ՖՈՐՄԵԴ

Ազատության պող. 27, «Երազ» Բիզնես Կենտրոն, գր. 803, Երևան, 0014, Հայաստան
Հասցե
+374 60 38 80 80
+374 44 80 38 80
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ
www.4med.am
Վեբ կայք

Ի դեմս «Ֆորմեդ» ընկերության, Հայաստանում արդեն իսկ հասանելի է միջազգային ստանդարտներին համապատասախանող և լայն ճանաչում ունեցող արտադրողների կողմից ներկայացված արդի, էֆեկտիվ և անվտանգ մաշկային ֆիլլերների լայն տեսականի, այդ թվում՝ Jalupro®, Jalupro HMW®, Meso-Wharton P199™, Meso-Xanthin F199™, MesoSculpt C71™ և MesoEye C71™։

Համոզված ենք, որ մեր կողմից առաջարկվող նյութերի բարձր որակը և անվտանգությունը անտարբեր չի թողնի որակավորված մասնագետներին։

2018 թվականին հիմնադրված ընկերությունը իր շուրջ է հավաքել կոսմետոլոգիայի և էսթետիկ բժշկության ոլորտների լավագույն մասնագետներին, ովքեր ունեն մեծ պրակտիկա և բազմամյա աշխատանքային փորձ։

Նշենք, որ մենք համագործակցում ենք էսթետիկական բժշկական հաստատություների և սույն ոլորտի փորձառու մասնագետների հետ, ինչպես նաև կազմակերպում ենք դասընթացներ, որոնք անցակցվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում հայտնի բարձրակարգ մասնագետների կողմից։

Մեր առաքելությունը

1․ Անվտանգություն, արդյունավետություն և բարձրորակ մասնագիտական ծառայութունների մատուցում

Ինչպես հայտնի է, բուժգործողության հաջող անցկացումը կախված է ոչ միայն որակյալ նյութերից, այլ նաև բժիշկի մասնագիտական հմտություններից: Այդ իսկ պատճարով մենք կարևորում ենք նորագույն արդի ապրանքների ներկայացումը, հմտությունների անդադար զարգացումը և որոկավորված մասնագետների կողմից անցկացվող դասընթացները: Բժշիկների ուսուցումը մեզ համար հաճախորդների հետ համագործակցության հիմնական գրավականն է։

Իհարկե, մեր գործում մենք առաջնորդվում ենք նաև տվյալ բնագավառի անվանի և հայտի բժիշկների խորհրդակցությամբ։ Առաջատար պրակտիկայի հետ մեկտեղ մենք շատ ենք կարևորում նաև բժշկական արձանագրությունների և դիսցիպլինայի դերը։

Մեր ընկերությունը համագործակցում է համաշխարհային լավագույն արտադրողների հետ, որոնց արտադրանքը համապատասխանում է որակի և անվտանգության միջազգային բոլոր ստանդարտներին և նորմերին: Իսկ դա, անշուշտ, ապահովումում է յուրաքանչյուր բուժգործողության էֆեկտիվությունը և արդյունավետությունը:

2․ Առաջատար ուսուցման դերը

«Ֆորմեդ»-ը ծավալում է բավականին զարգացած ուսուցման ընթացակարգ: Մենք համագործակցում ենք միջազգային որակավորում ունեցող մասնագետների հետ, ովքեր անցկացվող սեմինարների ժամանակ կծանոթացնեն ձեզ նորագույն տեխնոլոգիաների, բուժման իննովացիոն մեթոդների և նյութերի, ինչպես նաև դրանց օգտագործման կարգի հետ: Դա, իհարկե, կնպաստի էֆեկտիվ արդյունքին հասնելուն՝ հաճախորդին գեղեցկություն և առողջություն պարգևելու գործում:

3․ Բիզնեսի օպտիմալացում

Բիզնես համագործակցության էֆեկտիվ մարքեթինգային ստրատեգիայի ստեղծում, ինչպես նաև տվյաների վերլուծություն՝ հաջողության հասնելու, հետագա զարգացման և առաջընթացի նպատակով։

Յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցում, ինչպես նաև աջակցման բացառիկ պրակտիկա և հմտությունների մշտական զարգացում՝ բարձրորակ էսթետիկ կոսմետոլոգիայի բժիշկներ ընտրելու նպատակով։

