբերի պատճառ:

Ախտանշաններն են՝

  • քթային դժվարաշնչություն,
  • խրոնիկական ռինիտ,
  • լսողության վատթարացում
  • հաճախակի գլխացավեր,
  • տրամադրության և ախորժակի անկում...


Բուժումը

Ադենոիդ հյուսվածքի գերաճով տառապող հիվանդների քթային շնչառության վերականգնման հիմնական եղանակը վիրաբուժականն է (երբեմն կիրառվում է նաև դեղորայքային բուժում):

Ժամանակին կատարված ադենոտոմիան (գերաճի հեռացման վիրահատությունը) կանխում է քթի և հարքթային ծոցերի հիվանդությունների և դիմածնոտային ապարատի անկանոնությունների (ստոմատիտ, գինգիվիտ, կարիես և կծվածքի խանգարում) զարգացումը:


Բժիշկ Արայիկ Ղարիբյանի էջը Doctors.am-ում
Սկզբնաղբյուրը՝ Doctors.am
22 մարտի, 2017