Գոյություն ունեն տարբեր կարծիքներ երեխաների սնվելու հետ կապված:  Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի գերադասելի է կերակրել նրանց այն ժամանակ, երբ իրենք սնվել են ուզում:

Այս հարցի ուսումնասիրությամբ զբաղվում էին ավստրալացի գիտնականները Քուինսլենդի տեխնոլոգիական համալսարանից: Պրոֆեսոր Լինն Դենիելսն իր խմբի հետ վերլուծեց 293 մայրերի տվյլաներ, որոնցում նրանք գրում էին մինչև երկու տարեկան երեխաների դաստիարակչաոճի մասին: 

14 ամիս անց գիտնականները կշռեցին երեխաներին ու հայտնաբերեցին, որ նրանք, ում կերակրել էին «ըստ պահանջի», ավելի քիչ էին կշռում: Ստացվում է, որ կերակրման նման տարբերակն օգնում է երեխային նորմալ քաշ  ունենալ ու հետագայում նաև` խուսափել ճարպակալումից:

Բացի այդ, գիտնականները հայտնաբերեցին, որ կարելի է սնունդն օգտագործել որպես երեխային հանգստացնելու միջոց: Իսկ ստիպել երեխային ուտել առհասարակ չի կարելի:

Պարզվում է, որ երեխաներն ունեն անհրաժեշտ սննդի քանակը վերահսկելու բնածին հատկություն, իսկ ստիպողաբար կերակրումը կարող է «փչացնել» այս մեխանիզմը: Նրանց մոտ, անկախ սովի զգացումից, ուտելու վատ սովորություն կառաջանա, որին կհետևի  ճարպակալումը:


Աղբյուրը՝ Doctors.am