Ներկայացված նյութերի մշտական առկայութուն, ինչպես նաև դրանց մատակարարումը առավել կարճ ժամկետներում՝ պահպանելով բոլոր ստանդարտները և նորմատիվները: Մեր ընկերության հետ համագործակցումը կտա բժիշկներին և կոսմետոլոգներին հնարավորություն օգտվել համաշխարհային ճանաչում ունեցող արտադրողների կողմից տրամադրված արտոնություններից: Դրանցից են, օրինակ, միջազգային սեմինարներին և կոնֆերանսներին մասնակցելու հնարավորությունը:

Ի դեմս «Ֆորմեդ» ընկերության դուք կգտնեք հուսալի գործընկեր, որը կօգնի ձեզ լուծել ձեր առջև դրված առաջնային խնդիրները: Մենք առաջարկում ենք որակյալ ապրանքների մեծ տեսականի, ինչն ընտրության լայն հնարավություն է տալիս, իսկ ամենաարագ մատակարարումը կօգնի խնայել ձեր և հիվանդի ժամանակը: 

ԱՊՐԱՆՔԱՑԱՆԿ

Jalupro ®

Jalupro-ն ցուցված է մաշկի խոնավեցման մակարդակի ապահովման համար, ի շնորհիվ որի կնճիռները հարթեցվում և անհետանում են, վերանում է չորությունը, մաշկը դառնում է փափուկ և էլաստիկ և ստանում է բնական առողջ գույն: Նյութը կարող է օգտագործվել ոչ միայն դեմքի ուրվագծերի, այլ նաև ուսերի, պարանոցի, դեկոլտեի շրջանի, ծնկների և որովայնի շտկման նպատակով:

Jalupro HMW ®

Jalupro HMW-ն ցուցված է էսթետիկական հետևյալ թերությունները շտկելու համար՝ դեմքի և մարմնի ֆոտո և քրոնոծերացում (կնճիռներ, պտոզ և/կամ հյուսվածքների ձգության նվազեցում և այլն), ակնեից հետո մնացած սպիներ, ինչպես նաև կարող է օգտագործվել այլ էսթետիկական պրոցեդուրաների նախապատրաստման միջոց (քիմիական պիլինգ, լազերային թերապիա): Նյութը կարող է օգտագործվել ոչ միայն դեմքի ուրվագծերի, այլ նաև ուսերի, պարանոցի, դեկոլտեի շրջանի, ծնկների և որովայնի շտկման նպատակով: Բացի այդ, ի շնորհիվ հիալուրոնաթթվի՝ ֆիլլերը հիանալի խոնավեցնում է մաշկը, պաշտպանելով այն չորությունից:

Meso-Warton P199 ™

Meso-Warton P199-ը ցուցված է օգտագործել մաշկի ծերունական փոփոխությունների (կնճիռներ, ձգության կորուստ, դեմքի ուրվագծի դեֆորմացիա), պլաստիկ վիրահատությունների նախապատրաստական փուլում, հիպերպիգմենտացիայի և մաշկային ջրազրկման դեպքում, ինչպես նաև խորը պիլինգներից և տարբեր այրվածքներից վնասված մաշկի վերականգման ժամանակահատվածում:

Meso-Xanthin F199 ™

Meso-Xanthin F199-ը ցուցված է օգտագործել մաշկի ծերունական փոփոխությունների (կնճիռներ, ձգության կորուստ, դեմքի ուրվագծի դեֆորմացիա), պլաստիկ վիրահատությունների նախապատրաստական փուլում և մաշկի հետվիրահատական վերականգման ընթաղքում, հիպերպիգմենտացիայի և մաշկային ջրազրկման դեպքում, ինչպես նաև խորը պիլինգներից և տարբեր այրվածքներից վնասված մաշկի վերականգման ժամանակահատվածում:

MesoSculpt C71 ™

MesoSculpt C71-ը ցուցված է օգտագործել դեմքի միջին և ստորին հատվածներում տարիքային ճարպային կուտակումների դեպքում, ինչը հանգեցնում է երիտասարդ ուրվագծերի կորստի:

MesoEye C71 ™

MesoEye C71-ը ցուցված է օգտագործել աչքերի տակ սև շրջանակների և մանր կնճիռների առկայության, մաշկի ձգողության նվազեցման, ինչպես նաև բլեֆորապլաստիկայից հետո աչքերի շուրջ ընկած հատվածի վերականգնման դեպքում: