Գունեղ փաթեթավորմամբ ու հենց աչքի առաջ դրած քաղցրավենիքից ու չիփսերից երեխային զրկելը վտանգավոր է ծնող - երեխա հարաբերությունների համար, իսկ չզրկելը վտանգում է երեխայի առողջությունը: Սննդաբաններն ու մանկաբույժները համատեղ կազմել են մթերքների սև ցուցակ , որից պետք է հեռու պահել երեխաներին: Ցուցակի առաջին տեղում կարտոֆիլի չիփսերն են, մինչև 3 տարեկան երեխաներին արգելվում է նույնիսկ ծանոթանալ չիփսի համին: Չիփսերը 1/3-րդով բաղկացած են ճարպերից, շատ աղ ու արհեստական հավելումներ են պարունակում, իսկ դրանք քայքայում են երեխայի նոր ձևավորվող օրգանիզմը: Կարտոֆիլ ֆրին նույնպօես երեխաներին հակացուցված է:

Եթե ուզում եք երեխան կարտոֆիլ ուտի , այն պատրաստեք տնային պայմաններում: Կետչուպն ու մայոնեզը մինչև 2 տարեկան երեխաները չպիտի համտեսեն: Մոդիֆիկացված օսլան, քացախը, պղպեղն, աղն ու շաքարը երեխաների համար կրկնակի վտանգավոր կոնսերվանտներ են: Կարամելային կոնֆետները վնասում են երեխաների կաթնատամների էմալն ու կարիես առաջացնում, նաև պարունակում են արհեստական գունաներկեր, որոնք հակացուցված են փոքրերին: Գազավորված ըմպելիքները ճարպակալման համար ամենակարճ ուղին են, դրանք նաև բացասաբար են ազդում երեխայի նյարդային համակարգի վրա: Իսկ ամենասիրելի շոկոլադով ու պաղպաղակով երեխաներին կարելի է հյուրասիրել միայն 2 տարեկանից հետո:


impoqrik.am