1,5-2 տարեկան երեխայի սննդակարգը պարունակում է բազմաթիվ մրգեր և բանջարեղեններ, փոքրիկը ուտում է ոչ միայն եփված և տրորված սնունդ, այլև նրա սննդակարգում ներառված են նաև տարատեսակ աղցաններ, ինչպես մանկական աղցանը ճակնդեղից, չորամրգերից և այլն:

1,5 տարեկանից հետո երեխան պետք է օրական 4 անգամ սնվի, իսկ երեխայի օրաբաժին սնունդը պետք է հետևյալ կերպ բաշխվի.

Նախաճաշ-25 %
Ճաշ- 30-35 %
Հետճաշիկ- 15-20 %
Ընթրիք-25 %

1,5-2 տարեկան երեխայի նախաճաշը պետք է լինի սննդարար, երեխային պետք է սովորեցնեք ճիշտ սնվել, ընդ որում  նախաճաշը պետք է ընդունի վերկացից հետո 1 ժամվա ընթացքում:  Դա կնպաստի նյութափոխանակությանը:

Ճաշը պետք է երկու ճաշատեսակից կազմված լինի` առաջինը բանջարեղենային ապուր, երկրորդը` մսով կամ ձկնեղենով ապուր:

Հետճաշիկը սովորաբար բաղկացած է թեթև սննդատեսակից, օրինակ, մրգային բլիթ:

Ընթրիքին նախընտրելի է մանկիկին տալ բանջարեղենային կերակուր և մի բաժակ կաթ:
1,5-2 տարեկան երեխայի սննդակարգում կիրառվում է նաև ձու, միրգ, հատապտուղ:


impoqrik.am