«ՖՈՐՄԵԴ»-ը ստեղծվել է՝ միավորելու բարձրորակ սպասարկումը և ապրանքատեսակները, օպերատիվությունը և հուսալիությունը ամեն հարցում, ինովացիոն լուծումները՝ դասընթացների և վաճառքի բնագավառում։ Մենք համոզված ենք, որ մեր երիտասարդ թիմը շատ կարճ ժամանակահատվածում կկարողանա դառնալ  կոսմետոլոգների և բժիշկների անփոխարինելի գործընկերը Հայաստանում։

Doctors.am-ը զրուցել է «ՖՈՐՄԵԴ» ընկերության հիմնադիր Լևոն Սիմոնյանի հետ:

Պարոն Սիմոնյան, որո՞նք են «ՖՈՐՄԵԴ» ընկերության հիմնական նպատակները, և ի՞նչ լուծումներ եք առաջարկում Հայաստանի շուկայում։ 

Էսթետիկ բժշկության և դերմատոլոգիայի ոլորտն աշխարհում արագ զարգացող բնագավառներից մեկն է և արդեն բավարար ժամանակ հանդիսանում է պարտադիր բաղադրիչ մաշկի առողջության պահպանման և տարիքային խնդիրների լուծման հարցում։ Մեր նպատակն է Հայաստանի շուկայում հասանելի դարձնել բոլոր նորարար և որակավորված նյութերը, ինչպես նաև ստեղծել որակյալ հարթակ դասընթացների համար։

«ՖՈՐՄԵԴ» ընկերությունն ընդամենը ամիսներ առաջ է բացվել, բայց արդեն հասցրել է պայմանագրեր կքնել մի շարք միջազգային հեղինակավոր ընկերությունների հետ: Այս պահին ո՞ւմ հետ եք համագործակցում:

Մեր ընկերությունը հանդիսանում է Professional Derma SA շվեյցարական ընկերության բացառիկ դիստրիբյուտորը Հայաստանում, որն արտադրում է Jalupro®, Jalupro HMW® բիոռեվիտալիզացիայի համար նախատեսված նյութերը:

Մենք հանդիսանում ենք նաեւ ամերիկյան ABG LAB ընկերության պաշտոնական ներկայացուցիչը, որի արտադրանքը հայտնի է աշխարհում՝  Meso-Xanthin F199™, Meso-Wharton P199™, MesoSculpt C71™ եւ MesoEye C71™ ապրանքանիշերով:

Այս պահին բանակցություններ են ընթանում ևս մի քանի խոշոր արտադրողների հետ։ 

Առաջիկայում ի՞նչ նորություններ սպասենք «ՖՈՐՄԵԴ»-ից:

Մոտ ապագայում Հայաստանում կներկայացնենք ևս երկու աշխարհահռչակ բրենդների լայն տեսականին, որի մասին առանձին կտեղեկացնենք մեր հաճախորդերին։ Շատ շուտով 4med.am կայքում կտեղադրենք դասընթացների ժամանակացույցը և մասնակցության պայմանները։ Դասընթացներն անցկացվելու են ինչպես արտասահմանից ժամանած, այնպես էլ հայաստանյան հեղինակավոր և բարձր որակավորում ունեցող մասնագետների մասնակցությամբ: Նշեմ, որ մեր հաճախորդներին կընձեռնվեն դասընթացներին մասնակցելու բացառիկ պայմաններ։  Ներկա պահին մեր հաճախորդներին առաջարկում ենք բացառիկ պայման՝ ԱՆՎՃԱՐ մասնակցելու մարտի 27-ին  Կիևում կայանալիք կոնգրեսին։ Մանրամասների համար կարող եք դիմել մեր գրասենյակ։ 

Ո՞րն է «ՖՈՐՄԵԴ»-ի հաջողության գրավականը։

Մեզ համար առաջնային է պրոֆեսիոնալ թիմը՝ ինչպես կիրառական մասով, այնպես էլ վաճառքի և մարքեթինգի բնագավառերում: Մեզ հաջողվել է սկզբնական փուլում արդեն իսկ միավորել լավագույն մասնագետներին մի գաղափարի շուրջ, որը կոչվում է «ՖՈՐՄԵԴ»:

Պակաս առաջնային չէ նաև մեր կողմից ներկայացված ապրանքների ընտրությունը։ Մենք շատ խստապահանջ ենք ներկայացվող ապրանքների հարցում։ Շատ առաջարկներ ենք ստանում տարբեր արտադրողների կողմից, բայց միշտ չէ, որ նրանց առաջարկած ապրանքները և նյութերը համապատասխանում եմ մեր պահանջներին։ «ՖՈՐՄԵԴ» ընկերությունը տարբեր ձևաչափերով իր մասնակցությունն է ապահովում միջազգային տարբեր կոնգրեսներին և ցուցահանդեսներին, ինչպես նաև ակտիվ կապի մեջ է միջազգային մակարդակի մասնագետների հետ, ինչը մեզ օգնում է ներկայացվող ապրանքների ընտրության հարցում։ 

Ի՞նչ խնդիրներ եք տեսնում Հայաստանի շուկայում և ինչ լուծումներ եք առաջարկում Ձեր կողմից։

Մեզ մտահոգող խնդիրները հիմնականում մի քանիսն են:

Գաղտնիք չէ, որ, թե՛ հայկական, թե՛ միջազգային շուկայում գոյություն ունեն ապրանքների ձեռք բերման տարբեր աղբյուրներ, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են արտադրողների կողմից ներկայացված պահանջներին։ Դեպքերը հիմնականում մի քանիսն են՝ կեղծված ապրանքներ, կամ ապրանքներ, որոնք տեղափոխվում են և պահպանվում են ոչ նորմատիվային պայմաններում, ինչը հանգեցնում է բազմաթիվ խնդիրների։ Հաշվի առնելով, որ բժշկության ոլորտում շատ կարևոր է վստահությունը և մասնագետի հեղինակությունը, հորդորում ենք նյութերը ձեռք բերել միայն պաշտոնական ներկայացուցիչներից: Մեր ընկերությունը ապահովում է տեղափոխման և պահպանման բոլոր պահանջները։ 

«ՖՈՐՄԵԴ»-ն արդեն դիմել է որոշ քայլերի, որպեսզի պաշտպանի իր հաճախորդներին կեղծիքից և անորակ ապրանքներից: Քայլերից մեկը հատուկ պաշտպանիչ հոլոգրաման է, որն առկա է մեր բոլոր ապրանքների վրա, նաեւ՝ պիտակ, որի վրա հայերենով գրված է նյութերի բաղադրությունն ու այլ ինֆորմացիա:

Բացի այդ, օրինական ճանապարհով ներկրված բոլոր ապրանքների վրա փակցվում է հարկային դրոշմանիշ, որը համարակալված է, և դրանով կարելի է հասկանալ, որ տվյալ ապրանքը կեղծ չէ: Ինչպես նաև մեր կողմից ներկայացված բոլոր ապրանքներն ունեն մաքսային միության համապատասխանության արտոնագիր։

Եվս մեկ խնդիր, որը նույնպես շատ է մեզ մտահոգում, մասնագետների որակավորումն է: Հայաստանում, ցավոք, քիչ չեն դեպքերը, երբ պրոցեդուրաներն իրականացվում են բժշկական համապատասխան որակավորում չունեցող անձանց կողմից, ինչը կարող է հանգեցնել ծայրահեղ ծանր հետևանքների։ Այս խնդրի լուծման նպատակով ևս մենք կազմակերպելու ենք բազմաթիվ միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան մասնագետներին համալրել իրենց գիտելիքները՝ ծանոթանալ նոր մոտեցումներին և մասնակցել պրակտիկ դասընթացներին։

Հաշվի առնելով ոլորտում առկա բացերը, էսթետիկ բժշկության և դերմատոլոգիայի զարգացման միջազգային տեմպերը, «ՖՈՐՄԵԴ»-ը պատասխանատվություն է ստանձնել դառնալ Հայաստանում մասնագետների հուսալի գործընկեր։